Եվրոպականում իմ տեղեկություներով դիպլոմային աշխատանքը կարելի է անգլերեն գրել և անգլերեն լեզվով պաշտպանել
Եվրոպականում իմ տեղեկություներով դիպլոմային աշխատանքը կարելի է անգլերեն գրել և անգլերեն լեզվով պաշտպանել
...
Շնորհակալ եմ պատասխանների համար:
Այսինքն, եթե ուսանողներին ուսումնական տարվա սկզբին վստահեցրել են, որ կարող են անգլերենով գրել ավարտական աշխատանքը ու տարեվերջին` աշխատանքի հանձնումից օրեր առաջ, գալիս-ասում են, որ անպայման պիտի հայերեն լինի, նոր ենք իմացել, շուտ թարգմանեք... ձեր պատասխաններից ենթադրում եմ, որ նման բան պահանջելու որևէ իրավական հիմք չունեն:
Վաղը կփորձեմ ճշտել մանրամասները:
ինձ թվումա տենց հարցերը համալսարանի կանոնակարգով պետքա կարգավորված լինի
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Վերջը պարզվեց, որ լիքը մարդիկ զբաղվում են ոչ իրենց գործով, վախեցած են, անուղեղ ու ՕԵԿ-ական : Նույնիսկ թույլ չէին տալիս նախապաշտպանության` առանց ստորագրելու մի թղթի կտոր, որտեղ խոստանում էինք ներկայացնել դիպլոմայինի հայերեն տարբերակը: Միջանցքում արդեն ուսանողները քննարկում էին, թե ով ինչքանով է թարգմանելու, մեծ բարեբախտություն ու իսկական ջիջիլի թեմա էր, ասենք, ահավոր մոտ ծանոթի միջոցով 30 էջը 30000 դրամով թարգմանելը: Մենք էլ ահագին չեմուչում արեցինք` ստորագրելու հետ կապված, վերջը դասախոսները մեզ խորհուրդ տվեցին գլուխ չդնել էս ամեն ինչի հետ, չխառնվել, դիպլոմայինի պաշտպանությունից օրեր առաջ որոշ մարդկանց աչքը չմտնել, ուղղակի ձևական գոնե մի մասը թարգմանել, նկարներ ավելացնել, տողերի հեռավորությունները մեծացնել, տանել հանձնել: Իրենց ասելով` սրա տակ լիքը ուրիշ բան կա, որ մենք չգիտենք ու արդեն ոչ էլ հետաքրքրում է ինձ:
Թարգմանում եմ... ՁԵՎԱԿԱՆ
Վերջին խմբագրող՝ Enipra: 09.05.2008, 15:10:
Եթե տվյալ անձին կալանավորում են, հետո բաց թողնում, իրավունք ունի կալանավորվածը անազատության համար պահանջել դրամական փոխհատուցում (և ումից), եթե այո, ապա ինչպես է որոշվում դրամական փոխհատուցման չափսը, կա արդյոք այս դեպքի համար համապատասխան իրավական նորմատիվային ակտ?
Իրավունք ունիԵթե տվյալ անձին կալանավորում են, հետո բաց թողնում, իրավունք ունի կալանավորվածը անազատության համար պահանջել դրամական փոխհատուցում (և ումից), եթե այո, ապա ինչպես է որոշվում դրամական փոխհատուցման չափսը, կա արդյոք այս դեպքի համար համապատասխան իրավական նորմատիվային ակտ?
հարցը կարգավորվումա քաղաքացիական օրենսգրքի 1064 հոդվածով, որի առաջին մասը սահմանումա՝
Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:
Դրամական փոխհատուցման չափնել որոշվումա հասցված վնասի չափով։ Բայց իմ իմանալով դրան հասնելը լավ դժվարա մեր երկրում
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
հա դե վնասի մասին գրել եմ
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Իրավաբաններին ուզում եմ մի փոքր և հետաքրքիր խնդիր լուծել: Եվ այսլես սկսեցի խնդիրը ձևակերպել:
Սպանության նպատակով քաղաքացի Ա-ն, երեկոյան ուշ ժամին, մտնում է քաղաքացի Բ-ի բնակարան, որին սպանելու նպատակ ունի: Բացելով բնակարանի դուռը թափանցում է ներս, անձայն քայլերով հասնում ճաշասենյակ, որտեղ տեղադրված է դիվան: Քաղաքացի Ա-ն նկատում է, որ զոհը պառկած է այդ նույն դիվանին և քնած է, կամաց մոտենում և խլացուցիչ ունեցող ատրճանակով երեք անգամ կրակում է սրտին մահ պատճառելու դիտավորությամբ, որից հետո թողնում ու հեռանում է դեպքի վայրից:
Քննչական մարմինը հայտնաբերում է դին, որից հետո ուղարկում փորձաքննության, սակայն, փորձաքննությունը պարզում է, որ սպանվածը մահացել էր ավելի վաղ, քան կրակել էին նրա սրտին: Այսինքն մարդասպանը կրակել էր դիակին: Խնդրում եմ որակել մարդասպանի արարքը: Ինչ մեղադրանք կառաջադրեիք այս արարքի հեղինակին:
Ասեմ, որ կարող եք հարցեր տալ, որոնց կպատասխանեմ, թեև հարցերի կարիք համարյա չի զգացվում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ