Եթե ջուրը և սեղմակը միասին գտնվում են դադարի վիճակում, ապա նրանց վրա ազդող ուժերի համազորը զրո է: Նրանց վրա ներքևից ազդում է մթնոլորտի ճնշման ուժը, սակայն վերևից նույնպես ազդում է մթնոլորտի կողմից ճնշման ուժ և ավելի մեծ ուժ, քանի որ վերևում մակերեսը ավելի մեծ է: Այսինքն Մթնոլորտի կողմից ջրի և սեղմակի վրա ազդող ուժերի գումարը դեպի ներքև է: Սակայն կան նաև այլ ուժեր որոնց շնորհիվ նրանք մնում են դադարի վիճակում: Ջրի վրա ազդում է մակերևույթային լարվածության ուժ, իսկ սեղմակի վրա շփման ուժ: Եվ իհարկե ազդում են իրենց ծանրության ուժերը: Կա ևս մեկ ուժ, որը կարելի է ասել վերացնում է վերևի և ներքևի մթնոլորտային ճնշման ուժերի տարբերությունը, եթե հաշվի չենք առնում սեղմակի և պատերի միջև շփման ուժը:Այդ ուժը ազդում է ներարկիչի հորիզոնական մասի կողմից, որտեղ լայն մասը սկսում է նեղանալ:Այդ բոլորի համազորը ստացվում է զրո դրա համար նրանք չեն իջնում ներքև: Իսկ եթե հաշվենք միայն ջրի վրա ազդող ուժերը ապա դրանք էլ պետք է ստացվեն զրո: Ջրի վրա ազդում է իր ծանրության ուժը,մակերևույթային լարվածության ուժը, հորիզոնական մասի կողմից ազդող ուժը, ներքևից մթնոլորտային ճնշման ուժը և սեղմակի կողմից ազդող ուժ: Սեղմակի կողմից ազդող ուժը հավասար է սեղմակի ծանրության ուժին գումարած վերևից մթնոլորտային ճնշման ուժ հանած սեղմակի վրա ազդող շփման ուժ եթե դա բացասական չե, իսկ հակառակ դեպքում 0, քանի որ սեղմակը չի կարող վերև ազդել: Սեղմակը ազդում է այդ ուժով քանի որ այն գտնվում է դադարի վիճակում: Այդ ուժերի մեջ շատ մեծ դեր ունի շփման ուժը և կարելի է ասել, որ դա գլխավոր ուժն է, որ չի թողնում ջուրը իջնի:Ճիշտ է այն ջրի վրա չի ազդում սակայն փոքրացնում է նրա վրա վերևից ազդող ուժը: Իսկ շփման ուժի շատ փոքր լինելու դեպքում հնարավոր է ջուրը թափվի:
Վերջին խմբագրող՝ tikfiz: 16.08.2012, 19:18:
Freeman (17.08.2012), laro (21.08.2012), Moonwalker (16.08.2012), Varzor (17.08.2012)
Հա, գործակից կա, որը պողպատի համար մոտավորապես (կախված պողպատի մակնիշից) 12×10–6 ա: Բանաձեւն էլ ոնց որ սենց ա. ΔԼ = a·L·Δt, որտեղ a-ն գործակիցն ա, L-ը երկարությունը, Δt-ն էլ ջերմաստիճանների տարբերությունը: Ուղղակի էս գործակիցը 20-100°C -ի համար ա: Մի խոսքով էնքան էլ գլուխ չհանեցի: Էս գործակցող որ հաշվում եմ, ստացվում ա ΔԼ = 12×10–6·86000·50 = 51.6 (մմ) :
դե էդ ա հա, եթե մոտավոր կոպիտ հաշվարկ ա պետք ապա լավ ա։ Բայց դե լավ կլինի, որ կարողանաս կոնկրետ քո պողպատի մակնիշի հատկությունների միջից գտնես, որովհետև ոնց որ թե մինչև երկու անգամ տարբերվում են տարբեր մակնիշների համար։ ՈՒ նոր նայեցի, ճիշտ էի ասում որ ջերմաստիճանից կախված գործակիցը փոխվում ա։ Բայց դե հիսուն աստիճանի տարբերության պայմաններում կարող ենք համարենք որ հաստատուն ա։ Կարճ ասած խելքին մոտիկ թիվ ես ստացել։ Եթե ավելի ճշգրիտ ես ուզում պիտի պողպատիդ իրական ընդարձակման գործակիցը գտնես։
Rammstein (11.05.2013)
Սենց բան հնարավոր է?
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
VisTolog (10.07.2013)
laro (09.07.2013)
Ըստ տեսանյութը էդ մարդը հայ ա ու ջուրը էդ ածխածնի հետ ինչ-որ կերպ խառնշտելով կարողանում ա այրել ու էներգիա անջատել
Անհանար ա: Ինչ պայման ուզում ա լինի, էս ռեակցիան չի ընթանում: Հագեցած ածխաջրածինը ոչ մի կերպ ջրի հետ չի փոխազդի: Տղաներին ծանոթ գազ ասեմ՝ պրոպանը (մեքենաների հետ կապված ա) ինչքան ուզում ես ջրի հետ խառնի ու ինչ ջերմաստիճան, ճնշում կամ էլ ուրիշ պայմանում ուզում ես արա. չեն փոխազդի
propan1321735615935.jpgԷս պրոպանի կառուցվածքն ա, գծիկները կապերն են: Ածխածինը օրգանական միացություններում միշտ քառավալենտ ա. այսինքն միայն չորս կապ ա դուրս գա ամեն ածխածնից: Ջրածինն էլ միայն մի կապ ա առաջացնում (Կապերն էլ վալենտային էլեկտրոններով են առաջանում. այսինքն ջրածինը մի էլէետրոն ունի, ածխածինն էլ ատոմի արտաքին շերտում չորս էլեկտրոն ունի, դրա համար էլ համապատասխանաբար 1 և 4 կապ են առաջացնում): Հիմա պրոպանի կառուցվածքին ենք նայում. իր մոտ բոլոր էլեկտրոններն արդեն կապ առաջացրել են, էլ էլեկտրոն չունի, որ ինչ որ մի բան միացնի, ընդ որում նաև ջուր: Ընդհանրապեց հագեցած ածխաջրածինները (մասնավորապես ալկանները) միացման ռեակցիա չեն տալիս, տալիս են էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիա: Այսինքն եթե նույն պրոպանը փոխազդի օրինակ քլորի հետ, մի ջրածին դուրս կգա, տեղը քլորի մի ատոմ կմտնի, կդառնա քլորպրոպան:
Իսկ միացման ռեակցիա տալիս են օրգանականներից միայն էն նյութերը, որոնք չհագեցած են, այսինքն կրկնակի կամ եռակի կապ ունեն, իսկ պրոպանի մոտ բոլոր կապերը միակի են:
Օրինակ ջրի հետ կփոխազդի ացետիլենը (էթինը) կամ պրոպենը (պրոպիլեն), որոնք չհագեցած ածխաջրածիններ են: Էս էլ համապատասխանաբար կառուցվածքները:
images.jpgPropen.gif
Նայում ենք ացետիլենին. կապը եռակի ա, որից մեկը պի կապ ա երկուսը՝ սիգմա: Այ էտ սիգմա կապի ճեղքման հաշվին էլ միացումը տեղի ա ունենում, պի կապը էս դեպքում չի ճեղքվում: Իսկ ամենաառաջին նկարում՝ պրոպանի կառուցվածքում սիգմա կապ չկա, բոլոր միակի կապերը պի են: Մի խոսքով ապացուցեցինք, որ հագեցած ածխաջրածինները միացման ռեակցիա չեն տալիս( այդ թվում նաև ջրի հետ): Էլեկտրոֆիլ տեղակալումն էլ արդեն վերևում ասեցի, թե երբ ա հնարավոր, որ նյութերի հետ:
Հագեցած ածխաջրածինները ջրի հետ չեն փոխազդում, մանրամասն բացատրեցի, ահագին շեղվեցի, բայց ոչինչ
Վերջին խմբագրող՝ laro: 10.07.2013, 17:05:
Freeman (11.07.2013)
Վիդեոն էլ նայեցի, առանձնապես ցույց չտվեցին իրա բացատրածը, բայց մոտվոր հասկացա ինչ ա ասում՝
Ինքը ուզում ա շատ մեծ մոլեկուլ ունեցող ածխաջրածինները խառնի ջրի հետ՝ ջրածին ստանալու համար, իսկ լրագրողը չկարացավ վառի էդ ածխաջրածինը, որովհետև իրանց մոլեկուլի՝ թթվածնի հետ փոխազդելու համար շատ թթվածին ա պետք։
Հիմա էս մարդն ասում ա, որ իրանք կարան էդ խառնեն ջրի հետ ու ջրածին ստանան, որն էլ կվառվի, նման բան հնարավոր ա՝ մեծ ճնշման + շատ բարձր ջերմաստիճանի + կատալիզատորների շնորհիվ, բայց էդ դեպքում դու պետք ա էնքան էներգիա ծախսես, որ ջրածնի այրելուց հաստատ չես ստանա (տենց մի բան ջերմաստիճանի հետ կապված վիդեոյում էլ ա ասում)։
Իրանք ուզում են սկզբում տենց ջերմություն ու ճնշում ստեղծեն, որը առաջացնում ա ջրածին (էսքանը հնարավոր ա), հետո արդեն էդ սկզբի ստացված ջրածինը այրվում ա, ջերմաստիճանը բարձրացնում ա, էլի են փոխազդում, էլի ա առաջանում ջրածին, որը այրվում ա ու էլի ջերմաստիճանը բարձր ա մնում, որի հետևանքով էդ ռեակցիան անընդհատ գնում ա։
Էս դպրոցական մարկարդակով թերմոդինամիկային ծանոթների համար հնարավոր ա ճշմարտանման թվա, բայց եթե դու համակարգին տալիս ես ինչ-որ քանակով էներգիա, դրանից ավել հաստատ վերջում չես ստանա։
Կարճ ասած՝ լավագույն դեպքում (այսինքն եթե էներգիայի կորուստ հաշվի չառնենք՝ ՕԳԳ-ն լինի 100%) ինքը ջրածնի այրելուց ստանալու ա էնքան էներգիա, ինչքան անհրաժեշտ ա նույն քանակով ջրածին սինթեզելու համար, ավել էներգիա չի լինի որ ծախսի։
Հ․գ․ գրածս մի քանի անգամ խմբագրեցի, հուսով եմ հիմա մարդերեն ա
Հ․Գ․Գ․ ես որ նոր էի քիմիա անցնում, ավելի լավ ձև էի որոշել էներգիա ստանալու՝ ջուրը հաստատուն հոսանքով քայքայում ենք ջրածնի ու թթվածնի, այրում ենք՝ ստանալով էներգիա ու ջուր , որով ստանում ենք հաստատուն հոսանք, որով էլի այրման հետևանքով ստացված ջուրն այրում ենք, իսկ ավել էներգիան օգտագործում, ուղղակի մի քանի օր հետո հասկացա, թե խի տենց բան հնարավոր չի ու նոբելյան ստանալուս հույսերը կորան
The cake is a lie.
Tig (12.07.2013)
http://www.google.ru/url?sa=t&rct=j&...48705608,d.ZWUԲա ներքին էներգիան ուր կորավ? Սարի գլխին կանգնած քարը կարաս մի հատ կտացնելով հանես հավասարակշռությունից ու գլորվելով մեծ ավերումներ կարա անի կտոցիդ միլիոնապատիկ էներգիայով:
կարծում եմ գաղտնիքը կատալիզատորի մեջ ա
Կարճ ասած՝ լավագույն դեպքում (այսինքն եթե էներգիայի կորուստ հաշվի չառնենք՝ ՕԳԳ-ն լինի 100%) ինքը ջրածնի այրելուց ստանալու ա էնքան էներգիա, ինչքան անհրաժեշտ ա նույն քանակով ջրածին սինթեզելու համար, ավել էներգիա չի լինի որ ծախսի։
ծանոթներ ունեմ որ ներկա պահին ավտոմեքենայում օգտագործում են բանվորական խառնուրդը ջրածնով հարստացնելու համար: Էկոնոմիա, հզորություն կա, բայց ակումլյատորի հերն էլ անիծում ա
Հ․գ․ գրածս մի քանի անգամ խմբագրեցի, հուսով եմ հիմա մարդերեն ա
Հ․Գ․Գ․ ես որ նոր էի քիմիա անցնում, ավելի լավ ձև էի որոշել էներգիա ստանալու՝ ջուրը հաստատուն հոսանքով քայքայում ենք ջրածնի ու թթվածնի,...
Վերջին խմբագրող՝ Hda: 11.07.2013, 14:41:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ