Բրև ձեզ,տեղական տուրքի պահանջ դատարան ուղղարկվում է որ հոդվածի համաձայն?
տեղական տուրքը չվճարելու դեպքում կուտակվում է և համայնապետարանի իրավաբաԸ գործը պետք է ուղարկի դատարան որ հոդվածի համաձայն պետք է ուղարկի,ինձ հոդվածն է պետք
Տեղական տուրքը չվճարելու դեպքում համայնքի ղեկավարը առանց դատարան դիմելու կարող է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցի վարչական վարույթ` տեղական տուրքի գումարների գանձման հարցի քննության նպատակով, հրավիրի վարչական վարույթի լսումներ՝ պատճաշ ծանուցելով տվյալ անձին/ընկերությանը։ Չներկայանալու դեպքում լսումները կազմակերպի նրա բացակայությամբ ու որոշում կայացնի տեղական տուրքի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին։
Իսկ որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրեենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկի այն հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
The Truth Is Out There
Շնորհակալություն այլ հարցերի դեպքում կդիմեմ ձեզ կրկին
Ժող, Ո՞րտեղից կարելի ա անհատ ձեռներեցության ու մասնավոր խանութների մասին օրենքները կարդալ։
The cake is a lie.
Ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորվում ա ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Պրակտիկ մոտեցում առաջարկեմ: Օրենքները կարելի է կարդալ, դա հարց չի, ուղղակի այդ պարագայում բացառված չէ, որ կարող ես մանրուքների մեջ սխալվել: Դր ահամար ճիշտ կլինի կոնկրետ իրավաբանի ու հաշվապահի հետ քննարկես կոնկրետ այն գործունեությունդ, որը նախատեսում ես անել - այդտեղ այնքան նրբություններ կան, որ չպատրաստված մարդը զուտ օրենք կարդալով առանձնապես արդյունքի չի հասնի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
ժողովուրդ, նոտարի հետ կապված մի հարց ունեմ, որևե մեկտ ծանոթ եք նոտարի միջոցով էլէկտրոնային նամակի դեպոնացման կամ ապացույցի ապահովման գործնթացի հետ? պրակտիկայում առընչվել եք նման բանի հետ?
Ժողովուրդ, ինձ հարկավոր է վճարովի իրավաբանական խորհրդատվություն անհատների կամ կազմակերպությունների ինֆորմացիա։
Խնդրում եմ եթե ունեք նման ինֆորմացիա և ծանոթ էք պրոֆեսիոնալիզմին, գրեք
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ