User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 148 հատից

Թեմա: Վիոլետ Գրիգորյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիոլետ Գրիգորյան

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից
    Ի սեր Աստծո, ես չասեցի, որ ես ավելի նախընտրում եմ Վիոլետին, քան Չարենցին: ՈՒ ես չասեցի, որ "Ախր ես ինչպես վեր կենամ գնամ"-ը չեմ նախընտրում կամ համարում եմ միջակ գործ: Քավ լիցի, ամենեւին: Ասածս այն էր, որ մարդիկ ունեն իրականության ինչպես ընկալման, այնպես էլ արտաբերման տարբեր ձեւեր: Ու ամենեւին պարտադիր չէ, որ այդ պահին քաքի մասին գրողը այլեւս դառնա "քաքի մասին գրող": Ասել է թե, եթե Վահանը քաքի հոտ է առնում ամեն ինչից, ինչը հնարավոր է ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները (ես չեմ ասում դա լավ է կամ վատ), հարկ չէ նրանից ակնկալել "Ախր ես ինչպես վեր կենամ գնամ" այդ պահին... Հասկանում եք՞ Դա իրականության նրա ընկալումն է, նրա վերարտադրման կոնցեպցիան... Չէ որ ինքներդ եք ասում, որ նա ունի ձեր կողմից հավանած գործեր եւս՞

    Դուք երեւի տեղյակ չեք, բայց Չարենցն ինքն էլ ունի շատ ավելի գռեհիկ ոճով գրված գործեր, որտեղ հայհոյախոսությունների միջոցով սեռական ակտ է նկարագրում: Այո, եղել է ժամանակ, երբ հանճարեղ "Ամբոխները խելագարված"-ի հեղինակը նաեւ այդպիսի էմոցիոնալ վիճակ է ապրել: Ըստ այդմ հիշեք նաեւ Ռեմբոյին, Բայրոնին, Բոդլերին ի վերջո... Հուսամ հիմա միտքս ավելի ընկալելի շարադրեցի

    Վարպետ, դուք շատ հասկանալի եք շարադրում ձեր միտքը: Բայց ինձ մոտ սկսում են կասկածներ առաջանալ, որ ես բավականաչափ հասկանալի չեմ արտահայտում իմ մտքերը...

    Հասկացեք խնդրում եմ, եթե Չարենցը ժամանակին(ի դեպ, անթույլատրելի ժամանակին) իրեն թույլ է տվել 'ղժժալ' Լենինի վրա, "Լենինն ու Ալին' իր ստեղծագործությամբ, ընդ որում չօգտագործելով ոչ մի հայհոյանք ու չգրելով քուչի ոչ մի խոսք, դա գալիս է միայն այդ մարդու ամենակուլ տաղանդից...դա հենց այն է, ինչ ես պահանջում եմ ժամանակակից գրողից ու դա հենց այն է, ինչ նրանք չունեն...

    Չարենցը գուցե և ունի հայհոյախոս գործեր, որոնց գրելու իրավունքը վաստակել է, 'Մահվան Տեսիլ',-ից 'Ամբոխներ'-ից, 'Մարիոնետ'-ից, 'Ես իմ անուշ Հայաստանի'-ից և այլ բազում ԱՆՄԱՀ գործերից հետո: Իսկ Վիոլետին ու Վահանին ինչով ենք մենք հիշում? ` քֆուրներով? քաքի մասին գործով? Ես որ չեմ ուզում.. Ինչքան ուզում է այդ զուգարանային տրամադրությունը այդ պահին իր աշխարհայացքն արտահայտի.. Ինչքան ուզում է Վիոլետն ասելիք ունենա գյ.. մըլիցեքի մասին իր գործերով..

    Իմ ասածը դա է: Գրականության մեջ աղբ մտցնելուց առաջ, պետք է տեղ մաքրած լինես այդ աղբի համար: Իսկ այժմյան ժամանակակից գրողները, ի տարբերություն Ռեմբոյի, Բայրոնի, Բոդլերի, Զոլայի ու Մարկեսի այդ տեղը չեն վաստակել:
    Իսկ հենց սկզբից սկսել քաքահոտ գրականությամբ` իմ կարծիքով սխալ է:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.01.2008, 21:09: Պատճառ: Սխալ մեջբերման շտկում

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (28.03.2009), Kuk (14.03.2009), Sambitbaba (11.10.2010), Եկվոր (18.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարպ Խաչվանքյան եւ Սվետլանա Գրիգորյան
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 12.05.2014, 23:48
  2. Հովհաննես Գրիգորյան
    Հեղինակ՝ Raf, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.03.2013, 15:36
  3. Արձակ. Էդուարդ Գրիգորյան - Վտարանդիներ (հատված)
    Հեղինակ՝ Grig-Arian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.12.2010, 17:14
  4. Արսեն Գրիգորյան /Ռուբիկոնի Արսեն/
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.04.2008, 23:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •