Ավարտվեցին քննությունները: 8 հատ 20, մի հատն էլ...
Երեկ ես ինձ զգում էի կատարյալ դեբիլ. ինչ կարդում էի, գլուխս չէր մտնում: Հարցաշարս արդեն քրքրվել էր, որովհետև մի քանի անգամ ուզում էի ճղեի, բայց փրկվում էր: Հասկացա, որ ես դեպրեսիայի մեջ եմ, ահավոր հոգնած էս անորոշությունից, էս քնություններից, էս ամեն ինչից, ու ահավոր սոված: Ահագին լացեցի, որովհետև կյանքում քննություններից ավելի ահավոր բաներ էլ կան: Լավ է՝ մի քիչ կուրսեցուս հետ խոսեցի հեռախոսով, հանգստացա:/Չէ, աչքիս դեպրեսիան շարունակվում է/
Հա, ինչ էի ուզում ասել, իմ համար հանգիստ գնացի, մտա քննասենյակ, ու 14 փակեցի, էլ չպատասխանեցի, էլ ոչ հավես կար, ոչ էլ:
22 օր՝ անքուն, քսերոքսներով, գրքերով շրջապատված+2 օր էլ ակումբ չեմ մտել, կարոտել էի բոլորին /ոնց որ ընկերներիդ մի քանի օր չտենաս/:
Հ. Գ. Եվրոպական իրավունքը դա ուղղակի թյուրիմածություն է

, զզվելի առարկա, պարապ մարդկանց մտքի արգասիք, պայմանագրերի անհարկի կուտակում, մեռնեմ երեխեքիս չեմ թողնի կարդան /կներեք/
Էջանիշներ