User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 341 հատից

Թեմա: Իրավաբանական խորհուրդներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lem-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի իրավաբաններ, իմ ընկերներից մեկին ձեր օգնությունն է պետք:

    Բանն այն է, որ նրա ծանոթներից մեկը 1.5 տարի առաջ պարտքով բավականին մեծ գումար է վերցրել, խոստանալով, որ մի քանի օրվա ընթացքում կվերադարձնի: Խոստումը չի կատարել: Սպասելով մի քանի ամիս, գրել է նրան (Facebook-ում, նամակները պահպանվում են), պահանջելով գումարը, որին նա պատասխանել է, որ չի մոռացել, ու որ շուտով կվերադարձնի: Իսկ հետո անհետացել է ամեն տեղից, փոխելով թե բնակարանը, թե հեռախոսի համարը, նույնիսկ ջնջվել է Facebook-ից:

    Մենք ուզում էինք իմանալ՝ տվյալ դեպքում որեւէ հույս կա՞ ոստիկանություն դիմելու միջոցով գումարը հետ ստանալ, եթե այն տալիս ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, բայց կա նամակագրություն այդ մասին, նաեւ՝ գործից տեղյակ վկաներ:
    Ուրեմն, նախ պարզաբանենք, թե իրականում նա իրավաբանորեն ինչ արարք է կատարել:
    Նման դեպքերում մենք գործ ունենք մի հանցագործության հետ, որի անվանումն է խարդախություն: Խարդախությունը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով, ահավասիկ.

    Հոդված 178.

    Խարդախությունը
    1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝
    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
    2. Խարդախությունը, որը կատարվել է՝
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
    2) խոշոր չափերով,
    3) (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
    4) (4-րդ կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն)
    5) կաշառք ստանալու պատրվակով`
    պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
    3. Խարդախությունը, որը կատարվել է՝
    1) առանձնապես խոշոր չափերով,
    2) կազմակերպված խմբի կողմից`
    3) (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
    պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
    (178-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ., փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, լրաց. 30.04.08 ՀՕ-49-Ն, լրաց., փոփ., խմբ. 23.05.11 ՀՕ-143-Ն)
    Ներկայացված պատմության մեջ գործ ունենք հասարակ խարդախության հետ, այսինքն՝ 178-րդ հոդվածի 1-ին մասի, չունենք ոչ մի խումբ անձինք, ոչ պաշտոնեական դիրքի չարաշահում, ոչ խոշոր կամ առանձնապես խոշոր չափ, ոչ կաշառք, ոչ էլ կազմակերպված խումբ: Կոնկրետ մեր պայմանական հանցագործը կատարել է այն արարքը, որը մեջբերմանս մեջ bold եմ արել, իսկ ընդգծված մասն այն է, ինչ կարող է նրան սպառնալ որպես կատարած հանցանքի հետևանք:

    Նշենք, որ համաձայն նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի՝ խոշոր չափը 50000-3000000 դրամի սահմաններում հափշտակված գույքն է: Մեր դեպքում գույքն զգալի չափերով է: Զգալին չափերի միջակայքը՝ 5000-500000 դրամ: Սա էլ պարզեցինք:

    Մի կարևոր հարց էլ կա, որը կայանում է հետևյալում. խարդախության առկայության կամ բացակայության սահմանը շատ նուրբ է: Այսինքն՝ մենք դեռ պետք է կարողանանք ապացուցել, որ նա խաբել է կամ չարաշահել վստահությունը: Դե խաբելը վերաբերվում է ընդհանրապես գումարը վերադարձնելուն: Նա չի ժխտում, որ գումար է պարտք ու խոստանում է վերադարձնել, բայց ձգձգում է, դեռ հայտնի էլ չի՝ կվերադարձնի, թե ոչ: Ինչ վերաբերվում է վստահությունը չարաշահելուն, դա էլ միանշանակ չի, նա շատ հանգիստ կարող է ասել՝ չեմ չարաշահել վստահությունը, ուղղակի փող չունեի, չէի կարողանում վերադարձնել: Նման խնդիրն իրավակիրառ պրակտիկայում լինում է, որ ապացույցներն այդ առումով բավարար չեն լինում մեղադրանք առաջադրելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

    Հիմա տեսնենք ինչ ապացույցներ ունենք, ինչի հիման վրա կարող ենք հասնել նպատակի, վերադարձնել գումարը: Ապացույցների շարքում միանշանակ կարող եք ներկայացնել ցանկացած տեղեկություն. դա կլինի ֆեյսբուքյան գրագրություն, թե վկաների ցուցմունք, թե որևէ այլ վերաբերելի տեղեկության աղբյուր: Եթե կան մարդիկ, ովքեր տեղյակ են այդ պատմությունից, այդ անձնավորության գործողություններից, կարող են օգնել՝ դեպքի հետ կապված տեղեկությունները հաստատելով իրենց ցուցմունքներով:

    Խնդրեմ, ունեցանք քչից-շատից ապացուցված հանցագործություն: Մեր խարդախը հրավիրվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ (հետաքննիչ, ապա քննիչ), տալիս իր բացատրությունը, քրեական գործ հարուցվելուց հետո՝ ցուցմունքը, տուժողը հարուցում է քաղաքացիական հայց՝ գումարի վերադարձման պահանջով, տալիս ցուցմունք, ցուցմունքների հակասության դեպքում կատարվում են առերեսումներ, բավարար ապացույցների դեպքում մեղադրանք է առաջադրվում խարդախին, գործն ուղարկվում է դատարան, որտեղ քննվում է գործի՝ հանցանքի մասն առանձին, խարդախն ստանում է իր արժանի պատիժը, քաղաքացիական հայցի մասը՝ առանձին, հիմնականում քրեական դատից հետո: Քաղ. հայցի պահանջը դատարանը բավարարում է, կատարողական թերթ ուղարկում հարկադիր բոբոներին, վերջիններս էլ գնում, կալանք են դնում մեղսավորի գույքի վրա, մի խոսքով, գումարը բռնագանձում են, վերադարձնում, դրանից հետո մնում է՝ երկնքից երեք խնձոր ընկնի:

    Կա նաև մեկ այլ եղանակ: Եթե չեք մտածում, որ խաբել է, չի ցանկանում գումարը վերադարձնել, այլ իրոք, ուղղակի չի կարողանում ինչ-ինչ խնդիրների պատճառով, բայց ցանկանում եք գումարն այնուամենայնիվ վերադարձնել, կարող եք վարվել հետևյալ կերպ: Քաղաքացիական հայցով դիմել դատարան՝ գումարի վերադարձման պահանջով: Խնդրեմ: Էլի կարող են ներկայացվել ապացույց հանդիսացող փաստաթղթերը, վկաներիը, հիմնավորվել, որ գումարը նա իրականում պարտք է, ու ընդհանուր այդ չափով (այս դեպքում՝ քաղաքացիականի դեպքում, դրա ոլորտի մեջ չի մտնում խաբեության, վստահությունը չարաշահելու հարցի քննարկումը, քաղաքացիականի իմաստը միայն գույքային պահանջն է ու վերջ: Թե ինչի է ուշացրել, թե ինչի է կորած ման եկել, դա քաղ. գործի քննարկման առարկա չէ):

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (07.03.2015), keyboard (17.05.2013), Lem (17.05.2013), Vardik! (25.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենցաղային խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 10.09.2017, 22:33
  2. Իրավաբանական քննարկումներ
    Հեղինակ՝ Arsen Babayan, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 20.01.2015, 14:50
  3. Տեսահսկման համակարգեր - խնդիրներ, խորհուրդներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.09.2013, 10:30
  4. Իրավաբանական բարձրագույն կրթություն
    Հեղինակ՝ Roland Zohrabyan, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.03.2013, 02:09
  5. Արբանյակային կապի սարքավորումների գնման խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 179
    Վերջինը: 23.05.2012, 17:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •