Հրաչ ջան, դու էս էս էս, էս ի՞նչ ես ասում, ո՞նց թե ունենք քչից շատից ապացուցված հանցագործություն:

Ըստ քո մեկնաբանաման, եթե ես ուզենամ ոմն՝ Վարդան Ասլանյանի գլխին սարքեմ, հաստատ կարող եմ: Նրա անունով ֆայսբուքում հաշիվ եմ բացում, իմ ուզած բովանդակությամբ նամակներ եմ տալիս ու առնում, ընկերնեիցս մի քանիսի հետ համաձայնության եմ գալիս, վկայության տանում, էդ ա, գլխին սարքեցինք:
Ի՞նչպես կարող է նման բան լինել:
Lem, Հրաչի ասածը կգործի միայն այն դեպքում, եթե պարտքատերը հաստատի, որ ինքը վերոնշյալ անձից այս չափի գումար է վերցրել, ինչը դատելով քո ներկայացրածից իմ մոտ ձևավորված պատկերից՝ չի անի: Սովորաբար, նման հարցերը լուծվում են այն հարթության վրա, որոնցում իրենք կան: Եթե դու գումար ես տվել ընկերկան, ուրեմն ընկերական էլ պետք է պահանջես:
Ճիշտ կլիներ, եթե գումարի հանձնումը կատարվեր նոտարական գրասենյակում կամ նորից ներքին կարգով, բայց այդ մարդն իր ձեռքով գրեր. ես՝ այսինչ այսինչյանս, այսքան գումար եմ վերցնում այսինչ այսինչյանից (գումաչի չափը պարտադիր պետք է թվերով ու տառերով նշել), կվերադարձնեմ այսինչ ժամանակահատվում, ստորագրեր ու թղթին կցեր իր անձնագրի պատճեն: Այս դեպքում հնարավոր կլիներ անձնագրի տվյալներով նրան դատարան կանչել և ձեռագրի քննությամբ հաստատել նրա մեղքը:
Հիմա, կոնկրետ այս դեպքի համար ես երկու ելք եմ տեսնում.
1. Ոստիկանություն եք դիմում, պատշաճ կերպով ներկայանում է, հաստում է այն ինչ կա:
2. Չի ընդունում մեղքը և դուք ոչինչ չեք կարող անել: Կամ էլ՝ այնքան են ծեծում, մինչև ընդունում է իր մեղքը, որի համար դուք պետք է ծախսեք մի փեշ փող: Արդյունքը.
Ազատազրկամն է ենթարկվում:
Վերադարձնում է գումարը:
Պետք է ճիշտ հաշվարկեք, գո՞ւցե իսկապես գումար չունի: Այդ դեպքում իմաստ ո՞ւնի ավելորդ գումար ծախսելը:
Նշեմ նաև, որ իրավաբան չեմ, բայց հենց էս տեսակ մի ուրիշ հարցի հետ մի լավ առնչվել եմ:
Էջանիշներ