User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 341 հատից

Թեմա: Իրավաբանական խորհուրդներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներողություն եմ խնդրում, չէի նկատել, որ այս թեմայում էլի գրառում էր արվել:

    Ինչևէ, փորձեմ ես էլ պատասխանել:

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շնորհակալ եմ մանրամասն մեկնաբանության համար: Իսկ ոչ խոշոր չափերի մաքսանենգության դեպքերը, ոնց հասկանում եմ, կարգավորվում են մաքսային օրենսգրքով:
    Ճիշտ հասկանալու համար եկեք սկզբից պարզենք, թե ինչ է նշանակում մաքսանենգություն. դա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների:

    Սահմանումից հետևում է, որ ցանկացած դեպքում, բացի հոդված 215-ի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, մաքսանենգությունն արդեն իսկ այնպիսի արարք է, որը լինում է միայն խոշոր չափերով: Սակայն Ձեր հարցը հասկանալի է. նկատի ունեք՝ մաքսային սահմանով առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով ոչ խոշոր չափերով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումը, որն այլևս «մաքսանենգություն» չի կոչվում: Ու ճիշտ եք, հասկացել, դա արդեն կարգավորվում է մաքսային օրենսդրության համաձայն: Մասնավորապես՝ կհետաքրքրեն հետևյալ հոդվածները ՀՀ Մաքսային օրենսգրքից.

    Հոդված 200. Մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով

    Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` շրջանցելով մաքսային հսկողությունը, այսինքն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով դրանց տեղափոխումը մաքսային մարմնի գտնվելու վայրից դուրս, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
    առաջացնում է տուգանքի նշանակում` ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

    Հոդված 201. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով

    Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
    առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի չափով:

    Հոդված 202. Մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային ապահովման միջոցները խաբեությամբ օգտագործելով

    Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային մարմին մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման համար կեղծ, անօրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված կամ այլ ապրանքներին և տրանսպորտային միջոցներին վերաբերող փաստաթղթեր ներկայացնելով, ինչպես նաև կեղծ մաքսային ապահովման միջոցներ օգտագործելով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
    առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
    Այդ ոլորտին առնչվող տարբեր տեսակի զանցանքների համար նախատեսվող պատասխանատվության չափերին կարող եք ամբողջությամբ ծանոթանալ ՀՀ Մաքսային օրենսգրքից՝ 37-րդ գլուխ, հոդված 189-ից սկսած.

    http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=46278

    Երկու հարց էլ առաջացավ. ԱԺ, ՀՕ և այլ հապավումներն ինչպե՞ս են բացվում: Երևի ինչ-որ էջ պետք է լինի դրանց ներկայացմամբ:
    Այս հարցին պատասխանել են:

    Մեկ էլ որևէ իրավախախտման վրա բռնված անձը ի՞նչ իրավունքներ ունի ԶԼՄ-ներում լուսաբանվելուց պաշտպանվելու համար: Լուրերով որտև հաճախ ցույց են տալիս տարբեր ծանրության հանցանքներ գործած մարդկանց, որոնք մի կողմից փորձում են երեսները ծածկել, մյուս կողմից էլ ոչ իրենց դրանում խանգարող կա, ոչ էլ նկարահանողներին հեռացնող:
    Այստեղ հարցը այն է, թե ԶԼՄ-ներում ինչպես է լուսաբանվում: Մասնավորապես՝ հանցագործությունների դեպքում ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածի իրավունքը, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ՝ մինչև նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հետևաբար՝ քանի չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ոչ ոք իրավունք չունի ինչ-որ մեկին «հանցագործ» անվանել կամ հայտարարել, որ «պարոն Իքս-ը կատարել է այսինչ հանցագործությունը»: Դա լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է և լրագրողական ու իրավական տարրական գիտելիքների բացակայության հետևանք: Կոնկրետ պաշտպանության միջոցներ չեմ կարող առաջարկել, դրա համար պետք է դիմել փորձառու ու պրակտիկ իրավաբանների (ես հըլը ուսանող եմ, որ սարսափած սպասում ա երկուշաբթի օրվա քննություններին, կտրվելու եմ):
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (25.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենցաղային խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 10.09.2017, 22:33
  2. Իրավաբանական քննարկումներ
    Հեղինակ՝ Arsen Babayan, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 20.01.2015, 14:50
  3. Տեսահսկման համակարգեր - խնդիրներ, խորհուրդներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.09.2013, 10:30
  4. Իրավաբանական բարձրագույն կրթություն
    Հեղինակ՝ Roland Zohrabyan, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.03.2013, 02:09
  5. Արբանյակային կապի սարքավորումների գնման խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 179
    Վերջինը: 23.05.2012, 17:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •