Դե, եթե կա տաբու, ապա նրա վրայով անցնելը հաստատ համարձակություն է: Ինչ վերաբերում է այս «զգործն արժանահիշատակոյ»-ին, ապա, կարծում եմ, այն պարոդիա է՛ քչիգ մ՛ախմախ պարոդիա:
Ասենք՝ ես հակված եմ կարծել, որ Ներսես
անշնորհալու ախմախ կրոնական ձոներին նույն չափի ախմախ պարոդիա գրելը բավականին ախմախ ու անիմաստ զբաղմունք է: Ըստ այդմ, ժամանակ չեմ վատնում:
Բայց «ծլիկին» կամ «ուղիղ աղիքին» գրված ձոները հաստատ ավելի վատը չեն, քան էս ֆորումի մի քանի անդամներինը, մասնավորապես՝ ոմն «Հասմիկ Դալլաքյանինը»:
Ինձ ծլիկով չես զարմացնի՝ դրանով էլ այս գործն իմ համար կորցնում է իր հետաքրքրությունը: Բայց լիքը ինֆանտիլներ, այստեղ էլ, անուններ չտամ, շոկի մեջ են ընկնում, ուշաթափվում, արմունկներ են կրծում, անուն են կպցնում և այլն:
Անձամբ ես ավելի լավ է տասներկումատնյա աղիի խոցիս մասին գրեմ՝ այնքան հարազատ է դարձել, քան «օ իմ միակ սեր, որին սպասել եմ ողջ կյանքս իմ արքայազն սպիտակ ձիով ու դորջարով որ ինձ սերվանտը կդնես որ վրես խազ չընկնի»-ի մասին:
Կարծիք լսեցի՝ «քույրերիս թույլ չեմ տա կարդան» և այլն: Բա պարզ է, եթե եղբայրը քրոջը պիտի թույլ տա կամ չտա, չոքերը կթուլանան, եթե կինը կարող է նման բան գրել, ու նրան չեն կարող արգելել՝ հերիք չի, ոչ մի կերպ չեն կարող նաև գցել «հասարակության տականքների» կատեգորիան, որովհետև այդ մարդն, այդքանով հանդերձ, լրիվ նորմալ կյանքով է ապրում:
Ասում եմ, նման «ծլիկոֆիլական» գործերն էլ են պետք՝ դրանք իմ զենքն են ցենզուրայի մեջ:
Պրելյուդիաս սկսեմ նրանից, որ շատ հիշաչար մարդ եմ: Մի անգամ ակումբում բանաստեղծություն դրեցի, որի մեջ կար «մաստուրբացիա» բառը: Չասենք ով, ինձ քառասուն թե յոթանասուն ինֆրեքշն արեց՝ էն էլ դա «պիղատոսյան մտրակներ էին», որ ավելի խիստ մարդիկ ինձ «չխաչեն»: Ինչպես վերոհիշյալ օրինակում, դա ինձ քիչ օգնեց



Բայց հիմա ես արդեն կարող եմ նման բաների մասին չմտածել, մասամբ նաև Վիոլետ Գրիգորյանի շնորհիվ՝ նրա գործի քննարկումն այստեղ արդեն ինձ պաշտպանում է ցենզորների գրոհներից:
Էջանիշներ