շատ գովելի փաստ էես միարժեքորեն հավատում եմ գիտության ճշմարտությանը
Համաձայն չեմ:Լսեք, կրոնն ու գիտությունը անհամատեղելի են: Եթե Արարիչը ստեղծել է աշխարհը ու էլ չի խառնվում գործին, ապա էլ ի՞նչ խոսենք նրա մասին: Գոյություն ունի նա, թե ոչէ դա մեզ արդեն չի վերաբերվում:Ավելի շուտ ես այսպես կասեի`
գիտությունն ու աստվածաշունչն են անհամատեղելի:
Այն փաստը,որ մարդիկ բազում անգամներ հերքել են աստվածաշնչում գրվածները նշանակում է,որ աստվածաշունչը գրողները,այսինքն Մովսես մարգարեն ու իր հետևորդները,որ իջնելուվ սուրբ լեռան վրայից,իրենց հետ բերեցին իրենց ասելով Աստծո կողմից թելադրված Սուրբ գիրքը,մեզ խաբել են ու բերել ոչ թե Սուրբ այլ իրենց կողմից հորինված մի շատ սովորական գիրք!!!!![]()
Էյնշտեյնի նման խելոք գիտնականն ասել է`
"Որքան շատ եմ ես ուսումնասիրում տիեզերքը,այնքան ավելի եմ հավատում Աստծո գոյությանը":
Ես կարծում եմ,որ գիտությունը դա մի "գործիք" է,որի միջոցով մենք ճանաչում ենք մեզ շրջապատող աշխարհը և օգտագործելով մեր ստացած գիտելիքները` փորձում հեշտացնել սովորական մարդու առօրյա կյանքը:Իհարկե նաև`
ապագա կանխագուշակելու համար
Եվ վերջապես`
Այո,դու ճիշտ ես Վահագն,այսօր Հայը դա քրիստոնյա չէ և դա ինձ համար շատ ցավալի էՄեջբերում:Լ.յ.ո.վ.-ի խոսքերից
Այս ամենին հավելեմ միայն այն,որ ես Հայ լինելով հանդերձ Քրիստոնյա եմ և ոչ հաճախակի,բայց առիթից առիթ այցելում եմ եկեղեցի,մոմ վառում և աղոթում!!!
Իսկ ո՞վ ասաց, որ հայը քրիստոնյա է: Հակառակը` այն Հայը, որով մենք հպարտանում ենք, հեթանոս է` արևապաշտ: Եթե ձեզ իրոք պետք է մի գերբնական էակի հավատալ, ապա ինչու՞ եք ընտրել հենց քրիստոնեական Աստծուն: Նա մեզ` հայերիս, առնվազն չի սիրում: Ուշադրություն դարձրեք մի փաստի: Մենք առաջինն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը: Ի տարբերություն մնացած ազգերի ջարդ ու փշուր ենք արել ոչ քրիստոնեական տաճարները. այլ աստվածների չենք պաշտել: Եղել ենք տառապյալ դարեր շարունակ` ճգնել ենք: Ու սրանով հանդերձ արժանացանք 15 թվին ու Սումգաիթին ու Բաքվին: Իսկ երբ նրա մասին չգիտեինք, երբ պաշտում էինք հին աստվածներին, ջարդ ու փշուր էինք անում թշնամիներին ու չեինք էլ խորանում, որ մեղք ենք գործում: Բացատրեք մեր այժմյան վիճակը հին աստվածների անեքծով, մենք դավաճանեցինք նրանց ու սկսեցինք երկրպագել օտար` հրեական Աստծուն:
Իմ կարծիքով այս հարցում միակ մեղավորը հայ եկեղեցին է`կաթողիկոսի գլխավորությամբ:
Ես գտնում եմ,որ քրիստոնեությունը պիտի քարոզվի հետևյալ կերպ`
ոչ թե բոլորին պետք է պատմել,թե ինչպես էր Հիսուս քայլում ջրի վրայով,ոչ թե պետք է պատմել,թե ինչպես Մովսեսը ծովը երկու մասի բաժանեց և նման ուրիշ հեքիաթներ,այլ պետք է հոգևորականությունը իր առջև խնդիր դնի քարոզել "բարոյագիտություն","մարդասիրություն" և այլն:Մի խոսքով հասարակության մեջ սերմանի դրական հատկանիշներ,թե չէ սենց չելավ
Իսկ ինչ վերաբերվում է մեր հեթանոս աստվածներին`դա մի առանձին թեմա է,նշեմ միայն այն,որ հայերը լինելով երկու թշնամու միջև`Պարսկաստանի և Հռոմի,301 թվականին ուրիշ ելք չունեին,քան ընտրել մի կրոն,որը լինի ոչ հեթանոսական,ոչ էլ կրակապաշտ![]()
Էջանիշներ