Այնպես ես ասում, ասես համաշխարհային գրականության մեջ ժարգոն օգտագործողներ չկան: Ինչու՞ են նրանք ընդունվում, իսկ հայ գրողները մերժվում: Իհարկե, մերոնք մեկ-մեկ չափերն անցնում են, բայց նաև կան գրողներ, որ այսօրվա իրականության մասին են գրում: Այդ իրականությունը պատկերել գրական հայերենով, հատկապես հերոսների խոսակցությունները, պարզապես ծիծաղելի է: Դառնում է իրականության լղոզված պատկերը, ճիշտ այնպես, ինչպես Հ1-ով լուրեր են մատուցում:Պարզապես երբ ես բակով տուն գալուց քյառթու ապերների անհեթության հասնող աղաղավաղված հայերենի պատառիկներն եմ ակամա լսում, չեմ ուզում տուն գալով և հնարավորինս տաքուկ մի անկյունում կուչ գալով` գիրք վերցնել ձեռքս և կարդալ նույն բաները ինչ քիչ առաջ 'քուչում' էի լսում:
Էջանիշներ