User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քննություն ունե՞ ս , թե՞ չէ

Քվեարկողներ
114. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    72 63.16%
  • Ոչ

    42 36.84%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 250 հատից

Թեմա: Ակումբի զաչոտկա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի զաչոտկա

    Էս թեման ամեն անգամ աչքովս ընկնում էր, կողքով անցնում էի, դե մտածում էի՝ ես ինչ գործ ունեմ, ուսանողներն իրենց գնահատակններն են գրում-մրում...
    Նոր էլի աչքովս ընկավ, ասեցի մտնեմ, տեսնեմ ինչ կա գրված... ու մեկ էլ ոնց որ մուրճով խփեն գլխիս, լուրջ եմ ասում... ախր ես էլ եմ ուսանող, լրիվ մոռացել էի... Այ քեզ դեպք:

  2. #2
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի զաչոտկա

    Միանգամից գրեմ, որ էֆեկտով լինի. վեց հատ տվել եմ, վեցն էլ գերազանց:
    Лучше Гор могут быть только Горы.

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի զաչոտկա

    Առավոտյան քննության գնալուց ճանապարհին Լապտերիկին տեսա: Մտածեցի. «Լապտերիկին տեսնողը վատ չի հանձնի քննությունը»:
    Պարզվեց, որ քննության տեղը հսկայակ հերթ է գոյացել, իմ հերթը ժամը երկուսի կողմերը նոր հասավ: Քննասենյակում տոմսս քաշեցի, սիրտս խառնեց: Իհարկե, ես բոլոր հարցերն էլ պարապել էի, բայց կային այնպիսիք, որ լավ գիտեի, կային այնպիսիք, որ ոչ այնքան: Մի խոսքով, առաջին հայացքից միայն երրորդ հարցը նորմալ գիտեի: Խնդիրը հեշտությամբ լուծեցի:
    Պատասխանելուց էլ… Քննող դասախոսները չորսն էին, բայց մեկը թողեց-գնաց: Մյուս երեքից երկուսի մասին ասում էին, որ ահավորն է: Նրանցից մեկը երբ ազատվեց, ինձնից առաջ գտնվող տղան չմոտեցավ, իսկ երբ թեթև քննող ջահել աղջիկն ազատվեց, էդ տղան վազեց մոտը, ստիպված ես այդ «ահավոր» կոչվողի մոտ նստեցի: Երբ անուն-ազգանունս կարդաց ու ժպտաց, զգացի, որ այնքան էլ ահավոր չէ. ինձ համար շատ կարևոր է դասախոսի տրամադրությունը: Եթե խոժոռված է, ապա արգելակվում եմ ու չեմ կարողանում շարունակել:
    Մի խոսքով, առաջին երկու հարցերին շատ լավ պատասխանեցի: Դասախոսը խորացել էր, մանր-մունր հարցեր էր տալիս, բայց ես լրիվ գիտեի. ինձ դուր էր գալիս այդպես: Երրորդ հարցս այլանդակեցի, չնայած կարծում էի, որ դա ամենալավը գիտեմ: Պարզապես բազմաթիվ լատիներեն տերմիններ էր հարցնում, որոնք ես չէի կարողանում մտաբերել:
    Դե խնդիրս էլ ճիշտ էի լուծել: Ուզում էր «8» դնել, բայց ասացի, որ գերազանցիկ եմ: Մի հատ էլ հարց տվեց, բայց քանի որ լրիվ արգելակված էի, չէի կարողանում պատասխանել: Էլի ուզում էր «8» դնել: Հարցրեց, թե իմ կարծիքով ես ավելի բարձրի եմ պատասխանել, ասացի, որ ոչ: Ո՞նց բացատրեմ, որ ես գիտեմ, որ գիտեմ, բայց որ արգելակվում եմ, ամենալավ իմացածս հարցերին էլ չեմ կարող պատասխանել: Վերջը ստուգման գրքույկս թերթեց, «9» դրեց…

    Հիմա ի՞նչ… Մինչև ե՞րբ եմ այսպես համոզելով ստանալու: Մինչև չորրորդ կուրս գերազանց սովորելուս շնորհիվ կարողանում եմ համոզել, որ գերազանցիկ եմ, որ դնեն: Բայց գիտե՞ք ցավը որն է: Ես իսկապես այս առարկան բավական լավ գիտեի. չորս օր պարապել էի, իսկ այդքան ժամանակ ես նույնիսկ ամենաբարդ առարկաներին չեմ տրամադրում:

    Լավ, շատ խոսեցի: Վաղվանից ոչ մի ինտերնետ… Առջևում մանկաբուժությունն է… Մամա ջան, ո՞նց եմ հասցնելու երկու հաստափոր + մեկ համեմատաբար բարակ գիրք + լիքը քսերոքսներ + լեկցիաներ… Ու ընդամենը չորս օր

  4. #4
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի զաչոտկա

    Շնորհավոր Բյուր
    Շատ մի մտածի, տվյալ դեպքում նպատակը արդարացրել է միջոցները, համ էլ էտ տերմինները պարտադիիր չի հիշել, համենայն դեպքս ես որ չեմ հիշում։
    Գլխավորը որ դու զգում ես որ լավ գիտես
    Լավ, շատ խոսեցի: Վաղվանից ոչ մի ինտերնետ… Առջևում մանկաբուժությունն է… Մամա ջան, ո՞նց եմ հասցնելու երկու հաստափոր + մեկ համեմատաբար բարակ գիրք + լիքը քսերոքսներ + լեկցիաներ… Ու ընդամենը չորս օր
    ես էլ գիտեյ մենակ ես եմ ետ օրի

    Էսօր Կիսահաղորդչային տեխնոլոգիան 98 ստացա, գոհ եմ իր մոտ էտի մաքսիմումնա, իմ կարծիքով սկի իրա տղուն 100 չի դրել , տղեքը կիմանան

    Հլը որ շատ լավա, մնումա Կիսահաղորդչային սարքերը կարենամ մարդավայել պարապել։ 23ին ։ Էհ ...
    Loading your personal settings....

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի զաչոտկա

    Մեկ էլ մի բան. սուտ է, որ ասում են, թե ուսանողին միշտ մի օր պակասում է: Ինձ մոտ միշտ մի օր ավելանում է, բայց, միևնույն է, ժամանակս ռացիոնալ չեմ օգտագործում: Հաջորդ քննության դեպքում էլ մի շաբաթ է պակասելու:

  6. #6
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի զաչոտկա

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ մի բան. սուտ է, որ ասում են, թե ուսանողին միշտ մի օր պակասում է: Ինձ մոտ միշտ մի օր ավելանում է, բայց, միևնույն է, ժամանակս ռացիոնալ չեմ օգտագործում: Հաջորդ քննության դեպքում էլ մի շաբաթ է պակասելու:
    Ես երբեք քննության նախորդ օրը կարգին չեմ էլ պարապել, ինչ գիտեմ գիտեմ, վերջ, մաքսիմում ժամը 6-ին օտբօյ:

    Բյուր ջան շնորհավորում եմ, ապրես:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Ժող մոռացել էի, ես էլ եմ էսօր քննոթյան եղել, մի 2-3 րոպեով, փաստորեն 5 էի ստացել շաբաթ օրը:
    Առջևում Պինդ մարրմնի ֆիզիկա, տեսնես կհասցնեմ, ունեմ ընդամենը 3 օր ժամանակ, չհաշված էն, որ նախորդ օրը համարյա դաս չեմ անում:
    Վերջին խմբագրող՝ Lapterik: 14.01.2008, 21:44: Պատճառ: Գրառման ավելացում
    http://www.conversebank.am/am/IntBank

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի զաչոտկա

    Ես երբեք քննության նախորդ օրը կարգին չեմ էլ պարապել, ինչ գիտեմ գիտեմ, վերջ, մաքսիմում ժամը 6-ին օտբօյ:
    Ուրեմն լավ ես դասավորում ժամանակդ: Ինձ մոտ հաճախ քննության նախորդ օրը միակն է լինում, այսինքն ինչ գիտեմ գիտեմ չկա… կա ինչ չգիտեմ չգիտեմ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի հանդիպումների ՀՏՀ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.11.2016, 22:44
  2. Ակումբի ազդեցությունը
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 42
    Վերջինը: 22.05.2014, 15:52
  3. «Դար» ակումբի թարգմանությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 14.06.2010, 00:56
  4. Ակումբի դատարան
    Հեղինակ՝ Arsen Babayan, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 170
    Վերջինը: 15.05.2007, 18:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •