կարճ ասած մարդասպանի արարքը մահափորձ է, մեղադրանքն էլ սպանության փորձ բնականաբար, խնդրում առկա է փաստական սխալԽնդրում եմ որակել մարդասպանի արարքը: Ինչ մեղադրանք կառաջադրեիք այս արարքի հեղինակին
կարճ ասած մարդասպանի արարքը մահափորձ է, մեղադրանքն էլ սպանության փորձ բնականաբար, խնդրում առկա է փաստական սխալԽնդրում եմ որակել մարդասպանի արարքը: Ինչ մեղադրանք կառաջադրեիք այս արարքի հեղինակին
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
REAL_ist և Sator շնորհակալություն:
բարև ձեզ.
ուրեմն ունեմ եղբայրներ և քույրեր, որոնք ունեն իրենց սեփական բնակարանները, մենակ ես չունեմ...
հայրս ուզում է իր բնակարանն էլ թողել ինձ:
եթե կտակի, ասում են մյուսներին էլ է բաժին հասնում...ինձ չի մնա ամբողջը..
նվիրատվության դեպքում, չգիտեմ ինչպես կլինի, երևի նույնը, չգիտեմ ..
մտածում եմ առք ու վաճառք ձևարկերպելու մասին..
ինչպե՞ս անեմ...ինչպես է դա կատարվում..
Շնորհակալություն ձեր պատասխանի համար:
եթե առքուվաճառքով անեք շինծու գործարք կլինի, կարող է հետագայում անվավեր ճանաչվել, քանզի անօրինական է
եթե կտակի միջոցով արվի ըստ օրենքի որոշակի ժառանգներ իրավունք ունեն ստանալու պարտադիր բաժին՝ իրանց հասանելի բաժինի առնվազն կեսը, սակայն նման իրավունք ունեն ժառանգի անչափահաս, հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված, ինչպես նաև 60 տարին լռացած ժառանգի ամուսինը, ծնողները և երեխաները
ինչ վերաբերվում է նվիրատվությանը, ապա նվերի հանձնումը նվիրատուի մահից հետո նախատեսող պայմանագրերը նույնպես առոչինչ են և գործում է ժառանգության իրավունքը
մնաց մի տարբերակ եթե հիմա նվիրատվություն ստանաք, բայց դրա վերաբերյալ չգիտեմ ոնցա, բայց կարծում եմ նույնպես առքուվաճառքի նման կլինի
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
շնորհակալություն REAL_ist ...
տեսնենք մյուսներն ինչ խորհուրդ կտան...միթե ոչ ոք փորձ չունի դրանից..
կամ որևէ իրավաբան...
Jean-Claude, միքիչ մանրամասնեմ, միգուցե չհասկացվեց
Ձեր եղբայրները և քույրերը 60–ն անց են? անգործունակ, անչափահաս կամ հաշմանդամ են? եթե ոչ եթե տունը Ձեզ կտակվի, նրանք պարտադիր բաժնի իրավունք չեն ունենա, պարտադիր բաժնի մասին դրույթները սահմանված են Քաղ. Օր. 1194 հոդվածով
1201 հոդվածով էլ սահմանվում է որ կտակարարն իրավունք ունի առանց պատռճառների բացատրության զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներից մեկին, մի քանիսին կամ բոլորին, բացառությամբ պարտադիր բաժնի իրավունքի դեպքերի
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 18.05.2008, 17:31:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Երևի լավ չեմ հասկանում...չէ...քույրերս և եղբայրներս աշխատում են և հաշվանդամ չեն..
" ...ինչպես նաև 60 տարին լռացած ժառանգի ամուսինը, ծնողները և երեխաները"
այս բառերը չեմ հասկանում...եթե դա վերաբերվում է քույրերիս և եղբայրներիս նրանք 60 տարեկան չկան...
...չեմ հասկանում...
եթե 60 տարեկան եղբայր կամ քույր ունենայի, նրանց ծնողն էլ հայրս է, և նա է ժառանգում..հո իրեն չի ժառանգի...չեմ հասկանում այս տողերը..
Ժառանգատու պետքա գրեի ժառանգեմ գրել սխալմամբ
երևի թե հիմա ամեն ինչ հասկանալի է
օրենքը մեջբերեմ՝
Հոդված 1194. Ժառանգության պարտադիր բաժնի իրավունք
1. Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
2. Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
3. Պարտադիր բաժնի չափը որոշելիս հաշվի է առնվում այն ամենը, ինչ նման բաժնի իրավունք ունեցող ժառանգը որևէ հիմքով ստանում է ժառանգությունից` ներառյալ նման ժառանգի օգտին սահմանված կտակային հանձնարարության արժեքը:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Շատ շնորհակալություն REAL_ist ... ուրախացրեցիր, կփորձենք այդպես:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ /17 ապրիլի 2008 թվականի N 377-Ն/
ահա լինքը`http://edu.am/ArticleIndex.php?id=1549&topMenuArt=-1:
Հարգելի իրավաբաններ, գիտեմ, գուցե միամիտ հարց եմ տալիս, բայց հոգուս հանգստության համար է: Քանի որ համալսարանում մեզ ոչինչ չեն ասում, ապա ուզում եմ իմանալ. եթե սույն որոշմամբ կոնկրետ իմ մասնագիտությամբ հատկացված է 6 անվճար տեղ, ապա համալսարանը սրանից դուրս "մանյովրել" չի կարող չէ՞: Ասել է թե փախչելու տեղ չունեն, պետք է 6 տեղ տան…
Ուղղակի ես լուրջ կասկածներ ունեմ, որ այստեղ "խաղեր" են գնում:
Եվ, ժամանակից առաջ ընկնելով, "խաղերի" դեպքում ի՞նչ կարող եմ անել, ու՞մ դիմել, ո՞նց անել...
Նախապես շնորհակալություն…
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Ինչքան ես գիտեմ էն պահուստային տեղերը որ կան դրանց հաշվին կարող են ավելանալ տեղերը, բայց թե դրանք ինչ սկզբունքով են բաշխվում չգիտեմ
Հարցը արդեն լուծվում է, ամեն ինչ նորմալ եղավ, էնքան նորմալ, որ կասկածում եմ...
Կարող ա երգիրը երկիր ա դառնում?
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Խնդրում եմ ինձ օգնել խորհրդով: Բարեկամս ՌԴ-ում զագսավորվել է մի ռուս կնոջ հետ, որից ունի երեխա: Հետո երկու տարի անց թողնում է այդ կնոջը, վերադառնում Հայաստան ու մեկ տարի անց ամուսնանում հայ աղջկա հետ: Հիմա ունի երկու երեխա ու այդ ռուս կինը եկել է Հայաստան ու դատ բացել երկու ԶԱԳՍ ունենալու համար, պահանջելով անվավեր ճանաչել այն: Խնդրում եմ ինձ ասել ինչ պատիժ է սահմանվում բարեկամիս երկու ԶԱԳՍ ունենալու համար եվ կա արդյոք Հայաստանում նման օրենք: Չէ որ այդ ռուս կնոջ հետ արդեն չորս տարի չի ապրել եվ ինքնստինքյան համարվել է բաժանված: Շնորհակալություն:
Ընտանեկան օրենսգրքով սահմանվում է, որ՝
11 հոդվածը ասումա՝Հոդված 20. Ամուսնությունն անվավեր ճանաչելը
2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ, 11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):
Այսինքն երկրորդ ամուսնությունը անվեվեր կճանաչվի։Հոդված 11. Ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները
Արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.
դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Հետևանքները սահմանվում են նույն օրենսգրքի 23 հոդվածով՝
Այսինքն բարեխիղճ ամուսինը՝ տվյալ դեպքում առաջին կինը իրավունք է ստանում պատճառված գույքային վնասների հատուցում պահանջել, ապրուստի միջոց ստանալու իրավունքա ձեռք բերում և ամենակարևորը ՝ մինչև ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը ձեռք բերված համատեղ գույքը բաժանելիս իրավունք ունի կիրառելու սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի նորմերը։1. Դատարանի կողմից անվավեր ճանաչված ամուսնությունը չի առաջացնում սույն օրենսգրքով ամուսինների համար նախատեսված իրավունքներ և պարտականություններ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի։
2. Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են բաժնային սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերը։
3. Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կնքած ամուսնական պայմանագիրը, որպես կանոն, ճանաչվում է անվավեր:
4. Ամուսնությունն անվավեր ճանաչելը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահից հետո` երեք հարյուր օրվա ընթացքում, ծնված երեխաների իրավունքների վրա։
5. Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելիս դատարանը կարող է ճանաչել ամուսնուց ապրուստի միջոց ստանալու` մյուս ամուսնու (բարեխիղճ ամուսնու) իրավունքը, որի իրավունքները խախտվել են նման ամուսնության կնքմամբ, իսկ մինչև ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը ձեռք բերված համատեղ գույքը բաժանելիս իրավունք ունի կիրառելու սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի նորմերը, ինչպես նաև լրիվ կամ մասնակիորեն վավեր ճանաչելու ամուսնական պայմանագիրը։
Բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահանջելու հատուցել իրեն պատճառված գույքային վնասը՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահպանելու ամուսնության պետական գրանցման ժամանակ ընտրված ազգանունը։
26 հոդվածնել ասումա՝
Ընդհանուր համատեղ սեփականության բաժանման կարգը՝Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգիրք
Հոդված 199. Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը և դրանից բաժին առանձնացնելը
1. Համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
2. Ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
3. Ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են սույն օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:Այսպիսով իրավունք ունի նաև պահանջել ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի կեսը։Հոդված 197. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը և դրանից բաժին առանձնացնելը
1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:
2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:
3. Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:
4. Սույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:
Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:
5. Սույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:
6. Ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
այսինքն ինքստինքյան? օրենքում գրածա որՉէ որ այդ ռուս կնոջ հետ արդեն չորս տարի չի ապրել եվ ինքնստինքյան համարվել է բաժանված:
Հոդված 13. Ամուսնության դադարման հիմքերը
1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով։
2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։
3. Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:
Հիմքերի մեջ 4 տարի ապրել չապրելը գրած չի, չգիտեմ Ռուսաստանի օրենսդրությամբ ոնցա, բայց դժվար տենց հիմք լինի, ամեն դեպքում ավելի լավա դիմեք ընտանեկան իրավունքի մասնագետի ավելի մանրամասն խորհուրդնել ստանալու համար
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 04.07.2008, 17:24:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ