ՀՀ Օրենքը պետական տուրքի մասին
Հոդված 12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի հնգապատիկի չափով
2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի չափով
3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի տասնապատիկի չափով
4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի հնգապատիկի չափով
5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու բազային տուրքի եռապատիկի չափով
6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի չափով
7. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար բազային տուրքի երեսնապատիկի չափով
8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը բազային տուրքի եռապատիկի չափով
9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու համար բազային տուրքի չափով
11. Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար բազային տուրքի չափով
13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է տասնապատիկի չափով:
Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը
Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:
Բազային տուրքի չափ է սահմանվում
1000 դրամը:
Էջանիշներ