Ախր քո ասածից դուրս ա գալիս, որ դոգման, թեկուզ անուղղակիորեն, դրական ազդեցություն ա ունենում գիտության զարգացման գործում:
Բայց պատկերացրու, թե մարդկությունը զարգացման ինչ փուլում կարող էր գտնվել, եթե աշխարհի ճանաչման անմեղ փորձերի համար մարդկանց չքարկոծեին, հետագայում նաեւ՝ չկախեին, չվառեին ու ցցերի վրա չնստացնեին: Բայց սա ընդամենը հոգեւոր բռնության հետեւանքների ֆիզիկական դրսեւորման օրինակներ են. իսկ հենց ինքը՝ հոգեւոր բռնությունը, կամ, կներես, ուղեղի բռնաբարությունը, իմ համոզմամբ, ավելի ահավոր ա:
Ընդհանուր առմամբ հնարավոր ա: Բայց մի հատ իրական դեպքի մասին գրեմ.
Օքսֆորդի տարեց դասախոսներից մեկը երկար տարիներ խորապես համոզված էր ու իրա ուսանողներին սովորացնում էր, որ Գոլջիի ապարատը իրականում գոյություն չունի, այլ՝ դիտարկման սխալ ա, պատրանք: Բայց մի օր համալսարանում դասախոսություն կարդալու համար մի ամերիկացի գիտնական ա գալիս՝ բջջային կենսաբանության մասնագետ, ու Գոլջիի ապարատի գոյության անհերքելի ու համոզիչ փաստեր ա ներկայացնում: Ելույթի վերջում ծերունին մոտենում ա ամբիոնին, ու ամերիկացու ձեռքը սեղմելով՝ ասում. «Թանկագին կոլեգա, թույլ տվեք Ձեզ հայտնել իմ երախտագիտությունը: Այս ողջ 15 տարիների ընթացքում ես սխալվում էի»...
Գիտությունը դինամիկ զարգանում ա, փոփոխվում, քանի որ նորանոր փաստեր են ի հայտ գալիս ու նորանոր հետազոտություններ են կատարվում՝ շատ հաճախ անկանխատեսելի արդյունքներով: Իսկ մարդկանց էդ հնարավորությունն արգելելը /տվյալ դեպքում՝ կրոնի միջոցով/ հանցագործություն ա:
Տեսություն կա /կարծեմ մի տեղ նշել եմ/, որ մեզ հայտնի ողջ տիեզերքը, էդ թվում նաեւ՝ մենք, հանդիսանում ա յուրօրինակ համակարգչային ծրագիր /հայտնի «Մատրիցայի» սցենարը/, ու «ծրագրավորողը» պարզապես զվարճանալու համար ա էս ամենը ստեղծել: Էս տեսությամբ փոքրաթիվ, բայց լուրջ գիտնականներ են զբաղվում:
Շա՜տ-շա՜տ հարցեր դեռ մութ են, էդ թվում, օրինակ՝ գրավիտոնների վերաբերյալ, որոնք դեռ հայտնաբերված չեն /ֆորումում առանձին թեմա կա դրա մասին/, ու վերջիններիս հայտնաբերումը չափազանց էական ու կարեւոր հստակեցումներ կմտցնի գիտական աշխարհընկալման մեջ: Բայց սխալ ա չբացահայտված երեւույթները կամ դրանց դրսեւորման բնույթները միանգամից վերագրել գերբնական ուժերին՝ վանելով ճշմարտության հասնելու ձգտումը:
Աստծուն պետք ա փնտրել մարդու ուղեղում, իսկ ավելի ճիշտ դրա որեւէ կոնկրետ հատվածում: Ու նախնական արդյունքներ արդեն կան:
Էջանիշներ