Դուք միանգամայն իրավացի էք, ինձ թվում էր, թե ես գրառում եմ կատարել "Տրամաբանություն" բաժնում: Կներեք, մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ:
Որպես մեղքի քավություն` առաջարկում եմ մի երկրաչափական խնդիր:
Ինչպե՞ս կարելի է բութանկյուն եռանկյունը բաժանել սուրանկյուն եռանկյունիների, և որքա՞ն է սուրանկյուն եռանկյունիների ամենաքիչ քանակությունը:
Վերջին խմբագրող՝ Smergh: 19.01.2008, 14:07:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Երկար մտածեցի , բայց ոնց որ բութանկյուն եռանկյունը չի կարելի բաժանել սուր անկյուններով եռանկյունների :
Ավելացվել է 1 րոպե անց
Ու ընդհանրապես սուրանկյուն եռանկյուններից չի կարելի որևէ եռանկյուն կազմել :
Վերջին խմբագրող՝ ChildOfTheSky: 19.01.2008, 23:59: Պատճառ: Գրառման ավելացում
Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 20.01.2008, 00:19:
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Չէ , էն առաջին ասածս էր ճիշտ :
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Համաձայն եմ:
Բացատրեմ`
Նախ ցույց տամ,որ բութանկյուն եռանկյունը չի կարելի բաժանել 2 սուրանկյուն եռանկյունների:Որպեսզի "ազատվենք" բութ անկյունից պիտի այն բաժանենք`նրա գագաթից տանելով ինչ-որ գիծ,որն էլ կկիսի բութ անկյունը 2 սուրերի,բայց առաջացած 2 եռանկյուններից գոնե մեկը կլինի բութանկյուն(կամ էլ ուղղանկյուն):Այս պնդումս կբացատրեմ նկարի վրա:Քանի որ 1+2+3+4 անկյունների գումարը 180 աստիճան է,ապա կամ 1+4-ն է փոքր կամ հավասար 90,կամ 2+3-ը,հետևաբար կամ A-ն է բութ(կամ ուղիղ) կամ էլ B-ն:Ուրեմն ապացուցվեց,որ բութանկյուն եռանկյունը չի կարելի բաժանել երկու սուրանկյուն եռանկյուններ:Քանի որ առաջացած եռանկյուններից մեկը կլինի բութանկյուն(կամ ուղղանկյուն) ,ապա նա ևս հնարավոր չի լինել բաժանել 2 սուրանկյունների և այսպես շարունակ:
Իսկ եթե նայենք հանարավոր մյուս դեպքերը`այսինքն բութ անկյունը կիսելով չսկսենք,ապա բութ անկյունը ամեն քայլից հետո կմնա,մինչև չհասնենք այն բաժանելու քայլին,ու այդտեղից էլ գործում է վերևում ապացուցվածը:
Մի քիչ երկար էր բայց ինձ թվում է,այս հարցը պարզվեց
Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 20.01.2008, 01:24:
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Էս էլ նկարը`
Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 04.05.2008, 00:59:
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Սուրանկյուն եռանկյուններից կարելի է կառուցել միայն սուրանկյուն եռանկյուն :
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Լ.յ.ո.վ. ջան վերևի խնդրանքս թեկուզ նամակով կատարիր ու ես խնդրի պատասխանը քեզ համար կնկարեմ, կամ կգծեմ, լա՞վ:Ես "վորդ"-ով գծում եմ,իսկ կցելիս ստացվում է թույլատրված19 մգբ-ից 4 մգբ ավել:
Առայժմ միայն կարող եմ պնդել, որ խնդիրն ունի լուծում և սուրանկյուն եռանկունիների մինիմալ թիվը 7-ն է:
Վերջին խմբագրող՝ Smergh: 26.01.2008, 17:30:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Անձամբ ես գծում եմ Adobe Flash CS3-ով,վեկտորական գրաֆիկան միշտ էլ հարմար է նման բաների համար
Եթե խնդիրը գծագրի վերաբեռնելն է,ուղղարկիր mail-իս ես կվերաբեռնեմ`[email protected]
Մեկ էլ մի բան էլ, Smergh ջան,եթե գծագրումդ բութանկյուն եռանկյունը բաժանված է սուրանկյուն եռանկյունների,ուրեմն իմ վերևում գրված ապացույցը պիտի լինի սխալ,որտեղ է սխալը???
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ