User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 341 հատից

Թեմա: Իրավաբանական խորհուրդներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    խնդրում եմ օգնեք մի հարցով: Ինձ հարկավոր է օրենքից գլուխ հանող մեկը մի քանի հարց եմ ուզում տալ:
    Ուրեմն 10 տարվա ամուսնական զույգ են , այդ ընթացքում ունեցել են 3 երեխաներ, բայց հայրը երեխանի մի օր որոշում է թողնել ու գնալ ու ուրիշ կին է ընտրում իր համար: Դատարանով բաժանվում են հայրը ալիմենտ է մուծում , երեխաները մոր հետ ապրում են իրենց հոր տանը: Ի դեպ այդ տան վրա գրանցված են կնոջ նախկին ամուսինը և նախկին տեգրը: Հիմա ասում են , որ կարող են դատարանով էնպես անել, որ իրենք դուրս գան այդ տանից: Ասացեք խնդրում են հնարավոր է էդպիսի բան , երբ 3 երեխաների մայր է, երեխաները երեքն ել անչափահաս և մնալու տեղ ուրիշ չկա: Մեկ էլ ասում են , որ պետք է այդ տունը վածառեն եղբայրներով: Ծանոթուհիս հուսահատ վիճակում է:Մեկ էլ ինչ կարող է անել ծանոթուհիս , որ այդպիսի բան չպատահի, կամ էլ եթե պատահի կարող է էնպես անի, որ գոնե այնտեղ որտեղ իրենք վարցով կապրեն դրա մուծումների կեսը ամուսինը անի: Ինչպե՞ս խորհուրդ կտաք ,որ վարվի
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  2. #2
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ էության, նրանք երեքն էլ հանդիսանում են բաժնային սեփականատերեր, որոնցից յուրաքանչյուրն իրավունք ունի բնակարանից ստանալ իր մասնաբաժինը, փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով: Նշված հարաբերությունները կարգավորում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով:

    Հոդված 197. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը և դրանից բաժին առանձնացնելը

    1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:
    2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:
    3. Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
    Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:
    4. Սույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:
    Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:
    5. Սույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:
    6. Ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
    Իսկ վարձով բնակվելու դեպքում կինն օրենքից չբխող պահանջ (մասնավորապես, բնակարանի վարձ վճարելը) նախկին ամուսնուն չի կարող ներկայացնել: Ամուսինը պարտավոր է վճարել միայն ալիմենտը:

  3. #3
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրանցումը կապ չունի, բնակարանը վաճառելու իրավունք ունեն բնակարանի սեփականատերերը: Եթե սեփականատեր են ամուսինը ու իր եղբայրները, հանգիստ կարող են վաճառել: Իսկ եթե բնակարանից օգտվում են կինը և երեխաները ու նրանց օգտագործման իրավունքը ստացել է պետական գրանցում, դա արդեն ուրիշ հարց:

    Հ.Գ. Չէի նկատել, որ զրուցարանում ա հարցը տրված: Կխնդրեի տեղափոխել համապատասխան թեմա:
    Մեջբերում Գորտուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա դա վատ է , խուրհուրդ է հարկավոր:
    Շատ կարևոր է, թե ում է սեփականության իրավունքով պատկանում այդ բնակարանը: Եթե տան սեփականատերերը այլ մարդիկ են /կինն ու երեխաները չեն ու ինչքան հսկացա հենց այդպես էլ կա/, այդ թվում նրա նախկին ամուսինը /որի բաժինը այդ բնակարանում կարող է շատ չնչին լինել/, ապա օրենքը թույլ է տալիս նրանց ազատորեն օտարել իրենց սեփական բնակարանը: Եղբոր ամուսնալուծվելը, առավել ևս նրա կինն ու երեխաները մյուս եղբոր համար չեն կարող արգելք հանդիսանալ բնակարանը վաճառելու հարցում: Երեխաները դատարանի վճռով մոր խնամքին են: Ամուսինն էլ դատարանի վճռով ալիմենտ է վճարում: Էս բազային տվյալներով որևէ շանս չունեն, եթե այլ մանրամասներ չկան:

    Իսկ այս գործում հազար ու մի նրբություններ կարող են լինել: Հազար ու մի բան կապ ունի: Եթե կինը սեփականատեր չէ կարևոր է իմանալ այդ բնակարանի ձեռք բերման հիմքերը /գնել են, սեփականաշնորհել են, ժառանգել են/ ու ժամանակը /համատեղ ամուսնության ընթացքում, թե առաջ, թե հետո/: Մի խոսքով տվյալ պարագայում միակ ճիշտ խորհուրդը կլինի այն, որ բանիմաց փաստաբան վարձեն, ով հմտացած է նաև ամուսնաընտանեկան և անչափահասների հարցերում և նրան ներկայացնեն իրենց ձեռք տակ եղած ողջ փաստաթղթերը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (04.06.2014), Գորտուկ (04.06.2014)

  5. #4
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կարևոր է, թե ում է սեփականության իրավունքով պատկանում այդ բնակարանը: Եթե տան սեփականատերերը այլ մարդիկ են /կինն ու երեխաները չեն ու ինչքան հսկացա հենց այդպես էլ կա/, այդ թվում նրա նախկին ամուսինը /որի բաժինը այդ բնակարանում կարող է շատ չնչին լինել/, ապա օրենքը թույլ է տալիս նրանց ազատորեն օտարել իրենց սեփական բնակարանը: Եղբոր ամուսնալուծվելը, առավել ևս նրա կինն ու երեխաները մյուս եղբոր համար չեն կարող արգելք հանդիսանալ բնակարանը վաճառելու հարցում: Երեխաները դատարանի վճռով մոր խնամքին են: Ամուսինն էլ դատարանի վճռով ալիմենտ է վճարում: Էս բազային տվյալներով որևէ շանս չունեն, եթե այլ մանրամասներ չկան:

    Իսկ այս գործում հազար ու մի նրբություններ կարող են լինել: Հազար ու մի բան կապ ունի: Եթե կինը սեփականատեր չէ կարևոր է իմանալ այդ բնակարանի ձեռք բերման հիմքերը /գնել են, սեփականաշնորհել են, ժառանգել են/ ու ժամանակը /համատեղ ամուսնության ընթացքում, թե առաջ, թե հետո/: Մի խոսքով տվյալ պարագայում միակ ճիշտ խորհուրդը կլինի այն, որ բանիմաց փաստաբան վարձեն, ով հմտացած է նաև ամուսնաընտանեկան և անչափահասների հարցերում և նրան ներկայացնեն իրենց ձեռք տակ եղած ողջ փաստաթղթերը:
    շնորհակալ եմ շատ
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենցաղային խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 10.09.2017, 22:33
  2. Իրավաբանական քննարկումներ
    Հեղինակ՝ Arsen Babayan, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 20.01.2015, 14:50
  3. Տեսահսկման համակարգեր - խնդիրներ, խորհուրդներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.09.2013, 10:30
  4. Իրավաբանական բարձրագույն կրթություն
    Հեղինակ՝ Roland Zohrabyan, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.03.2013, 02:09
  5. Արբանյակային կապի սարքավորումների գնման խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 179
    Վերջինը: 23.05.2012, 17:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •