Գուցե և... աստված գիտի, թե ինչ է կատարվում կնոջ ուղեղում...
Գուցե և... աստված գիտի, թե ինչ է կատարվում կնոջ ուղեղում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բյուր ջան, որ խնդրեմ, Վահանի «շատ մեծ արվեստով» նկարագրածից մի ամբողջական կտոր կդնես?, որ կարծիքս օբյեկտիվ լինի... Չնայած, հայտնի ճշմարտություն կա, որ մի թաս գինով էլ կարող ես որոշել ամբողջ կարասի որակը:
Վերջին խմբագրող՝ GarSu: 12.04.2009, 22:15:
Միջինից ցածր ոտանավորներ է գրում …
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Ա՜հ, առավոտյան ո՞վ առաջինը ոտքը կդնի
ականապատված այս հարթակներին, ո՞վ իր մոլեգին
սրտի փեղկերը բաց կանի շռինդ՝ կանխիկ
հրճվանքին ինքնամատուցման, ո՞վ իր տոմսակը
շռայլ կուրանա վիճակահանության հենց նախօրեին…
Տես, արվարձանից ձայներ են գալիս,
այդ աղետագուժ պոմպեուհին է հոսում
ընդառաջ, հևում ծուխ ու մուժ,
մազերը՝ լավա, աչքերը՝ ծծումբ,
ձայնը՝ նայադի, հոգին՝ չարադյութ…
Մի՜ լսիր նրան, իմ սրտով սիրած,
փակի՜ր աչքերդ, իմ մարմնով
ընտրած, ես քեզ համար մի
թաքուն տուն ունեմ իմ դեռ
չարարված ամենաքաղցր
թույն-համբույրի մեջ, մենք պահ
կմտնենք իմ հիշողության խուլ
ձեղնահարկում, այդ կացարանը
ամենուժեղ պայթունից անգամ ցրիվ չի գալու…
Վ.Գ.
Ըստ իս Վիոլետի հետաքրքիր գործերից մեկն է: Ու թեև ասելիքի հետ այնքան էլ համամիտ չեմ, բայց մատուցման ձևը իր բարձրության վրա է:
Ի՞նչ կլիներ Չարենցը, եթե նրա մասին դատեին միայն Արմիկին ուղղված բանաստեղծությունների շարքով:
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
impression (13.04.2009), Kita (12.06.2010), StrangeLittleGirl (15.04.2009), Աթեիստ (13.04.2009), Եկվոր (11.10.2010), Հենրիկ Բաբաջանյան (14.12.2009), Մինա (03.02.2012), Ռուֆուս (13.04.2009)
StrangeLittleGirl (15.04.2009), Մինա (03.02.2012), Ռուֆուս (13.04.2009)
Վիոլետ Գրիգորյանի առաջին երկու բանաստեղծական ժողովածուները`<Ճշմարիտ,ճշմաչիտ եմ ասում> և <Քաղաքը> բավականին հետաքրքիր բանաստեղծական նորարաություն էին անցյալ դարի 90 ականների սկզբներին.<Փոքր մարդու>,<փոքր կնոջ> աննշան էությունը լավագույնս արտահայտվել է <Մուկիկ> և էլի նման մի քանի բանաստեղծությունների մեջ:Անընդհատ դիմելով նորարության և' ձևի,և' բովանդակության հարցերում Վիոլետը կարողացավ բերել նոր շունչ 90 ականների կիսամեռ գրականությանը,բայց հետագա տարիներին նրա հրատարակած ասենք <Հարեմի վարդ>,թեպետև շատ լավ կառուցված հանգախաղերին ու միտումնավոր քնքշաբանությանը, արդեն պարտություն էր սեփական պոեզիայի առջև:
StrangeLittleGirl (14.12.2009)
Մոդերատորական. անլուրջ քննարկման հրահրող գրառումը և արձագանքները ջնջվել են:
Արևածագ (11.06.2010)
Շինարար ջան, վստա՞հ ես, որ ես անլուրջ քննարկում էի հրարումԼավ, հարցը դա չէ: Ես չգիտեմ ինչպիսի անձագանքներ էր ստացել իմ գրառումը (գրառումը անելուց հետո այս թեման նոր եմ միայն բացում), բայց կարծում եմ՝ եթե քննարկում ենք Վիոլետ Գրիգորյան «գրողին», ապա ինչպես նրա բանաստեղծությունները այս թեմայում տեղ ունեն, նույն կերպ և տեղ ունի այդ իսկ բանաստեղծությունների «ասմունքը» հենց հեղինակի կատարմամբ:
Եթե գրառման արձագանքները անլուրջ են, ջնջիր այդ արձագանքները (կուզես՝ տուգանիր հեղինակներին), բայց եթե ջնջում ես բուն գրառումը, ապա էլ այս թեմայի իմաստը ո՞րն է: Թեման էլ փակիր, պրծնենք էլի...
Վստահ եմԱյլ բան է, որ թերևս դու դա չէիր նախատեսել, սակայն գրառումդ միայն դրան էր հանգեցնում:
Բացի այդ խնդրում եմ ծանոթանալ ակումբի կանոնադրությանը, որում հստակ ասվում է.2.1.2. Չի թույլատրվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր օգտագործել հայհոյանքներ: Այս կետը կարող է խախտվել միայն բացառիկ դեպքերում, երբ նման բառերի օգտագործումից է կախված գրառման իմաստը: Այդպիսի գրառումների բացառիկությունը որոշում են ակումբի ղեկավարները, դրանց արդյունքում գրառման հեղինակները կարող են դիտողություններ ստանալ, դիտողությունների հիման վրա անհրաժեշտության դեպքում ակումբից հեռացվել: Այդպիսի գրառումներից առաջ պարտադիր պետք է առկա լինի «Պարունակում է անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ» նախադասությունը:
Արևածագ (12.06.2010)
Այդ դեպքում, Շինարար ջան, դու երևի ստիպված լիես ջնջես այս թեմայի բոլոր այն գրառումները, որոնցում Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծություններից մեջբերումներ կան: Մասնավորապես այս գրառումը հաստատ «Պարունակում է անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ»:
Իսկ թեման ընդհանրապես փակելու մասին ի՞նչ կասեսՉէ՞ որ արգելվում է թեմայի նյութը քննարկել...
Ես չէի զարմանա,եթե այս բանաստեղծությունը սղամարդ գրեր...Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ
Հաղթում է ուժեղը,ոչ թե արդարը:Գարեգին Նժդեհ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
armen9494 (02.02.2012), Moonwalker (02.02.2012), Ամպ (02.02.2012), Մինա (03.02.2012), Ռուֆուս (02.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ