User Tag List

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 148 հատից

Թեմա: Վիոլետ Գրիգորյան

  1. #61
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիոլետ Գրիգորյան

    Չափածո գործի կուլմինացիան, իմ կարծքիով «ներս գցող ու դնջիկս» պահն է: Հետաքրքիր է, թե ում է հատկապես դուր գալիս դնջիկը: Իմ համեստ կարծիքով, «դնջիկի» դեպքում, «ներս գցելը» շատ դժվար է, գրեթե անհնար: Չնայած, ով գիտի թե հիղինակն ինչ կարգի «ներս» ի նկատի ունի:

    Ավելացվել է 10 րոպե անց
    Կներեք, էս Վիոլի «Հարեմի վարորդ» գործի վերջին մասն էլ դնեմ ու գնամ բաբայիկ:

    ...աղունիկ աղուորիկս,
    սրտիկդ դաղւորիկս,
    քաջ զավակ, Տալւորիկս,
    կարմրատոտիկ լորիկս,
    լորիկս, պլորիկս,
    կլորիկ, ճլորիկս,
    շլոր ու սալորիկս...

    Չէ, էլ չիլնում, բանս լրիվ իջավ, էսօր՝ ադբոյ, պըրծ, ֆինիշ, թամամ, վերջ...
    Ճլորիկի պահը ռոմանտիզմի գագաթնակետն է:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.09.2008, 22:21: Պատճառ: Գրառման ավելացում

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (12.06.2010), Լեո (16.03.2009), Մինա (03.02.2012)

  3. #62
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիոլետ Գրիգորյան

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս է տվել, կներեք: Ընդ որում՝ այստեղ երկու տարբերակ կարող է լինել. 1-ին. գրել է՝ հաստատ համոզված լինելով, որ հանճարեղ, առաջադիմական, նորարարական գործ է: 2-րդ՝ գրել է՝ համոզված լինելով, որ կգտնվեն լիքը հավակնոտ գրաքննադատներ, որոնք էնքա՜ն կշեփորեն էդ ախմախ գրվածքի մասին, որ բոլորը կհամոզվեն, որ դա հանճարեղ, առաջադիմական, նորարարական գործ է:
    և երրորդ տարբերակը. սրտից է գրել

    էս ինտիմ բաժնում չի՞

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծիքները ռադիկալ տարբեր են: Բյաց կարելի է համատեղել. ափլփել = խարխափելով լափել; Սա արդեն իմ երևակայության համար չի; Հատկապես, եթե ափլփում ես վարդաշրթունք անլուսամուտը;

    Բա որ այդ բառի իմաստը իմ հասկանալով ասեմ, համ ինձ կհեռացնեն ակումբից, համ էլ բաժինը կփակեն մի հազար տարով:
    Բայց հետաքրքիր է, ասեք էլի
    եթե էս "գլուխգործոցը" մնացել ա, դժվար թե էդ աստիճանի գերազանցեք
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 12.09.2008, 01:05: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #63
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Վիոլետ Գրիգորյան

    Մի քանի անգամ տեսել եմ Վիոլետ անունով մի կնոջ «Շանթի» եթերում, «Թաքնված տաղանդի» դատավորներից էր, կարծեմ, չե՞ք հուշի՝ դա նույն այս Վիոլետ Գրիգորյա՞նն է: /ձայնից կարծես նա լինի/

    Հիմա այս «Սեր» բանաստեղծության մասին: Լսեցի հենց հեղինակի արտասանությամբ, կայքերից մեկում:
    Ըստ իս, այս բանաստեղծությունն իրավունք չունի «սեր» կոչվելու, այն պետք էր կոչել «էգոիզմ»։ Եթե նկատեք, բանաստեղծության մեջ անընդհատ խոսվում է սեփական մարմնին հաճույք պատճառելու մասին: Աստվածաշնչյան զուգահեռներն էլ վերածվում են գռեհկաբանության՝ ամենակարևորը՝ սիրելի էակի նկատմամբ զոհողությունը վերացնելու պատճառով։

    Հեղինակի ուրիշ գործերին ծանոթ չեմ, բայց բառերի տվյալ հավաքածուն հակակրանք առաջացրեց, առաջին հերթին՝ եսասիրական շեշտի պատճառով։ Դրան գումարած հեղինակի տհաճ արտասանությունը /«շորեր» բառը «շյորերի» նման, ինչպես տանել չեմ կարողանում «լյավը»՝ «լավի» փոխարեն/։ Խորություն կամ արտահայտչականություն ևս չտեսա։
    Մտածեցի, թե ինչ օրինակ կարելի էր հակադրել այս էգոիստական ոճին, ու, տարօրինակ է՝ միտս եկան Զեմֆիրա երգչուհու երգի բառերը /որ մի ժամանակ չէի հասկանում և չէի հավանում/.
    Хочешь солнце вместо лампы? Хочешь за окошком Альпы? Хочешь, я отдам все песни? За тебя отдам все песни...

    Առաջին մասը՝
    Սեր
    Ա.

    Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն։
    Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։
    Աչքս լու՛յս, տոն է,
    այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի,
    եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար,
    սփռել եմ ահա սիրեկանի դեմ։
    ...
    «Եվ կատարված է»։
    Վերջին խմբագրող՝ ars83: 14.03.2009, 13:20:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսիանա (14.03.2009), Կտրուկ (14.03.2009)

  6. #64
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    իմ կարծիքով. չարժեր նման մի կնոջ տրամադրել այսքան էջեր։ կին. որը գրել է 3 էրոտիկ գրքեր .հիմա էլ հանդգնություն ունի հայտարարել. որ պատրաստվում է գրել կներեք՝ պոռնո ստեղծագործություն։ կին. որը կազմակերպում է ՙկարմիր խնձորի՚ թաղում։որը ոչ այլն ինչ է. եթէ ոչ առաքինության և բարքերի թաղում։
    մեղքերի ու հանցանքների ՙլվացման՚ մի միջոց է՝ ուրիշներին էլ ներքաշել մեղքի ու կեղտի մեջ։
    ի՞նչու է այս կինը պարսավանքի արժանանալու փոխարեն .իր ներվասխոց հայերենով լցնում հեռուստաեթերներ։ ի՞նչ իդեալներ ենք ու կերպարներ ենք ներկայացնում մատաղ սերնդին։

  7. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (29.03.2009), Chilly (16.03.2009), Elmo (14.03.2009), Kuk (14.03.2009), Lion (18.03.2009), Morpheus_NS (16.03.2009), Terminator (16.03.2009), Yellow Raven (14.03.2009), Եկվոր (18.03.2009), Լուսաբեր (14.03.2009), Լուսիանա (14.03.2009), Քամի (14.03.2009)

  8. #65
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Շատ ժամանակ ասում են նայի «Թաքնված տաղանդ» հեռուստահաղորդումը,բայց զուտ էն պատճառով որ Վիոլետն է ժուրիի անդամ , չեմ նայում:
    Ճիշտա չգիտեյի իրա սենց ասած բուռն, եթե կարելիա դա բուռն անվանել, ստեղծագործական աշխատանքների մասին, բայց ինքը ինձ հենց իրա խոսալու ոճի և ձայնի համար հակակրանք ա առաջացրել:
    Ափսոսում եմ, որ հեռուստատեսությունը նման բաների վրա ուշադրություն չի դարձնում
    Մանավանդ չեմ սիրում, երբ մի բառը հազար ձևի ծամածռում նոր էն ասում,բա՞ երկարացնելը...
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (14.03.2009), Kuk (14.03.2009), Արտիստ (14.03.2009), Կտրուկ (14.03.2009)

  10. #66
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Ես Վիոլետ Գրիգորյանին անկախ ամեն ինչից շատ սիրում ու հարգում եմ: Լավ գրող է…

  11. #67
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ժամանակ ասում են նայի «Թաքնված տաղանդ» հեռուստահաղորդումը,բայց զուտ էն պատճառով որ Վիոլետն է ժուրիի անդամ , չեմ նայում:
    Փաստորեն էդ ինքն էր հա՞ ժյուրիի անդամ: Բայց այդ կինն անգամ իր միտքը չկարողացավ կապակցված արտահայտել, երբ նրան հարցրին, թե ինչպես է պատկերացնում եզրափակիչ փուլի ընթացքը և ինչ է մաղթում մասնակիցներին
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (15.03.2009)

  13. #68
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Դե լավ էլի, հերիք էղավ:
    Ամոթ ա:
    Անպայման պիտի ողջ աշխարհը գոռա, որ ինքը տաղանդ ա, որ մենք էլ դրանում համոզվենք, չէ՞:
    Թե՞ մենք միայն հետմահու ենք կարողանում գնահատել:
    Գրել չգիտի, խոսել չգիտի, կարող ա ճաշ եփել էլ չգիտի, բա էսքան բանիմացներով էստեղ նստած ենք ամբողջ օրը, բա գնանք սովորեցնենք:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sona_Yar (15.03.2009), Մինա (03.02.2012)

  15. #69
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ կարծիքով. չարժեր նման մի կնոջ տրամադրել այսքան էջեր։ կին. որը գրել է 3 էրոտիկ գրքեր .հիմա էլ հանդգնություն ունի հայտարարել. որ պատրաստվում է գրել կներեք՝ պոռնո ստեղծագործություն։ կին. որը կազմակերպում է ՙկարմիր խնձորի՚ թաղում։որը ոչ այլն ինչ է. եթէ ոչ առաքինության և բարքերի թաղում։
    մեղքերի ու հանցանքների ՙլվացման՚ մի միջոց է՝ ուրիշներին էլ ներքաշել մեղքի ու կեղտի մեջ։
    ի՞նչու է այս կինը պարսավանքի արժանանալու փոխարեն .իր ներվասխոց հայերենով լցնում հեռուստաեթերներ։ ի՞նչ իդեալներ ենք ու կերպարներ ենք ներկայացնում մատաղ սերնդին։
    Ստիպեցիք «Աբսիռածել»-ի անդամին անցնել «քառասունհինգ աստիճան» ռեժիմին
    Անդրադառնամ առանձնապես «դուր եկած» կետերին:
    կին. որը գրել է 3 էրոտիկ գրքեր
    Հմմ, դժբախտաբար, չեմ կարդացել, ու չեմ կարող կարծիք հայտնել, բայց միայն էրոտիկ բնութագիրը չի խոսում այդ գրքերի ոչ լավ, ոչ վատ արժեքների մասին:
    կին. որը կազմակերպում է ՙկարմիր խնձորի՚ թաղում
    Դագաղին մեխ խփողներից մեկն էլ ես եմ:
    որը ոչ այլն ինչ է. եթէ ոչ առաքինության և բարքերի թաղում։
    Եթե քո համար կուսաթաղանթը հանդիսանում է առաքինություն ու բարքեր, ապա ասելու բան չկա: կարծում եմ, կարելի է կուսաթաղանթի խանութներ բացել՝ ազգի առաքինութունը բարձրացնելու համար: Հետաքրքիր է, իսկ սինթետիկ կուսաթաղանթի սերիական արտադրությունը եկամտաբե՞ր գործ կլինի:
    Լավ բարքեր են, երբ առաջին ամուսնական գիշերից հետո կիսուրը պռոստինը հարևաններին է ցույց տալիս, ինչպես Անուկի ասած օրագրում է գրված, կներեք արտահայտության համար, «կարծում էինք, բ... է, պարզվեց՝ աղջիկ է» խորագրով:
    Լավ բարքեր են: Եթե ծանոթներիցս մեկը գոնե մինիմալ սիմպատիա արտահայտեր այս երևույթի նկատմամբ, մինչև կյանքի վերջը բարև էլ կարող է չտայի:
    մեղքերի ու հանցանքների ՙլվացման՚ մի միջոց է՝ ուրիշներին էլ ներքաշել մեղքի ու կեղտի մեջ։
    Կտրուկ, եթե էդ մեղքերից ու հանցանքներից դու էլ մի քիչ գործեիր, հաստատ ավելի բարի ու հանգիստ մարդ կլինեիր, ոչ թե կտրուկ ու բովանդակազուրկ բաներ կասեիր:

    Վիոլետի գործերից քիչ եմ կարդացել՝ միայն այն, ինչ կար Ինքնագրում: Զգացվում է գրական տաղանդը, բայց զգացվում է նաև, որ իրեն գցել է Ինքնագրի ինֆանտիլ մասսայի ջրերն ու շատ ավելի ցածր մակարդակի վրա է գրում, քան կարող է:
    Ինչևէ, գրքերը կուզեի կարդալ: Պոռնոգրաֆիկ վեպերից լավ չեմ՝ էրեկցիան խանգարում է կարդալ, բայց մոտագա գրքին էլ կսպասեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (07.09.2016), Արտիստ (15.03.2009), Մինա (03.02.2012)

  17. #70
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    քեզ ՝ որպես տեղեկություն.ասեմ որ խանութում կուսաթաղանթ չեն վաճառում ։ քեզ խաբել են։
    Կակռազ, մրցակցություն չի լինի:
    Կտրուկ, դու չէի՞ր, որ ասում էիր՝ կինը չպետք է տղամարդուն հավասար իրավունքներ ունենա:
    Պարզ է, որ նման ռեակցիա կտաս՝ տեսնելով կնոջ, որը տղամարդուց ոչ պակաս համարձակորեն է արտահայտում իր կարծիքը:
    Ասում եմ, ես ինքս Վիոլետա Գրիգորյանի երկրպագու չեմ, բայց նման անհեթեթ քննադատությունն առնվազն ամոթալի է:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.03.2009, 23:10:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (16.03.2009), Մինա (03.02.2012)

  19. #71
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Ասում են՝ ամեն մարդ ունի գեղեցկության իր ընկալումն ու չափորոշիչները: Բայց այնուամենայնիվ չեմ կարծում, որ նորմալ մարդու համար գռեհկաբանությունը գեղեցիկ համարվի:
    Ըստ իս Վիոլետ Գրիգորյանը գռեհիկ գրող է:

    Ես իմ քույրերին երբեք թույլ չեմ տա կարդալ նման գրականություն և վաղը թույլ չեմ տա նաև իմ երեխաներին:

    Իսկ ինչ վերաբերում է նման «գրականություն» ստեղծելու թույլատրելիությանը, ապա կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ազատ է արտահայտել իր մտքերն ու կարծիքը (իհարկե քանի դեռ չի վերավորել այլոց):

    Վիոլետ Գրիրորյանը իր գործ է անում: Չեմ մեղադրում ու չեմ փնովում նրան: Ուղղակի չեմ սիրրում նրա ոճը:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (18.03.2009), Ribelle (16.03.2009), Եկվոր (18.03.2009), Կտրուկ (16.03.2009), Մինա (03.02.2012)

  21. #72
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ, դու չէի՞ր, որ ասում էիր՝ կինը չպետք է տղամարդուն հավասար իրավունքներ ունենա:
    Պարզ է, որ նման ռեակցիա կտաս՝ տեսնելով կնոջ, որը տղամարդուց ոչ պակաս համարձակորեն է արտահայտում իր կարծիքը:
    Հա բայց "ձոն ծլիկին" համարձակության դրսևորում չի էլի:
    Ծլիկի եղածն ի՞նչ ա, որ մի հատ էլ դրան նվիրված բանաստեղծություն լինի: Հիմա որ կույր աղիքի մասին էլ գրեմ, կդառնա, որ համարձակ ե՞մ:
    էսպես չի մնա

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (16.03.2009), Tig (16.03.2009), Լեո (16.03.2009), Կտրուկ (16.03.2009)

  23. #73
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց "ձոն ծլիկին" համարձակության դրսևորում չի էլի:
    Ծլիկի եղածն ի՞նչ ա, որ մի հատ էլ դրան նվիրված բանաստեղծություն լինի: Հիմա որ կույր աղիքի մասին էլ գրեմ, կդառնա, որ համարձակ ե՞մ:
    Իմ կարծիքով ծլիկի մասին բանաստեղծությունը «չտես» դեռահասի համար ա նախատեսված, որ նա կարդա, «ծլիկի» մասին ինչ-որ մտապատկերներ ստեղծի երևակայության մեջ ու «լիցքաթափվի»:

  24. #74
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Գեղանկարչության մեջ, երբ որոշ համարձակներ սկսեցին սյուժետային փոփոխություն մտցնել արվեստի մեջ մեծ քննադատաություն բարձրացավ: Եթե նախքինում կային հստակ կանոնակարգված ատրիբուտներ, որոնք կարող էին պերսոնաժներ դառնալ նկարների համար ապա այս նորարարորությունն ասում էր, որ « ամեն բան կարող է սյուժե դառնալ նկարի համար»: Այլևս պարտադիր չէ ընտրել դիցաբանական կամ այլ կրոնական պերսոնաժներ, հայտնի արիստոկրատներ ... միայն գեղեցիկ դիմագծեր... պահեր.... Նկարների մեջ արդեն կարելի էր տեսնել շատ բնական կենցաղային սյուժեներ... Սա մեծ հեղափոխություն էր գեղարվեստի բնագավառում և նկարիչները, որոնք քարկոծվում էին այնուհետև մեծ ճանաչում ու ընդունելություն վայելեցին: Սակայն այս հեղափոխությունը դրական էր, այն թույլ էր տալիս ներկայացնել իրական կյանքը, իրական պահերը՝ առանց իդեալականացման...

    Այս սկզբունքով է միգուցե առաջնորդվում վերոհիշյալ գրողը կարծելով որ ոչ ընդունված և ավանդական ձևով կազմված գրականությունը նույնպես կունենա նույն հաջողությունը: Քանի որ կոտրում է ընդունված նախապաշարմունքը: Բայց ըստ ինձ նա բացարձակապես սխալվում է: Այո կարող են շատ բաներ սյուժե դառնալ, բայց դրանք պետք է միտք ունենան: Դրանք պետք է արթնացնեն ներսում մի բան՝ մտածելու տեղ տան հատկապես գրականության մեջ, որովհետև այստեղ արդեն բացակայում է տեսանելիությունը և պատկերները ստեղծվում են տպավորությունից արդեն...
    Եվ վերջապես արվեստը ավելի շուտ հոգևոր արժեք է, այն պետք է գործ ունենա հենց այդ արժեքների հետ, որպեսզի հենց ինքն էլ իրենից արժեք ներկայացնի...

    Եթե դիտարկենք Վիոլետայի հենց այստեղ զետեղված ստեղծագործությունները, ապա դրանք, ըստ ինձ ավելի շուտ ոչ ցենզուրային մանրապատումներ են, քան բանաստեղծություններ: Որովհետև կարդալիս հենց այդպիսի զգացողություններ են առաջացնում, ինչ որ այդպիս անեկդոտ լսելիս:
    Love has an enemy, but it is already defeated!

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (16.03.2009), Արևածագ (24.10.2010), Եկվոր (18.03.2009), Ուլուանա (16.03.2009)

  26. #75
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վիոլետ Գրիգորյան

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ծլիկի մասին բանաստեղծությունը «չտես» դեռահասի համար ա նախատեսված, որ նա կարդա, «ծլիկի» մասին ինչ-որ մտապատկերներ ստեղծի երևակայության մեջ ու «լիցքաթափվի»:
    Կեցցեն չտես դեռահասների համար ստեղծագործող համարձակները
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարպ Խաչվանքյան եւ Սվետլանա Գրիգորյան
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 12.05.2014, 23:48
  2. Հովհաննես Գրիգորյան
    Հեղինակ՝ Raf, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.03.2013, 15:36
  3. Արձակ. Էդուարդ Գրիգորյան - Վտարանդիներ (հատված)
    Հեղինակ՝ Grig-Arian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.12.2010, 17:14
  4. Արսեն Գրիգորյան /Ռուբիկոնի Արսեն/
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.04.2008, 23:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •