ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

[11:40] 10 Հունվարի, 2008

Այսօր առավոտյան 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հասարական-քաղաքական գործիչ, ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության նախագահ, ՀՀ 2-րդ եւ 3-րդ գումարումների ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը:

՚Դադարեց բաբախել մի մարդու սիրտ, ով անմնացորդ, մինչեւ իր կյանքի վերջին վայրկյանը պայքարում էր սրտի, կեղծիքի, երեսպաշտության, անարդարության, չարի եւ անօրինականության դեմ` հույս տածելով, որ Հայաստանում վերջապես կհաղթի ժողովրդավարությունը, բարին, մարդկանց դեմքին կրկին կթագավորի ժպիտն ու արժանապատվությունըՙ,-ասվում է ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության վարչության գույժում:

՚Ա1+ՙ-ը ցավակցում է Մանուկ Գասպարյանի ընտանիքին, ընկերներին, հարազատներին:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=56199