Այսպիսի մի խնդիր է առաջացել… Ծանոթներիցս մեկը այս տարի զինակոչիկ է, ու հիմա, ինչպես մյուսները, ընկել է վայենկոմատ-հիվանդանոց քաշքշուկի մեջ… Այսօր իրեն լավ չի զգացել, գլխացավեր են եղել, և գնացել է հիվանդանոց: Սակայն ոչ մի բժիշկ չի ընդունել նրան՝ պատճառաբանելով, որ նա զինակոչիկ է, և միայն վայենկոմի համապատասխան գրության առկայության դեպքում նրան կհետազոտեն: Նույնիսկ բաժնի վարիչն ու հիվանդանոցի գլխավոր բժիշկն են հրաժարվել ընդունել նրան: Իսկ վայենկոմն էլ այդ թուղթը չի տալիս, քանի որ նա դեռ չի վերջացրել բժշկական կամիսիայի հարցերը…
Ես ի՞նչ երկրում ենք ապրում, կթողեն մարդ վատանա, մահանա, չեն հետազոտի, մինչև էդ չարաբաստիկ թուղթը չլինի, հիմա կրա՞կն է ընկել, որ զինակոչիկ է…
Հիմա հարցս կայանում է հետևյալում. մեր օրենսգրքում նման կետ կա՞, որ բժիշկները իրավունք չունեն ընդունելու զինակոչիկին, առանց վայնեկոմատի թույլտվության, ես ամեն ինչը օրինակա՞ն է![]()
Էջանիշներ