Միանգամից գրեմ, որ էֆեկտով լինի. վեց հատ տվել եմ, վեցն էլ գերազանց:
Այո
Ոչ
Միանգամից գրեմ, որ էֆեկտով լինի. վեց հատ տվել եմ, վեցն էլ գերազանց:
Лучше Гор могут быть только Горы.
Առավոտյան քննության գնալուց ճանապարհին Լապտերիկին տեսա: Մտածեցի. «Լապտերիկին տեսնողը վատ չի հանձնի քննությունը»:
Պարզվեց, որ քննության տեղը հսկայակ հերթ է գոյացել, իմ հերթը ժամը երկուսի կողմերը նոր հասավ: Քննասենյակում տոմսս քաշեցի, սիրտս խառնեց: Իհարկե, ես բոլոր հարցերն էլ պարապել էի, բայց կային այնպիսիք, որ լավ գիտեի, կային այնպիսիք, որ ոչ այնքան: Մի խոսքով, առաջին հայացքից միայն երրորդ հարցը նորմալ գիտեի: Խնդիրը հեշտությամբ լուծեցի:
Պատասխանելուց էլ… Քննող դասախոսները չորսն էին, բայց մեկը թողեց-գնաց: Մյուս երեքից երկուսի մասին ասում էին, որ ահավորն է: Նրանցից մեկը երբ ազատվեց, ինձնից առաջ գտնվող տղան չմոտեցավ, իսկ երբ թեթև քննող ջահել աղջիկն ազատվեց, էդ տղան վազեց մոտը, ստիպված ես այդ «ահավոր» կոչվողի մոտ նստեցի: Երբ անուն-ազգանունս կարդաց ու ժպտաց, զգացի, որ այնքան էլ ահավոր չէ. ինձ համար շատ կարևոր է դասախոսի տրամադրությունը: Եթե խոժոռված է, ապա արգելակվում եմ ու չեմ կարողանում շարունակել:
Մի խոսքով, առաջին երկու հարցերին շատ լավ պատասխանեցի: Դասախոսը խորացել էր, մանր-մունր հարցեր էր տալիս, բայց ես լրիվ գիտեի. ինձ դուր էր գալիս այդպես: Երրորդ հարցս այլանդակեցի, չնայած կարծում էի, որ դա ամենալավը գիտեմ: Պարզապես բազմաթիվ լատիներեն տերմիններ էր հարցնում, որոնք ես չէի կարողանում մտաբերել:
Դե խնդիրս էլ ճիշտ էի լուծել: Ուզում էր «8» դնել, բայց ասացի, որ գերազանցիկ եմ: Մի հատ էլ հարց տվեց, բայց քանի որ լրիվ արգելակված էի, չէի կարողանում պատասխանել: Էլի ուզում էր «8» դնել: Հարցրեց, թե իմ կարծիքով ես ավելի բարձրի եմ պատասխանել, ասացի, որ ոչ: Ո՞նց բացատրեմ, որ ես գիտեմ, որ գիտեմ, բայց որ արգելակվում եմ, ամենալավ իմացածս հարցերին էլ չեմ կարող պատասխանել: Վերջը ստուգման գրքույկս թերթեց, «9» դրեց…
Հիմա ի՞նչ… Մինչև ե՞րբ եմ այսպես համոզելով ստանալու: Մինչև չորրորդ կուրս գերազանց սովորելուս շնորհիվ կարողանում եմ համոզել, որ գերազանցիկ եմ, որ դնեն: Բայց գիտե՞ք ցավը որն է: Ես իսկապես այս առարկան բավական լավ գիտեի. չորս օր պարապել էի, իսկ այդքան ժամանակ ես նույնիսկ ամենաբարդ առարկաներին չեմ տրամադրում:
Լավ, շատ խոսեցի: Վաղվանից ոչ մի ինտերնետ… Առջևում մանկաբուժությունն է… Մամա ջան, ո՞նց եմ հասցնելու երկու հաստափոր + մեկ համեմատաբար բարակ գիրք + լիքը քսերոքսներ + լեկցիաներ… Ու ընդամենը չորս օր
Շնորհավոր Բյուր
Շատ մի մտածի, տվյալ դեպքում նպատակը արդարացրել է միջոցները, համ էլ էտ տերմինները պարտադիիր չի հիշել, համենայն դեպքս ես որ չեմ հիշում։
Գլխավորը որ դու զգում ես որ լավ գիտես
Լավ, շատ խոսեցի: Վաղվանից ոչ մի ինտերնետ… Առջևում մանկաբուժությունն է… Մամա ջան, ո՞նց եմ հասցնելու երկու հաստափոր + մեկ համեմատաբար բարակ գիրք + լիքը քսերոքսներ + լեկցիաներ… Ու ընդամենը չորս օրես էլ գիտեյ մենակ ես եմ ետ օրի
Էսօր Կիսահաղորդչային տեխնոլոգիան 98 ստացա, գոհ եմ իր մոտ էտի մաքսիմումնա, իմ կարծիքով սկի իրա տղուն 100 չի դրել, տղեքը կիմանան
Հլը որ շատ լավա, մնումա Կիսահաղորդչային սարքերը կարենամ մարդավայել պարապել։ 23ին ։ Էհ ...
Loading your personal settings....
Մեկ էլ մի բան. սուտ է, որ ասում են, թե ուսանողին միշտ մի օր պակասում է: Ինձ մոտ միշտ մի օր ավելանում է, բայց, միևնույն է, ժամանակս ռացիոնալ չեմ օգտագործում: Հաջորդ քննության դեպքում էլ մի շաբաթ է պակասելու:
Ես երբեք քննության նախորդ օրը կարգին չեմ էլ պարապել, ինչ գիտեմ գիտեմ, վերջ, մաքսիմում ժամը 6-ին օտբօյ:
Բյուր ջան շնորհավորում եմ, ապրես:
Ավելացվել է 7 րոպե անց
Ժող մոռացել էի, ես էլ եմ էսօր քննոթյան եղել, մի 2-3 րոպեով, փաստորեն 5 էի ստացել շաբաթ օրը:
Առջևում Պինդ մարրմնի ֆիզիկա, տեսնես կհասցնեմ, ունեմ ընդամենը 3 օր ժամանակ, չհաշված էն, որ նախորդ օրը համարյա դաս չեմ անում:
Վերջին խմբագրող՝ Lapterik: 14.01.2008, 21:44: Պատճառ: Գրառման ավելացում
Ուրեմն լավ ես դասավորում ժամանակդ: Ինձ մոտ հաճախ քննության նախորդ օրը միակն է լինում, այսինքն ինչ գիտեմ գիտեմ չկա… կա ինչ չգիտեմ չգիտեմ:Ես երբեք քննության նախորդ օրը կարգին չեմ էլ պարապել, ինչ գիտեմ գիտեմ, վերջ, մաքսիմում ժամը 6-ին օտբօյ:
Հետաքրքիր ա սովորորել Պոլիտեխնիկում
Ուրեմն մոր մոտ մագիստրատուրայում 100 բալանոց համակարգ է: Իսկ գնահատականը ի դեմ 100 անոց համակարգով գնահատվում ա բացառիկ պատահականոտժրեն: Ձեզ ոչ մեկ չի կարա ասի թե ինրու ա նշանակել հենց այս այլ որ թե այն գնահատականը:
Բայց դա վերջը չի, ուրմն էս բալերը փոխվում են տառերի: A, B, C, D ու F: Իրենց «+» «-»- ներով, համապատասխան հետևյալ բանաձևի:
< 40 - F
40 - D
(41 - 46) - C-
(47 - 55) - C
(56 - 60) - C+
(61 - 66) - B-
(67 - 75) - B
(76 - 80) - B+
(81 - 86) - A-
(87 - 95) - A
(96 - 100) - A+
Բայց դա էլ վերջը չի… Ուրեմն A-ն գնահատվում է որպես 4, B-ն գնահատվում է որպես 3, C-ն գնահատվում է որպես 2, D-ն գնահատվում է որպես 0... Իսկ «+»-ն ու «-»-ը համապասխանաբար հանում են ու գումարում 0.3: Բացառությամնբ A+- ի, որը նույնպես 4 է:
Բայց դա էլ վերջը չի… եթե գնահատականներիտ միջին թվաբանականը չի գերազանցում 2.7-ը դու դուրս ես մնում:
Մի խոսքով, ով այսքան հաշվել գիտի ստանում ա![]()
Անցանք բուն թեմայի…
Էսօր երկու հատ 5 ստացա… մի քննության օրով ոնց են 2 հատ ստանում կպատմեմ երբ մի քիչ կհանգստանամ:
Առավոտ զարդնեցի… զարդնեցի ինչպես միշտ դեռ չարդնացած ու մտքում խնդրելով, որ դեռ եկած չլինի այն անտեր ժամը՝ ժամը 8-ը, որի դեպքում պետք կլիներ դուրս գալ տաք ու երազնելով ու երազանքներով լցված տեղաշորներիցս: Բայց այս օրը ուրիշ էր, այսօր տարօրինակ ձև իրականացավ ցանկությունս և բարցիս տակից հանած բջջայինի վրա տեսա երանելի 7-ը:
Կրկին փակելով աչքերս, ընդամենը մեկ ակնթարթ անց նորից վեր թռա… չգիտեմ ինչը ինձ ստիպեց զարդնել, բայց սենյակը այդ մի ակնթարթում ինչ-որ հրաշքի շնորհիվ արդեն լցվել էր առավոտյան արևի լույսով, իսկ այն նույն ժամը, որը մեկ վարկյան առաջ ցույց էր տալիս 7 նաց 9 րոպե փոխել էր միայն առաջին թիվը և վրան գրված էր 9:09:
Ուշացա… մտածեցի ես և նոր սկսեցի պարզել թե ես ով եմ, որ տեղ եմ, ինչ գործ ունեմ այստեղ, հիմա որ թվականն ա, ես քանի տարեկան եմ, ինչ պարտականություններ ունեմ… Եվ այդ կետի վրա հասկացա, որ այսօր քննության եմ:
Ես սիրում եմ արագ հագնվել, արագ ուտել, արագ լվացվել ու առավոտ արագ դուրս գալ տնից և այսօր ինձ բախտ վիճակվեց ցույց տալ ինքս ինձ թե ես որքանով եմ կատարելագործվել այդ արվեստի մեջ: Դուրս եկա ընդամենը 4 րոպեում:
Ճանապարհին ինձ զանգահարեցին 2 իմ խմբեցիները առանձի-առանձին և անհանգստացած ձայնով ինձ զգուշացրեցին, որ ես չեմ թույլատրված քննության… ես ոչ մի կաթիլ անգամ չանհանգստացա, չգիտեմ ինչի ա իմ մեջ մտած այդ ինքնավստահությունը, որ ես մեկա ստանալու եմ ու ոչ մի բան չի կարա ինչ-որ վատ հետևանքներ ունենալ:
Երբ հասա պոլիտեխնիկին հետևիցս լսվեց ավտոի սիգնալ ու իջավ պատուհանը… մեջը էլի իմ խմբեցիներից մեկն էր, ով ասաց, որ դասախոսը հեսա գնում ա, իսկ ես չեմ ստացել ու չեմ էլ կարենալու ստանալ քանի որ թույլատրված չեմ քննության ու որ ավելի լավ կլինի, որ ես սկզբից բարցրանամ դեկանատ:
Բարցրացա դեկանատ, ներկայացա ու ինձ ասացին ինչ-որ առարկայի երկար անուն, որը ես կյանքումս երկրորդ անգամ էի լսում, երևի… մեկ էլ պիտի որ լսած լինեի այդ առարկան ընտրելիս:
Հետո ես հասկացա, դա փիլիսոփայությունն ա: Կամաց ձայնով, որ շատ ամոթ չլինի, հարցրեցի.
- Փիլիսոփայությու՞ն…
- ՀԱ, - պատասխանեց ընկեր Ասատրյանը, տալով ինձ 3 թղտիկ, որոնց վրա գրված էր այն երկար անունը, իմ անուն ազգանունը ու մեկ էլ փիլիսոփայության ամբիոնի վարիչ՝ ընկեր Կյուրեղյանի ազգանունը:
Հիշողություն.
Փիլիսոփայուփյան դասախոսս ասաց, որ եթե ուզում եք 3 ես կդնեմ ու ձեզ էլ հարց չեմ տա: Ես մոտեցա, որ ստանամ մինիմալ, բայց դե դրական գնահատականս ու գնամ իմ գործերին: Բայց դասախոսս ասաց, որ ինձ այդքան քիչ չի կարա նշանակի ու որ ես գնամ գոնե մի բան պարապեմ ու նրան մոտենամ վաղը… մյուս օրը չգտնելով դասախոսիս գնացի ամբիրն որտեղ ինձ ասացին, որ արդեն բոլորի գնահատականները դրված են ու ուղղարկված են դեկանատ: Սակայն դեկանատում հարցնելուց հետո այնտեղ ինձ պատասխանեցին, որ ոչ մի բան նրանց չի հասել ու ես տենց էլ չիմանալով ինչ եմ ստացել մոռացա ամենը ու ինքնագոհ գնացի գործերով:
Հիմա ես հասկացա, որ գնահատականս գնացել ա անբավարար, իսկ այդ դեպքում ես դուրս եմ մնում բոլոր 5 քննություններից ու բոլորից մնում եմ լիկվիդ: Բայց ընկեր Ասատրյանը ասաց, որ այսօր իմ համար կանի բացառություն ու եթե ես հիմա ստանամ այդ անտեր զաչոտը ամեն ինչ իր տեղը կգցի ու ես կշարունակեմ նորմալ ստանալ քննություններս:
Իջա իմ սիրելի Կյուրեղյանի մոտ, որ ինձ դեռ բակալավրյատից հիշում էր ու երբ ես մտա իր մոտ նա ասաց, բարև Հայկ ջան: Ես զարմացա, որ նա ինձ դեռ հիշում ա: Արդեն 4 տարի այդ մարդուն չեմ տեսել, հետո ինչ, որ բավականին շատ էի փիլիսոփայում այն ժամանակ, անգամ դասից հետո, ուղղեկցելով Կյուրեղյանին մինչև կանգար, թողնելով հետևում մենակ ժամանոց փիլիսոփայական խոսակցություններ և փիլիսոփայական նոր մտքեր…
Կյուրեղյանը իսկույն ինձ նշանակեց 5:
Զարմացած Ավետիսյանը նույն պես նշանակեց նախորոք ստացած 5ս չհասկանալով, թե ոնց կարա չստացած ուսանողը կես ժամում բերում թղթիկ, որի վրա 5 ա դրված…
Այ այսպես կարելի ա մի քննական օրում երկու 5 ստանալ:
Ես էլ այսօր ստացա ԳՄՄ-ից 94,առաջին քննությունս էր,առարկայի լրիվ անունը տեղում իմացա
Guest քո անունը անընդհատ շոշափվում էր,Ավետիսյանը ում պատահի ստիպում էր,որ քեզ զանգեն ու մի տղա էլ կար էդ նույն կարգավիճակում, ամեն դեպքում շնորհավոր![]()
Пустые закаты. Пустые рассветы.
Зачем они мне, если ты снова где-то?..
Чужие глаза. Голоса в телефоне.
Весь мир без тебя - черно-бел и огромен.
Ռուս գրականության պատմութուն (կամ ուղղակի ռուս գրակ) - 5!
Ինքը շատ գոհ էր (գնացել ամբիոնում գովել էր), ես` էդքան էլ չէ... տոմսն էր լավը... դասախոսին էլ եմ սիրում...
քննությունը պրծած-չպրծած, տեղափոխվեցի ընթերցասրահ ու պարզվեց` երկար ժամանակով... որովհեև առջևում դեռ արտասահմանյան գրականության պատմություն ունեմ... էն էլ անտիկ շրջան ու վաղ Վերածնունդ... Պլուտարքոս, Բոկաչչո, Պետրարքա, Շեքսպիր...... էս գիշեր քնել չկաաա...
![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Դեռ բոլորը 5/Ա/ եմ ստացել, ապրեմ ես![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Էս ինչ գերազանցիկ ակումբ ա:
բա...
բա չէ, ես![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
http://www.akumb.am/showthread.php?t=27053
Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.
Երվանդ ջան հեչ չմտածես, կստանաս: ովքեր են՞, որ չեն դնում, ազգանունները կարաս գրես՞:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ