Բենզին կլցնեի, ու ճռցնելով դեպի վառվող ապագան
Բենզին կլցնեի, ու ճռցնելով դեպի վառվող ապագան
Ժամանակիը հետ կտայի մինչև 2005թվի ապրիլի 23 ու հետո միանգամից 25ը կբերեի: Այսինքն 2005-ի ապրիլի 24ը կշրջանցեի:![]()
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Եթե ժամանակի մեքենա ունենայի, առանց վարանելու կվերադառնայի մանկություն...
Ա~խ, մանկություն ջան, ո~նց եմ կարոտել քեզ...![]()
Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...
Միշտ ցանկացել եմ տեսնել իմ ապագան, թեկուզ մեկ վայրկյանով, դրա համար առաջ կտայի այդ մեքենան, բայց նորից ետ կգայի, որ ամեն վայրկյանն ապրեի ինքնուրույն
Սիրում եմ կյանքը՝ իր ուրախություններով ու տխրություններով![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Եթե ժամանակի մեքենա ունենայի, անհապաղ կոչնչացնեի այն:
Կտեսնեի ոնց եմ ծնվում, չոչ անում... ինքս ինձ կխաղացնեի, կուրախացնեի (երգել իմանայի` օրորոցային կերգեի)![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ժամանակի մեքենա ունենայ- կծախեյ ու մի ցիստեռն արաղ կառնեյ ...
Անցյալը անհետաքրքիր է- ես այն գիտեմ!
իսկ ապագան , ինձ թվում է, մի ցիստեռն արաղից հետո` առավել քան ակնհայտե![]()
Ու կատես դու իրանց պարը,
Ով ճղեց վերջին նկարը,
Ով վառեց վերջին կամուրջը,
Ով հանեց վերջին նագանը!
Ուղղակի անցյալի որոշ մասեր այցելելու ու նորից հետ գալու համար կօգտագործեի այդ մեքենան։ Ապագա հաստատ չէի գնա... Ես միշտ վախեցել եմ ապագան իմանալուց...Համ էլ որ իմանաս, դրանից հետո էնպիսի զգացողություն կլինի, կարծես, միևնույն է, ամեն ինչ արդեն որոշված է, ու քեզնից ոչինչ կախված չէ, իսկ դա բավական զզվելի զգացողություն է...
որը ես հաստատ չեմ ուզում ապրել։
Բայց էդ մեքենան կօգտագործեի մենակ տխուր պահերին լավ հուշերը վերապրելու համար։
Մանկություն հաստատ չէի վերադառնա...Հետաքրքիր է եղել, բայց նաև դաժան... Տխուր հուշերն անհամեմատ ավելի շատ են, քան ուրախ։ Մինչև այժմ ապրածս կյանքի ամենատխուր ու ամենաոչ անհոգ հատվածն է եղել...
Պատանեկությունս էլ, մեղմ ասած, չի ձգում...
Կատարյալ տաղտուկ...
Ուսանողական տարիներումս էլ առանձնապես հետաքրքիր ու հաճելի բաներ չեն եղել... Եղել են, բայց ոչ էնքան, որ գնամ դրանց հետևից։ Բայց, օրինակ, կվերադառնայի 10-րդ դասարան, երբ Եղվարդում էի ապրում, շրջապատ, դպրոց, ամեն ինչ փոխվել էր, ու որոշակիորեն դեպի լավը։
Էդ շրջանը դեմ չէի լինի մեկ անգամ էլ վերապրել, բայց կինոյի պես արագ, երկար լռվելու հավես չկա։
Հետո կվերապրեի ամուսնուս հետ վիրտուալ շփման որոշ պահերը։
Ակումբցիների հետ անցկացրած լիքը–լիքը պահեր, էնքան շատ են, որ անհնար է նույնիսկ թվարկել։ Որոշ այլ ընկերների հետ անցկացրած պահեր։ Ընտանիքիս հետ անցկացրած շատ պահեր։ Բայց, էլի եմ ասում, միայն վերապրելու համար։ Բայց դե իմ դեպքում նույնիսկ դա է մի քիչ անիմաստ, որովհետև ինձ համար կարևոր պահերը ես համարյա միշտ ճշգրտությամբ հիշում եմ առանց ժամանակի մեքենայի։
Իսկ ընդհանրապես համարում եմ, որ եթե ինչ–որ բան եղել է, ուրեմն հենց այդպես էր պետք, փոխելը սխալ կլիներ։ Ժամանակին էր պետք փոխել, իսկ հետո փոխելով կխախտվեր տիեզերական ամբողջականությունը, հենց դրա համար էլ դա անհնար է, և ուրախ եմ, որ անհնար է։ Ամեն ինչ ճիշտ է։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Քանի որ ասում են, թե որքան էլ քո ապագան իմանաս ու տեղափոխվես մեկ քայլ առաջ քեզ տեսնելու, միևնույն է, ոչինչ մինչ այդ չես կարողանալու փոխել: Այսինքն, ինքստինքյան ԱՌԱՋ գնալու իմաստը կորչում է, նենց որ այդ մեքենան ես կօգտագործեի, որ տեղղափոխվեի անցյալ: բայց ունենալով որոշակի նպատակ` ձեռք բերել որոշակի ինֆորմացիա: Կիմանաի, թե Տիտանիկի գլխավոր հերոսը վերջը էտ վզնոցը ուրա գցել, կիմանաի, թե վերջերս կորցրածս բումաժնիկս ուր եմ թողել... Իսկ ավելի լուրջ բաների համար, կարելի էր պարզել, թե ժամանակին եգիպտական բուրգերը ոնց են պատրաստել տենց բաներ ու կգաի բոլորիդ կգրեի կպատմեի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ