Վարպետ, ուրախ եմ, որ գրվածին լուրջ մոտեցաք և այժմ օրինակներ եք ուզում տեսնել: Ու հուսով եմ հասկանում եք, որ ես դա նախատեսել էի և հենց այդպես չէի գրել կարծիքս..առանց օրինակ ունենալու նման կարծիք հայտնելը ճիշտ չէ:
Սկսենք Վահանից Իշխանյան: Եթե ձեզ հայտնի չէ, կարող եմ տեղեկացնել, որ նա ունի մի պատմվածք, որի գլխավոր գործող անձը իր հերոսի կղկղանքն է(Վահանը ավելի մասսայական ընդունված բառն է oգտագործում, ք-ովը, ես մեղմացրել եմ) : Նա դիմում է իր այդ արտադրանքին ամենայն լրջությամբ, ողջ պատմվածքի ընթացքում սրտագին մի զրույց ծավալելով: Ի դեպ, "զուգարանային" բառը հենց այդտեղից մոտս առաջացել ու ընդունեք որ էլի մեղմացրել եմ
Ձեր ներողամտությունը հայցելով՝ մեջբերում եմ մի-երկու տող: Ցավոք bnagir.am sայտն այլևս չի գործում...ավելի հեշտ կլիներ:
Սերոժը նստեց ու զոռեց: Մի զոռից մի երկար-երկար ու հաստ ք... դուրս եկավ: Սպասի նայեմ: Սերոժը կանգնեց: Ինչ սիրունը ստացվեց: Ք..-ը փռվել էր ունիրազի մի ծայրից մյուսը:
Եվ այսպես շարունակ: Թույլ տվեք էլ չշարունակել՝ էստետիկական առումներով: Ի դեպ պատմվածքը կոչվում է "Եղբայրություն":
Հիմա անցնեք Վիոլետին: Նրա աշխարհայացքը իհարկե չի սահմանափակվում զուգարանի ծակով, պետք է ընդունել, բայց քուչի լեզվով ստեղծագործելը մեծ տաղանդի գրավական չէ: Դա ընդամենը հետաքրքիր է:
Ստեղծագործության մեջ "դեբիլ", "յախկ", "մըլիցա","գյ.."բառեր գործածելով, կանացի եւ տղամարդկանց սեռական անդամների մանրակրկիտ վերլուծություն անելով, աղմուկ հանել կարող ես, համամիտ եմ, բայց գրականությունը աղմուկ հանելու համառ չէԱյն իր մեջ մաքրող, զտող մասնիկ պետք է կրի, ոչ թե սկանդալային համբավի հետեւից ընկնի:
Դարձյալ իմ համեստ կարծիքով![]()
Էջանիշներ