User Tag List

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 231 հատից

Թեմա: Գիտություն ու կրոն. համատեղելի՞ են, թե՞ հակասում են իրար:

  1. #31
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավիթ Գյուրջինյանը, ամենայն հավանականությամբ քրիստոնյա լինելով, մեղք է համարում աստված բառը փոքրատառով գրելը, հետևաբար և տեղեկատու գրելուց չի ծուլացել և փորձելա մեղքազատի տեղեկատուից օգտվող մարդկանց:
    Հարցա առաջանում, կանոնը վերաբերվումա մենակ քրիստոնեական Յահվե աստծուն, իրա հիպոթետիկ տղային ու սուրբ հոգուն, թե անխտիր բոլոր պանթեոնների ներկայացուցիչներին? Հետաքրքիրա, իսկ եթե ես ասենք սկսեմ գրել` հունական Աստվածներ, Պոսեյդոն Աստված, և այլն, արդյոք նման գրելը Դավիթ Գյուրջինյանը ճիշտ կհամարի? Կասկածում եմ:
    Դավիթ Գյուրջինյանի հավատի հետ ես ոչ մի գործ չունեմ, իսկ կանոնը վերաբերվում ա Աստված նշանակող բոլոր բառերին, այդ թվում Բարձրյալ, Տեր և այլն: Ոչ, չի վերաբերվում միայն քրիստոնեական հավատքին, այլ բոլոր կրոններին: Նաև հատուկ նշեցի, որ ձեռնարկը հաստատված է համապատասխան գերատեսչության կողմից ու երրորդ լրամշակված հրատարակությունն է, ցույց տալու համար, որ սա կանոն է, լեզվական կանոն է, ու եթե սխալ լիներ՝ ուղղված կլիներ: Նույն կանոնը կհանդիպեք լեզվական այլ գրքերում էլ: Անշուշտ կարող եք շարունակել գրել նաև փոքրատառով, ինչպես և կարող եք փոքրատառով գրել ասենք քաղաքների անունները կամ անձնանունները, հապավումները և մնացած բոլոր բառերն ու արտահայտությունները, որոնք լեզվաբանական կանոնների համաձայն գրվում են մեծատառով: Դա կարող եք անել, մասնավորապես Ձեր վերաբերմունքը (Ձեր-ն էլ է մեծատառով գրվում) ցույց տալու համար, բայց անշուշտ դա կլինի ընդամենը անգրագիտություն
    Հարցվեց լեզվաբանական կանոն, լեզվաբանական կանոնը մեջբերվեց: Ո՞րն էր հարցի իմաստը, եթե նման կանոն մեջբերվելու դեպքում դա պիտակվելու էր որպես հավատքից թելադրված: Եթե իրականում նման հարցի պատասախանը չի հետաքրքրում, անտեսվելու կամ պիտակվելու, ապա պարզապես կարելի է դիմացինի ժամանակը չվատնել անիմաստ հարցով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.07.2010), Inana (30.07.2010), Monk (30.07.2010), Moonwalker (05.06.2011), Shah (30.07.2010), Մանուլ (30.07.2010)

  3. #32
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա կարող եք անել, մասնավորապես Ձեր վերաբերմունքը (Ձեր-ն էլ է մեծատառով գրվում) ցույց տալու համար, բայց անշուշտ դա կլինի ընդամենը անգրագիտություն
    Եսիմ:
    Նար-Դոսին ես անգրագետ չէի համարի, չնայած շատ հավանական ա, որ «աստված» բառը փոքրատառով գրելով իրա վերաբերմունքն էր ուզում ցույց տար.

    Մեջբերում Նար-Դոս-ի խոսքերից
    ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

    (Ավանդություն)

    Երբ որ աստված Ադամին և Եվային իրենց մեղքի համար դրախտից արտաքսեց, Ադամը, ինչպես Սուրբ Գրքումն // ասված է, պետք է յուր երեսի քրտինքովն ուտեր յուր հացը, այսինքն՝ պետք է վարուցանք աներ, որպեսզի քաղցած չմեռներ ո՜չ ինքը, ո՜չ յուր կինը — Եվան: Իհարկե, քանի որ աստուծո պատվիրանին հակառակ չէին գնացել, այսինքն՝ արգիլված պտուղը չէին կերել, դրախտի մեջ նրանք ապրում էին բոլորովին անհոգ — ո՜չ քաղց էին զգում, ո՜չ՝ շորի պետք, բայց այժմ նրանք թե՜ քաղցած էին և թե՜ մերկ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (30.07.2010)

  5. #33
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բայց անշուշտ դա կլինի ընդամենը անգրագիտություն
    Դա կլինի գիտակցված հրաժարում` ենթարկվելու հուդաքրիստոնեական պահանջներով աղավաղված լեզվական կանոններին:
    Տենց մեկ էլ գերմաներենում պահի տակ որոշեցին Ֆյուրեր գրել մեծատառով, իսկ բոլոր հակառակվողներին ոչ միայն համարեցին անգրագետ, այլև տարան գազենվագենները:

    ո՞րն էր հարցի իմաստը, եթե նման կանոն մեջբերվելու դեպքում դա պիտակվելու էր որպես հավատքից թելադրված: Եթե իրականում նման հարցի պատասախանը չի հետաքրքրում, անտեսվելու կամ պիտակվելու, ապա պարզապես կարելի է դիմացինի ժամանակը չվատնել անիմաստ հարցով
    Զարմանալի թվաց, որ գրեթե բոլոր Վիքիպեդիայի և այլ հայալեզու հանրագիտարանների կազմողները ըստ Ձեզ անգրագետ են, ու ծանոթ չլինելով տեղեկատուների աստված բառը նախընտրում են գրել փոքրատառով` նամանավանդ երբ այն վերաբերվումա ոչ հուդաքրիստոնեական աստվածություններին:

    Վառ օրինակ`

    http://hy.wikipedia.org/wiki/%D4%B6%D6%87%D5%BD

    Զևս (հին հունարեն` Δίας կամ Ζεύς, միկեներեն` di-we «Դի»)` հին հունական առասպելաբանությունում երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ: Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Քրոնոսի և Ռեայի երրորդ որդին, Աիդի, Հեստիայի, Դեմեթրայի և Պոսեյդոնի եղբայրը: Զևսի կինը` Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է:
    Վերադառնալով անգրագիտությանը` ես նախընտրում եմ լինել Սևակի պես անգրագետ, քան զանազան տեղեկատուներ կազմող մասնագետների պես գրագետ:

    Խելքս հալվում է ոսկորներիս մեջ,
    Հալվում ու հոսում արյան պես անգույն՝
    Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
    Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
    Շարժումներս ամեն՝ սրտի բաբախում,
    Բոլոր ձևերըս՝ շարժումներ սրտի…

    Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես…
    Առաջարկում եմ հայոց լեզվի հետ տեղեկատուներով ծանոթ մարդկանց հիպոթետիկ հանդերձյալ կյանքում Սևակին հանդիպելուն պես սկսել բացատրել, որ աստված մեծատառովա գրվում, իսկ ինքը` Սևակը, անգրագետա:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 30.07.2010, 16:36:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (30.07.2010), Skeptic (30.07.2010)

  7. #34
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    afr ջան, ինչու ես սար ու ձոր ընկնում... բոլոր հարցերիս պատասխան գրեցիր, բայց դրանով իսկ ինձ լավություն արած եղար, ոչ թե քեզ Շնորհակալ եմ։

    ամեն ինչ չի, որ չափվում ա նույն "չափիչով"
    Չէ, աֆր, չհամոզեցիր... էս էդ դեպքը չի, ուղղակի էս նախադասությամբ ուզում ես քեզ համար ուրիշ "չափիչ" հնարել, որ իրար հակասող ու կողմնակալ գնահատականդ նույն երևույթի տարբեր արտահայտումների նկատմամբ արդարացնես։ Ավելի լավ է ընդունես մեղքդ ու զղջաս։ Այդպես Աստված կների քո կողմնակալությունը։
    եթե ես աշխատում եմ նորագույն տեխնոլոգիաներով, դա չի նշանակում, որ հավատքս կորցրել եմ
    Լավ ես արել, որ չես կորցրել հավատքդ, մնում ա հասկանանք՝ ինչքանով ես ինքնախաբեությամբ զբաղված։ Մի կողմից ասում ես, որ Աստված չի հավանում նոր տեխնոլոգիաները, մյուս կողմից օգտագործում ես դրանք։ Ինչու ես Աստծու կամքին հակառակ գնում՞
    Աշխատել նորագույն տեխնոլոգիաներով /այսինքն՝ առնել դրանք, հնարավորություն ստեղծելով, որ արտադրողները զարգանան ու նոր տեխնոլոգիաներ մշակեն, ավելի կործանարար.../ նշանակում է հավանություն տալ տեխնոլոգիական պրոգրեսին։ Դու աջակցում ես այն մարդկանց գործին, ովքեր Աստծուն անհաճո առարկաներ են ստեղծում։

    Դա նույնն է, որ մեկը միսը դնի բերանը ու մյուս մարդկանց քարոզի բուսակեր լինել։ Կենդանիների սպանդը դադարեցներլու համար նախ ինքդ պետք ա բուսակեր դառնաս։ Տեխնոլոգիաների առաջընթացը կանխելու համար, նախ ինքդ պետք ա դրանցից հրաժարվես։

    Թեղուտի հանքի մասին էլ խնդրում եմ հարցրու էն թեմայի մեջ, մենակ կասեմ, որ ինձ հետաքրքրում ա մարդկանց հացի խնդիրը` ACP-ի աշխատելը, իսկ եթե ժողովրդին աշխատանքով ապահովեն, թող էդ գործարանն էլ փակեն, դա չի կարևորը:
    Ճիշտ ես, էստեղ կարևորը Թեղուտի թեման չի, այլ մոտեցումը։ Իսկ դու գիտե՞ս, որ նանոտեխնոլոգիաներ արտադրող ու ռոբոտ արտադրող գործարաններն էլ չինացի չքավորներին են կերակրում հացով՞ Դուրս է գալիս՝ ցանկցած նպատակ արդարացնում է մեթոդները։ Եթե սովածների ենք կերակրեու, ոչինչ... եկեք.. ավիրեք մոլորակը... ստեղծեք ռոբոտների... ոչնչացրեք անտառները...

    Զենքը ստեղծողն ու մարդասպանը կոնկրետ նույն մարդ արարածն ա, դրա համար եմ ասել, որ իմացածից ենք կրակն ընկել... սխալ մեկնաբանումներ մի արեք:
    Մարդիկ տարբեր են։ Մարդ կա՝ երեխաների՝ քաղցկեղից բուժման համար ռադիոակտիվ սարքեր ա նախագծում, մարդ էլ կա Ճապոնիայի վրա բոմբ ա գցում ու միլիոնավոր երեխաների ա սպանում։ Հիմա հավատում ե՞ս, որ գիտելիքը չի կործանում, այլ այն տգետները, ովքեր իրենց շահերի համար են դրանք օգտագործում՞...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (30.07.2010), Skeptic (30.07.2010)

  9. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լեզվաբանական թեման եթե ցանկանում եք շարունակել, հրավիրում եմ «Լեզուներ» բաժին, վստահ եմ, որ այլ լեզվաբաններ էլ կասեն իրենց կարծիքն ու հիմնավորումները (չեմ բացառում, որ նաև մեջբերվեն լեզվաբանների խոսքեր, ովքեր դեմ են Աստվածը մեծատառով գրելուն): Ամեն դեպքում ինձնից հասնում էր մեջբերել կանոնը, ու ներկայացնել, որ եթե օրինակ դիմորդը քննության ժամանակ Աստվածը փոքրատառով գրի, նրանից միավոր կհանեն: Այս կանոնի ճիշտ կամ սխալ լինելը կարելի է երկար քննարկել ու բերել երկու կողմերի փաստարկներն էլ, բայց կրկնում եմ, մենք խոսում էինք գործող կանոնի մասին: Ու գործող կանոնի տեսակետից փոքրատառով գրելը անգրագիտություն է: Մնացածն, ինչպես ասացի, եթե ցանկանում եք քննարկել, տեղափոխվեք համապատասխան թեմա, այստեղ շեղումն արդեն շատ եղավ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (30.07.2010), Մանուլ (30.07.2010)

  11. #36
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրեյա, ցույց տուր իմ էս նախադասությունը
    Մի կողմից ասում ես, որ Աստված չի հավանում նոր տեխնոլոգիաները
    Ինչու ես Աստծու կամքին հակառակ գնում՞
    Ո՞վ ասեց որ դրանով հակառակ եմ գնում, թե՞ դու տենց որոշեցիր:
    Աշխատել նորագույն տեխնոլոգիաներով /այսինքն՝ առնել դրանք, հնարավորություն ստեղծելով, որ արտադրողները զարգանան ու նոր տեխնոլոգիաներ մշակեն, ավելի կործանարար.../ նշանակում է հավանություն տալ տեխնոլոգիական պրոգրեսին։ Դու աջակցում ես այն մարդկանց գործին, ովքեր Աստծուն անհաճո առարկաներ են ստեղծում։
    Երբ զգամ, որ դա մեղք ա համարվում ու "կործանում" ա, ինչպես դու ասեցիր, հաստատ դրան դեմ կլինեմ, իսկ քանի ինձ օգուտ ա տալիս` ես երկու ձեռքով կողմ եմ: Ինչի՞ ա քեզ թվում, որ ինքս դեմ եմ համակարգչային տեխնոլոգիաներին: Իմ նախադասության մեջ "Միթե սա էր ուզում Աստված", մեկնաբանումդ սխալ էր... Աստված դեմ ա չարիքին այլ ոչ թե կոնկրետ տեխնոլոգիաներին:
    Մարդիկ տարբեր են։
    Եթե հիշում ես, խոսքը վերաբերվում էր Աստծոն և մարդկանց ու մարդկանց գիտելիքներին, որոնք չափից դուրս շատ են ու օգտագործվում են արդեն մեկը մյուսին ոչնչացնելու համար: Թե՞ դու դրան էլ դեմ չես:
    Մարդ կա՝ երեխաների՝ քաղցկեղից բուժման համար ռադիոակտիվ սարքեր ա նախագծում, մարդ էլ կա Ճապոնիայի վրա բոմբ ա գցում ու միլիոնավոր երեխաների ա սպանում։
    Քո կարքիքով ստեղ "լավ" ձյաձյան ո՞վ էր, վատը` ով:


    էէէ... մուսաներդ կորավ, նախադասություններ էք գրում իմաստը կորցրած... Ֆրեյա, վերջի վերջո Թեղուտը հանգիստ կթողա՞ս Ասեցի էլի էն թեմայում կխոսենք...
    Վերջին խմբագրող՝ Shah: 30.07.2010, 16:59:

    I love my life and I celebrate it every day...

  12. #37
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրեյա, ցույց տուր իմ էս նախադասությունը
    Սա ա Աստծո ուզածը՞
    Ո՞վ ասեց որ դրանով հակառակ եմ գնում, թե՞ դու տենց որոշեցիր:
    Չէ, գիտես... դու որոշեցիր, որ կարող ես մի բան ասել... բնական ա։ ԲԱՑԱՏՐԵԼ էի...
    Երբ զգամ, որ դա մեղք ա համարվում ու "կործանում" ա, ինչպես դու ասեցիր, հաստատ դրան դեմ կլինեմ, իսկ քանի ինձ օգուտ ա տալիս` ես երկու ձեռքով կողմ եմ:
    Դե բա ասածս էլ էդ ա... որ բաներ կան, որ կործանում են նշանակում,բայց դու դա չես տեսնում, դրա բերած օգուտի խաթեր չես հրաժարվում։ Բա քո ասած նանոտեխնոլոգիաները հենց քո համակարգչում էլ են օգտագործված։ Ինչու դեն չես շպրտում՞
    Ինչի՞ ա քեզ թվում, որ ինքս դեմ եմ համակարգչային տեխնոլոգիաներին: Իմ նախադասության մեջ "Միթե սա էր ուզում Աստված", մեկնաբանումդ սխալ էր... Աստված դեմ ա չարիքին այլ ոչ թե կոնկրետ տեխնոլոգիաներին:
    Որովհետև համակարգիչը ինքը տեղով ռոբոտ ա, մեջն էլ նանոտեխնոլոգիաներ կան։ Նույնը քո ձեռի հեռախոսը։ Ես նշում եմ այն, ինչ ՔՈ կարծիքով չարիք է։

    Եթե հիշում ես, խոսքը վերաբերվում էր Աստծոն և մարդկանց ու մարդկանց գիտելիքներին, որոնք չափից դուրս շատ են ու օգտագործվում են արդեն մեկը մյուսին ոչնչացնելու համար: Թե՞ դու դրան էլ դեմ չես:
    Հենց կակռազ ես եմ դեմ, ասում եմ՝ իզուր իմացավ մարդը, որ քարը կարելի ա աղալ, եփել ու դրանից պղինձ ստանալ։ Որ չիմանար, չէր կտրի անտառները։
    Դուրս ա գալիս՝ քո սուբյեկտիվ կարծիքը պետք ա որոշի, թե որն ա կործանարար։ Էսօրվա դրությամբ ոչ մի նանոտեխնոլոգիա ծառ չի կտրել ու ոչ մի վնաս չի բերել։ Բայց դու դրան դեմ ես՞ Ինչ լոգիկայով՞
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 30.07.2010, 17:29:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. #38
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ով ուզում էր ու ընդունակ էր հասկանալու ինձ վաղուց արդեն հասկացել ա... Ով էլ չէ` կարա մի բառի վրա "ցիկլիտ" ըլի, ինչքան ուզում ա բացատրեմ:
    Ինչպես ինձ խորհուրդ տվեցին, ավելի լավ ա գլուխ չդնեմ օգուտս ո՞րն ա, որ բացատրեմ լավը վատից տարբերեմ... ես հոմ великомученик չե՞մ չեմ դառնալու ձեր երեսից

    I love my life and I celebrate it every day...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.07.2010)

  15. #39
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով ուզում էր ու ընդունակ էր հասկանալու ինձ վաղուց արդեն հասկացել ա... Ով էլ չէ` կարա մի բառի վրա "ցիկլիտ" ըլի, ինչքան ուզում ա բացատրեմ:
    Ինչպես ինձ խորհուրդ տվեցին, ավելի լավ ա գլուխ չդնեմ օգուտս ո՞րն ա, որ բացատրեմ լավը վատից տարբերեմ... ես հոմ великомученик չե՞մ չեմ դառնալու ձեր երեսից
    հա.. դու վերին գաղափաներից ես խոսում, իսկ ես ոչինչ չեմ հասկանում։ Պետք ա կարողանաս, որ բացատրես... իսկ փաստերը քո դեմ են հիմա խոսում։ Էնքան հեշտ ա ուրիշների տեղը որոշել, թե որն ա չարիք, որը բարիք...
    Աֆր, քո պես մարդկանց մտածելակերպը /ասել էն ինչ ձեռնտու ա/, դժվար չի հասկանալ։
    Ուղղակի մի խորհուրդ. նախքան ուրիշներին "մաքրելը", մտածի՝ ինչքանով ես դու զերծ նույն չարիքից։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (30.07.2010)

  17. #40
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    32
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով ուզում էր ու ընդունակ էր հասկանալու ինձ վաղուց արդեն հասկացել ա... Ով էլ չէ` կարա մի բառի վրա "ցիկլիտ" ըլի, ինչքան ուզում ա բացատրեմ:
    Ինչպես ինձ խորհուրդ տվեցին, ավելի լավ ա գլուխ չդնեմ օգուտս ո՞րն ա, որ բացատրեմ լավը վատից տարբերեմ... ես հոմ великомученик չե՞մ չեմ դառնալու ձեր երեսից
    Էհ Աֆր, ախր անհավատները հասարակ մարդ չեն ու հասկանում են էն ինչ դաժե դու քո գրածների մեջ չես տեսնում, էդ հավատացյալների թերություննա, որ մինչև վերջ չեն կարողանում իրենց ասածը տանեն ու բնականաբար ընտրում են ամենահեշտ տարբերակը," մենք գլուխ դնելու հավես չունենք" , էդ բնականա, բաց բոլոր կրոնի թեմաները ու կնկատես, որ բոլոր հավատացյալների վերջին խոսքը դա, մի քիչ արդեն ձանձրալիա հետաքրիքրա միշտ չեք կարոց ձեր հավատքը ապացուցել մի հատ նորմալ փաստով, բայց դեռ հավատում եք…ինձ օրինակ դա լուրջ անհանգստացնումա:
    Ինչպես ինձ խորհուրդ տվեցին, ավելի լավ ա գլուխ չդնեմ
    Ահամ, իհարկե միանգամից ուրիշների ասածները պետք է ընդունես

    Խորհուրդներին լավ վերաբերվիր, եթե տվել են ուրեմն շատ բարի մարդ են ու մեզանից քեզ հեռու են ուզում պահեն
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.06.2011, 19:21: Պատճառ: ծաղրական հատվածի հեռացում

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (30.07.2010)

  19. #41
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավիթ Գյուրջինյանի հավատի հետ ես ոչ մի գործ չունեմ, իսկ կանոնը վերաբերվում ա Աստված նշանակող բոլոր բառերին, այդ թվում Բարձրյալ, Տեր և այլն: Ոչ, չի վերաբերվում միայն քրիստոնեական հավատքին, այլ բոլոր կրոններին: Նաև հատուկ նշեցի, որ ձեռնարկը հաստատված է համապատասխան գերատեսչության կողմից ու երրորդ լրամշակված հրատարակությունն է, ցույց տալու համար, որ սա կանոն է, լեզվական կանոն է, ու եթե սխալ լիներ՝ ուղղված կլիներ: Նույն կանոնը կհանդիպեք լեզվական այլ գրքերում էլ: Անշուշտ կարող եք շարունակել գրել նաև փոքրատառով, ինչպես և կարող եք փոքրատառով գրել ասենք քաղաքների անունները կամ անձնանունները, հապավումները և մնացած բոլոր բառերն ու արտահայտությունները, որոնք լեզվաբանական կանոնների համաձայն գրվում են մեծատառով: Դա կարող եք անել, մասնավորապես Ձեր վերաբերմունքը (Ձեր-ն էլ է մեծատառով գրվում) ցույց տալու համար, բայց անշուշտ դա կլինի ընդամենը անգրագիտություն
    Հարցվեց լեզվաբանական կանոն, լեզվաբանական կանոնը մեջբերվեց: Ո՞րն էր հարցի իմաստը, եթե նման կանոն մեջբերվելու դեպքում դա պիտակվելու էր որպես հավատքից թելադրված: Եթե իրականում նման հարցի պատասախանը չի հետաքրքրում, անտեսվելու կամ պիտակվելու, ապա պարզապես կարելի է դիմացինի ժամանակը չվատնել անիմաստ հարցով
    Չուկ ջան եթե միայն Քրիստոնեությանը հատուկ չի ուրեմն պիտի գրվի փոքրատառ, որովհետև հատուկ անունից դառնում է հասարակ գոյական ինչպես "մարդ"-ը, նամանավանդ որ ունենում է բազմաթիվ հոմանիշներ… արարիչ, բարձրյալ, տեր և այլն… ինչպես գիտենք հատուկ անունները հոմանիշներ չունեն… իհարկե բոլոր կրոններն իրենց մեջ կարող են աստված բառը գրել մեծատառով, որովհետև իրենք աստված ասելով մի կոնկրետ բան են հասկանոմ… իսկ եթե որևէ մեկն օգտագործում է մեծատառով դա ենթադրում է կրոնական ուղղվածություն… փոքրատառով աստված գրելը սխալ համարել չի կարելի քանի որ անձը միգուցե "հավատացյալ" չի… ուրեմն հարց է առաջանում, ճիշտ է արդյոք "դու մա՞րդ ես թե աստված" արտահայտությունը… իսկ աստվածներ արտահայտությունը… հատուկ անունները հոգնակի չեն լինում… Գյուրջինյանը սխալ է ինչպես նաև օրենքը…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (30.07.2010)

  21. #42
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան եթե միայն Քրիստոնեությանը հատուկ չի ուրեմն պիտի գրվի փոքրատառ, որովհետև հատուկ անունից դառնում է հասարակ գոյական ինչպես "մարդ"-ը, նամանավանդ որ ունենում է բազմաթիվ հոմանիշներ… արարիչ, բարձրյալ, տեր և այլն… ինչպես գիտենք հատուկ անունները հոմանիշներ չունեն… իհարկե բոլոր կրոններն իրենց մեջ կարող են աստված բառը գրել մեծատառով, որովհետև իրենք աստված ասելով մի կոնկրետ բան են հասկանոմ… իսկ եթե որևէ մեկն օգտագործում է մեծատառով դա ենթադրում է կրոնական ուղղվածություն… փոքրատառով աստված գրելը սխալ համարել չի կարելի քանի որ անձը միգուցե "հավատացյալ" չի… ուրեմն հարց է առաջանում, ճիշտ է արդյոք "դու մա՞րդ ես թե աստված" արտահայտությունը… իսկ աստվածներ արտահայտությունը… հատուկ անունները հոգնակի չեն լինում… Գյուրջինյանը սխալ է ինչպես նաև օրենքը…
    Կարդա նախորդ գրառումս: Նորից եմ կրկնում, մենք խոսում ենք կանոնից, ոչ թե քո, մյուսի, էն մյուսի վերլուծությունից, տրամաբանությունից:
    Հիմա ավելի կոնկրետ, Աստվածը գրվում է մեծատառով, անկախ թե ո՛ր կրոնի Աստծու մասին է, եթե դիմում ես կոնկրետ Աստծուն, ճիշտ նույն ձևով մեծատառով են գրվում Բարձրյալը, Տերը, Արարիչը և այլն: Եթե վերացական է խոսվում, օրինակ հեթանոսական աստված, ապա մեծատառով չի գրվում, բայց նորից, եթե դիմում ես կոնկրետ Աստծուն, եթե խոսում ես կոնկրետ Աստծու մասին, ապա գրվում է մեծատառով: Ու ձեր բոլորի տեսակետներն էլ, մասնավորապես քոնը, շատ հետաքրքիր, գուցե նաև տրամաբանական են, սակայն կանոնն իմ ասածն է: Նորից կոչ եմ անում այս թեմայում շատ չշեղվել: Ես պարզապես պատահական մի հատված կարդացի, արձագանքնեցի, ցույց տվեցի կանոնը: Բնավ էական չի, թե ձեզնից ով այս կանոնը որքանով եք տեղին համարում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.07.2010)

  23. #43
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա.. դու վերին գաղափաներից ես խոսում, իսկ ես ոչինչ չեմ հասկանում։ Պետք ա կարողանաս, որ բացատրես...
    Դե ես արդեն ասել եմ, որ հասկացողն արդեն հասկացել ա:
    նախքան ուրիշներին "մաքրելը", մտածի՝ ինչքանով ես դու զերծ նույն չարիքից։
    Կարողա իդեալական հավատացյալ չեմ ու շատ-շատ մեղքեր եմ գործում, թեկուզ հենց հիմա, բայց ես չեմ հայտարարում իմ լավը լինելու մասին...
    Էհ Աֆր, ախր անհավատները հասարակ մարդ չեն ու հասկանում են էն ինչ դաժե դու քո գրածների մեջ չես տեսնում
    Դե դուք "իդեալական" եք..
    Ինձ չես ճանաչում հետևաբար անիմաստ ենթադրություններ ես անում... ժամանակ ու կարիք էլ չունեմ բացատրեմ թե ով եմ ես... բացի դրանից թեման իմ մասին չի... անցի..

    I love my life and I celebrate it every day...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.07.2010)

  25. #44
    Լիարժեք անդամ luys747-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2010
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կարծում եմ, որ եթե գիտությունը եվ հավատքը դաշինք կապեին միմյանց հետ, մարդկության վիճակը շատ ավելի լավ կլիներ: Իրականում նրանք միմյանց լրացնում են, ոչ թե հերքում:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.07.2010), Ֆրեյա (30.07.2010)

  27. #45
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աֆր, կներես, որ քեզ "բացահայտեցի", հասկացի... ոչ մի անձնական բան: Ուղղակի պետք ա մարդ գրելուց առաջ կողմնորոշվի... որ չստացվի էսպես -»»»»
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Գիտության մասին ա, որը մեզ չգիտեմ ուր ա տանում... էս համակարգիչները, նանոտեխնոլոգիաները, ռոբոտները... Ձեր կարծիքով ամեն ինչ ճիշտ ա՞ գնում: Ժողովուրդ, սխալ ե՞մ, սա է՞ր ուզում Աստված:

    Մի հատ հասարակ օրինակ. Ատոմային էներգիա, որը օգտագործվում է որպես զենք: Քիչ ա՞, թե տենց օրինակներ չիք կան: Բա ասում էս մեր իմացածի ձեռքը կրակը չեն ընկել... բա ինչ ենք արել, որ չենք ընկել... Մի հատ պատկերացում կազմի էս ցելաֆոնե դարը մեզ ու՞ր ա տանելու:
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ես աշխատում եմ նորագույն տեխնոլոգիաներով, դա չի նշանակում, որ հավատքս կորցրել եմ, ...
    Երբ զգամ, որ դա մեղք ա համարվում ու "կործանում" ա, ինչպես դու ասեցիր, հաստատ դրան դեմ կլինեմ, իսկ քանի ինձ օգուտ ա տալիս` ես երկու ձեռքով կողմ եմ: Ինչի՞ ա քեզ թվում, որ ինքս դեմ եմ համակարգչային տեխնոլոգիաներին: ...Աստված դեմ ա չարիքին այլ ոչ թե կոնկրետ տեխնոլոգիաներին:
    դե ինչ գրում ես, էն էլ կարդում եմ... դրա համար էլ, նձ թվաց, թե դեմ ես համակարգիչներին...
    Իրականում, երկուսս էլ նույն բանն ենք ասում, ես ասում էի, որ գիտելիքը չի չարիքը, այլ չար մարդիկ, որ սխալ են օգտագործում գիտելիքները, բայց ոնց որ թե իմ հետ համաձայն չէիր... հը՞...
    Վերջին խմբագրող՝ Monk: 31.07.2010, 16:41: Պատճառ: #Թեմայից դուրս, կոնֆլիկտային հատվածի հեռացում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (30.07.2010), Skeptic (31.07.2010)

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.06.2018, 16:07
  2. Պե՟տք է արդյոք ՀՀ-ին գիտություն
    Հեղինակ՝ Tirim-tim, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.03.2017, 16:55
  3. Գրառումներ: 23
    Վերջինը: 20.08.2011, 19:00
  4. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29
  5. Գիտություն թե Արհեստ:
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.11.2007, 20:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •