User Tag List

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 341 հատից

Թեմա: Իրավաբանական խորհուրդներ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իրավաբանական խորհուրդներ

    "Ակումբում" կա՞ն արդյոք իրավաբաններ, որոնց կարելի է դիմել իրավական հարցերով:

    Հարցը կապված է նրա հետ, որ Ֆրանսիական ավիաուղիները հերթական անգամ "կերան" ճամպրուկիս "գլուխը": Արդեն այս ավիակամպանիան դարձել է լրիվ ձեռանռնոցի: Ուզում եմ մի խոշոր դատավարություն սկսեմ այս ավիաընկերության դեմ, սակայն ինչքան հասկացա, Հայաստանում այս ոլորտում մասնագետ իրավաբաններ չկան, որոնց կարող եմ դիմել: Իսկ դուք տեղյակ ե՞ք իրավաբանության այս ոլորտի, և Հայաստանում մասնագետների առկայության մասին:

  2. #2
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    "Ակումբում" կա՞ն արդյոք իրավաբաններ, որոնց կարելի է դիմել իրավական հարցերով:
    իմ դեպքում նայած հարց

    լավ մասնագետ իրավաբաններ կան, լավ քաղաքացիական իրավունքի մասնագետա պետք, իմ դասախոսներից մի հատ լավ մասնագետ կա, դատավարություն հաստատ կարաս սկսես ու եթե կարողանաս ապացուցես որ իրանք են "կերել" ճամպրուկիտ գլուխը բնականա կարաս հատուցում պահանջես
    իսկ ետ հարցդ կարգավորվումա Քաղ օրենսգրքի 866 հոդվածով, որում էլ նշվումա հենց սկզբից, որ փոխադրողը պատասխանատվությունա կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին հանձնելը… ուղղակի եթե ետ վնասները նենց հանգամանքներումա տեղի ունեցել որը կախված չէր փոխադրողից ու վերջինս չէր էլ կարա կանխեր, ետ դեպքում պատասխանտվություն չի կրում փոխադրողը
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 10.01.2008, 01:03:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  3. #3
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Ես կարծում եմ որ ես կարող եմ օգնել,չնայած դեռ չեմ ավարտել…

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Շատ ուրախ եմ, որ վերջապես նման թեմա բացվեց:
    Հուսով եմ այն կծառայի իր կոչմանը եվ երկարատև կյանք կունենա:


    Ի


    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ դեպքում նայած հարց

    .....
    իսկ ետ հարցդ կարգավորվումա Քաղ օրենսգրքի 866 հոդվածով, որում էլ նշվումա հենց սկզբից, որ փոխադրողը պատասխանատվությունա կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին հանձնելը… ուղղակի եթե ետ վնասները նենց հանգամանքներումա տեղի ունեցել որը կախված չէր փոխադրողից ու վերջինս չէր էլ կարա կանխեր, ետ դեպքում պատասխանտվություն չի կրում փոխադրողը
    Հարգելի REAL_ist օրենքներից մեջբերումներ կատարելիս ճիշտ է բառացի մեջբերել պաշտոնական տեքստը.

    <Հոդված 866. Փոխադրողի պատասխանատվությունը բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվածքի համար
    1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին, նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:
    2. Բեռի կամ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը փոխադրողը հատուցում է`
    1) բեռի կամ ուղեբեռի կորստի կամ պակասորդի դեպքում` կորած կամ պակասած բեռի կամ ուղեբեռի արժեքի չափով.
    2) բեռի կամ ուղեբեռի վնասվածքի դեպքում` այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը, իսկ վնասված բեռի կամ ուղեբեռի վերանորոգման անհնարինության դեպքում` դրա արժեքի չափով.
    3) արժեքի հայտարարմամբ փոխադրման հանձնված բեռի կամ ուղեբեռի կորստի դեպքում` դրա հայտարարված արժեքի չափով:
    Բեռի կամ ուղեբեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշիվներում նշված կամ պայմանագրով նախատեսված գնից, իսկ հաշվում կամ պայմանագրում գնի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում` այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:
    3. Բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվածքի հետևանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ փոխադրողն առաքողին (ստացողին) վերադարձնում է փոխադրավարձը, որը գանձվել էր կորած, պակասած կամ վնասված բեռի կամ ուղեբեռի փոխադրման համար, եթե այն չի մտնում բեռի արժեքի մեջ:
    4. Բեռի կամ ուղեբեռի պահպանված չլինելու պատճառների մասին փոխադրողի կազմած միակողմանի փաստաթղթերը (առևտրային ակտ, ընդհանուր ձևի ակտ և այլն) վեճի դեպքում, դատարանի կողմից ենթակա են գնահատման այդ հանգամանքները վկայող այլ փաստաթղթերի հետ միասին, որոնք կարող են հիմք ծառայել բեռ կամ ուղեբեռ փոխադրողի, առաքողի կամ ստացողի պատասխանատվության համար>:

    Կարևոր է նաև հայցային վաղեմության հարցը, ՀՀ Քաղ. օրենսգրքով այն 1 տարի է.

    <Հոդված 867. Բեռների փոխադրման հայցային վաղեմության ժամկետը
    Բեռների փոխադրումից բխող պահանջներով հայցային վաղեմության ժամկետը մեկ տարի է>:


    Հարգելի dvgray ստորեվ բերվող գրառումներս տվյալ պարագայում էական ոչ մի օգնություն չեն տա քեզ, բայց կարծում եմ հետաքրքրիր է իմանաս:

    ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը գրեթե բացառապես գործում է Հայաստանի հանրապետության տարածքում: Որոշակի հարցերի կարգավորման համար կարող է կիրառվել այլ երկրներում, եթե կողմերը պայմանավորվել են վեճի դեպքում խնդիրները կարգավորել ՀՀ օրենսդրությամբ:

    Ճիշտ է ՀՀ քաղաքացին պաշպանված է մեր երկրի օրենսդրությամբ, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագերերի նորմերով, սակայն այդ ընկերության համար գործում է իր երկրի օրենսդրությունը:
    Այդ ընկերության կողմից տրված տոմսում, կամ այլ փաստատթղթում նշված կլինի, թե ինչ օրենսդրությամբ են կարգավորվում վեճերը: Ֆրանսիական ավիաընկերության համար կարծում եմ Ֆրանսիայի օրենսդրությունն է գործում: Եվ խնդիրն էլ պետք է այդ երկրի օրենքներով լուծվի եվ իրնեց դատարանի կողմից:

    Պետք է Ֆրանսիական օրենսդրությունը իմացող մասնագետ, կամ գոնե միջազգային իրավունքի մասնագետ:

    Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, ավիաընկերություններն էլ ամեն կորցված իրի համար փոխհատուցեին, այսօր պատասխանատվությունը մեծ կլիներ, իսկ կորած իրերին` անհամեմատ ավելի քիչ : Դու ոչ առաջինն ես, վստահ եմ ոչ էլ վերջինը: Եթե առանձնակի արժեքավոր բան չի կորել, իզուր մի ծախսիր փողերդ ու ժամանակդ: Հաստատ իմացիր, որ հեղինակավոր ընկերություններից այդքան էլ հեշտ չէ բան պոկելը: Նրանք նախօրոք իրենց ապահովագրում են նման հայցերի դեմ:

    Ամեն դեպքում հաջողություն:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 03.02.2008, 18:58:

  5. #5
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Հարգելի REAL_ist օրենքներից մեջբերումներ կատարելիս ճիշտ է բառացի մեջբերել պաշտոնական տեքստը.
    ուղղակի ավելի հասկանալի և կարճ ներկայացնելու համար չմեջբերեցի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Շնորհակալություն բոլորին հանգամանալից բացատրության համար :
    Ֆրանսիական ավիաուղիները որոշեցին տալ փոխհատուցում իրենց ստանդարտ չափով /400 եվրո/ պլյուս 100 եվրո հայկական օֆիսի կողմից /ինձ այդպես բացատրեցին/: Այսինքն գումարային 500 եվրո:

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն բոլորին հանգամանալից բացատրության համար :
    Ֆրանսիական ավիաուղիները որոշեցին տալ փոխհատուցում իրենց ստանդարտ չափով /400 եվրո/ պլյուս 100 եվրո հայկական օֆիսի կողմից /ինձ այդպես բացատրեցին/: Այսինքն գումարային 500 եվրո:
    Գոնե կորցրածիդ համարժեք է:
    Ամեն դեպքում ուրախալի է,որ առանց դատական քաշքշուկների ու ավելորդ ծախսերի ինչ որ չափով հատուցվեց վնասդ:

  8. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Հարգելի իրավաբաններ, ապագա իրավաբաններ: Ինձ մի հարց է հետաքրքրում, մտածում եմ, որ դուք կարող եք օգտակար լինել ինձ:
    Որտեղի՞ց կարելի է ձեռք բերել (գնել) տվյալ նախարարության որոշումները, կառավարության որոշումները: Ինչ-որ գրախանութ, կամ...

  9. #9
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Հրապարակի մետրոյի մոտ Պաշտոնական տեղեկագրի կրպակում պետքա որ լինի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  10. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Մերսի REAL_ist ջան, կայցելեմ, կտեսնեմ:
    Ընտեղ ես գիտեի մենակ օրենքների մասին, մյուսների մասին չեի լսել...

  11. #11
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    եթե քեզ ինտերնետովելա հարմար ստեղ հաստատ կա՝ http://arlis.am/
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  12. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Մերսիներ...

  13. #13
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Շատ շտապ!
    Ակումբի իրավաբաններ, ինձ պետք է իմանալ, թե արդյո՞ք մեզ մոտ կա օրենք, կամ Կառավարության որոշում` ըստ որի մեր պետական բուհերում ավարտական աշխատանքների` դիպլոմայինների, թեզերի լեզուև հայերենն է: Երեկ երեկոյան փորփրեցի arlis.am-ը, բայց ոչինչ չգտա:

    Իսկ միջպետական կարգավիճակ ունեցող բուհերի` Սլավոնական, Ֆրանսիական, Եվրոպական համալսարանների մասին որևէ առանձին որոշում կա՞:
    Օրինակ, որքան գիտեմ, Սլավոնականում դիպլոմային աշխատանքները գրվում ու պաշտպանվում են ռուսերենով: Իսկ ֆրանսիականում կարծես թե հանձնում են 2 լեզուներով միաժամանակ: Նման հարցերը ինչպե՞ս են կանոնակարգվում:

  14. #14
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Կարամ ասեմ, որ պոլիտեխում ռուսերենով էլ հայերենով էլ դիպլոմ գրող եղել ա: Իչքան հիշում եմ ռուսերեն գրելու համար պետք էր ռեկտորի տույլտվությունը: Դիսերտացիաներն էլ են պաշտպանում համ հայերեն համ ռուսերեն: Կարծում եմ արգելող որոշում կամ օրենք չկա: Սակայն երևի բուհի ղեկավարությունը կարող է թույլ տալ կամ արգելել:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    shatboyov (10.10.2012)

  16. #15
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իրավաբանական խորհուրդներ

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շտապ!
    Ակումբի իրավաբաններ, ինձ պետք է իմանալ, թե արդյո՞ք մեզ մոտ կա օրենք, կամ Կառավարության որոշում` ըստ որի մեր պետական բուհերում ավարտական աշխատանքների` դիպլոմայինների, թեզերի լեզուև հայերենն է: Երեկ երեկոյան փորփրեցի arlis.am-ը, բայց ոչինչ չգտա:

    Իսկ միջպետական կարգավիճակ ունեցող բուհերի` Սլավոնական, Ֆրանսիական, Եվրոպական համալսարանների մասին որևէ առանձին որոշում կա՞:
    Օրինակ, որքան գիտեմ, Սլավոնականում դիպլոմային աշխատանքները գրվում ու պաշտպանվում են ռուսերենով: Իսկ ֆրանսիականում կարծես թե հանձնում են 2 լեզուներով միաժամանակ: Նման հարցերը ինչպե՞ս են կանոնակարգվում:
    Օրինակ մեզ մոտ` Բրյուսովում, կարող ես գրել անգլերենով, ռուսերենով, հայերենով և երկրորդ մասնագիտական լեզվով… որով ցանկանաս…
    Առաջ օրենք կար, որ ինչ լեզվով էլ գրեիր, պետք է անգլերենով պաշտպանեիր, բայց այս տարվանից դա էլ է փոխվել… որ լեզվով գրում ես, հենց այդ լեզվով էլ կարող ես պաշտպանել…
    Բայց համոզված չեմ, թե դա բոլոր բուհերում է այսպես, որ խորը մտածես գուցե լեզվաբանական համալսարան է, դրա համար են նման օրենքներ գործում էդտեղ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    shatboyov (10.10.2012)

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենցաղային խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 10.09.2017, 22:33
  2. Իրավաբանական քննարկումներ
    Հեղինակ՝ Arsen Babayan, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 20.01.2015, 14:50
  3. Տեսահսկման համակարգեր - խնդիրներ, խորհուրդներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.09.2013, 10:30
  4. Իրավաբանական բարձրագույն կրթություն
    Հեղինակ՝ Roland Zohrabyan, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.03.2013, 02:09
  5. Արբանյակային կապի սարքավորումների գնման խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 179
    Վերջինը: 23.05.2012, 17:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •