User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 341 հատից

Թեմա: Իրավաբանական խորհուրդներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էէհ, նախորդ գրածս էլի կերվավ ու կերվավ... :

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նշանակու՞մ է արդյոք սա, որ ոչ խոշոր չափերով մաքսանենգություն չկա, և պատժամիջոցները կիրառվում են միայն խոշոր չափերի դեպքում:
    Իհարկե, այդ երևույթը կարող է լինել ոչ միայն խոշոր չափերով, սակայն տվյալ դեպքում կարգավորումն այլևս քրեաիրավական չէ, այսինքն՝ կհամարվի ոչ թե հանցագործություն, այլ վարչական իրավախախտում, պատժամիջոցն էլ, համապատասխանաբար, ավելի թեթև: Իսկ Ձեր մեջբերումը ՀՀ քրեական օրենսգրքից է, որով, պարզ ասած, սահմանվում են հանցագործությունները՝ իրավախախտումներից ծանրագույնները, և դրանց համար նախատեսված պատիժները:

    Ի՞նչ սկզբունքով են կազմված սրա նման էջէրը, ո՞նց նայեմ փաստաթղթի վերջնական տարբերակը:
    http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=18
    Պետք է ասել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, չնայած կատարված բազմաթիվ փոփոխություններին, ՀՀ ամենախայտառակ վիճակում գտնվող իրավական ակտերից մեկն է, շատ բաներ մնացել են դեռ «ԽՍՀՄ-ի վրայով», շատ բաներ կարգավորվում են առանձին օրենքներով, շատ դրույթներ էլ չեն գործում՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու պատճառով:
    Ինչևէ, arlis.am կայքում բոլոր իրավական ակտերի վերջնական տարբերակը տեսնելու համար պետք է սեղմեք վերջին փոփոխությանը համապատասխանող ինկորպորացիայի վրա: Իսկ վերջին փոփոխությունը գտնվում է ամենաներքևում. սյունակի ձախ կողմում փոփոխող իրավական ակտի (տվյալ դեպքում՝ օրենքի) հղումն է, իսկ աջ կողմում՝ արդեն իսկ փոփոխված, խմբագրված իրավական ակտը (տվյալ դեպքում՝ օրենսգիրքը), այսինքն՝ այն ինկորպորացիան, որը ներառում է այդ փոփոխությունը:

    Տվյալ դեպքում՝
    http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=44790

    >պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:
    >պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:
    Սրանցից ո՞րն է գործող տարբերակը:
    Ինչպես երևում է կրկին քրեական օրենսգրքի տարբեր ինկորպորացիաներից եք մեջբերում արել, ինչևէ, ներկայիս դրությամբ մաքսանենգության հոդվածն ունի հետևյալ տեսքը.

    Հոդված 215.
    Մաքսանենգությունը

    1. Մաքսանենգությունը՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների՝
    պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:
    2. Թմրամիջոցների, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութերի, սպառազինության, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, հրազենի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի կամ երկակի նշանակության նյութերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների, որոնք կարող են օգտագործվել նաև զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելիս կամ օգտագործելիս, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
    3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով,
    2) մաքսային հսկողության որոշակի ձևերից ազատված անձի կողմից կամ մաքսային հսկողության սահմանված ձևերից ազատված առանձին ապրանքների կամ տրանսպորտային միջոցների՝ մաքսային սահմանի վրայով տեղափոխման համար լիազորված անձի կողմից,
    3) մաքսային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
    4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
    5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, բացառությամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
    6. Սույն հոդվածում գույք են համարվում մաքսանենգության առարկաները215-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-4-Ն, փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (12.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենցաղային խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 10.09.2017, 22:33
  2. Իրավաբանական քննարկումներ
    Հեղինակ՝ Arsen Babayan, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 20.01.2015, 14:50
  3. Տեսահսկման համակարգեր - խնդիրներ, խորհուրդներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.09.2013, 10:30
  4. Իրավաբանական բարձրագույն կրթություն
    Հեղինակ՝ Roland Zohrabyan, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.03.2013, 02:09
  5. Արբանյակային կապի սարքավորումների գնման խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 179
    Վերջինը: 23.05.2012, 17:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •