User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Քելլի Ֆեմիլի/Kelly Family

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քելլի Ֆեմիլի/Kelly Family

    Օրեր շարունակ մտածում էի, թե արդյոք արժե՞ այս խմբի մասին թեմա բացել: Հիմա, երբ լսում եմ նրանց an angel երգը, որն ինձ գերել էր դեռ 12 տարի առաջ, երբ ես երաժշտությունից զզվող մի մանուկ էի, երբ նույն կերպ կլանվում եմ, և աչքերս լցվում են, մտածում եմ, որ պետք է անպայման բացել այս թեման… Գուցե նրանց լսողներ էլ կլինեն…

    Խումբն իսկական բազմազավակ ընտանիք է: Բոլորը երգում են, նվագում, երգեր գրում: Քելլի քույր-եղբայրների ծնողները մահացել են, բայց նրանք են այս հրաշք խումբը հիմնել: Սկզբում փողոցներում էին երգում: Փոքրերը տանն էին մնում, իսկ մեծերը գնում էին գումար վաստակելու: Հետո այնքան մեծացավ նրանց պահանջարկը, որ կարողացան դահլիճ վարձել ու համերգ տալ: Հետո նաև ալբոմներ թողարկեցին: Նրանց հաջողության պիկը 1995-1997թթ. էր, երբ թողարկվեցին over the hump և almost heaven ալբոմները: Հիշում եմ՝ այն ժամանակ Պրահայում էի, և մեր ամբողջ դասարանը քելլիացավով էր տառապում… Երգի դասերին մի անգամ իմ ընկերները i can't help myself երգը կատարեցին՝ իրենց սեփական գործիքավորմամբ, իսկ ես պարզապես հիացական բացականչություններ էի արձակում:

    Տարիներ անցան, և ես սկսեցի մտածել. այս ի՞նչ խումբ էր, որ լսում էի. հիմարություն, պարզունակություն: Այսօր ես նրանց մեջ խորություն ու բարություն եմ տեսնում: Ավելի բարի խումբ երևի հնարավոր չէ պատկերացնել: Իսկ an angel-ը կրկին իմ սիրած երգերից է…
    Կարծում էի, թե խումբը ցրվել է, բայց վերջերս ինտերնետում կարդացի, որ կան, պարզապես չորսով են մնացել (1995-1997-ին 9-10 հոգանոց խումբ էր): Եվ ավելի զարմացա, երբ Երևանի երաժշտական խանութներից մեկում գտա նրանց անհայտ, բայց համեմատաբար նոր ալբոմներից մեկը, որը ոչնչով չէր զիջում նախորդներին:
    I wish I had your pair of wings
    Had them last night in my dreams
    I was chasing butterflies
    Till the sunrise broke my eyes

    Tonight the sky has glued my eyes
    Cause what they see´s an angel hive
    I´ve got to touch the magic sky
    And greet the angels in their hive

    Chorus:
    Sometimes I wish I were an Angel
    Sometimes I wish I were you
    Sometimes I wish I were an Angel
    Sometimes I wish I were you

    And all the sweet honey from above
    Pour it all over me, sweet love
    And while you´re flying around my head
    Your honey kisses keep me fed

    I wish I had your pair of wings
    Just like last night in my dreams
    I was lost in paradise
    I wish I´d never openend my eyes

    Chorus:

    But there´s danger in the air
    Tryin´so hard to be unfair
    Danger´s in the air
    Tryin´so hard to give us a scare
    But we´re not afraid
    Եվ ամենալավն այն է, որ նրանց երգացանկում գրեթե ամեն ինչի մասին երգեր կան. թե՛ բնապահպանական թեմաներով, թե՛ էդ ծեծված-մերժված սիրո, թե՛ կատակ-մանկական երգեր, թե՛ Աստծո, թե՛ հայրենիքի մասին: Իսկ an angel-ը ոչ մեկի մեջ չի տեղավորվում…

  2. #2
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Kelly Family

    Fell In Love With An Alien երգնա լավը
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Kelly Family

    Fell In Love With An Alien երգնա լավը
    Նույն երգի կլիպն էլ ա շատ լավը… Ու ընդհանրապես էդ երգը almost heaven ալբոմից ա, որը հասարակության կարծիքով նրանց լավագույնն ա… Հասարակության ասելով՝ «Բրավոյի» թոփ 50-ում էդ ալբոմից միաժամանակ ութ երգ ա էղել:

  4. #4
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Kelly Family

    Աաաա, ես էլ եմ սիրուուում
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  5. #5
    Ալպինիստ Anika Verdy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2007
    Հասցե
    Սարերի վրա
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Kelly Family

    Ես փոքր ժամանակ իրանցից մի հատ կլիպ եմ նայել, արդեն չեմ էլ հիշում որ երգն էր, բայց հիշում եմ, որ եդ կլիպը շատ էի սիրում… Ի դեպ կարելի է փնտրել իրենց ինտերնետում, լավ հիշեցրիր Բյուրակն, շնորհակալություն
    Мне нравится, что вы больны не мной...

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Kelly Family

    Ես փոքր ժամանակ իրանցից մի հատ կլիպ եմ նայել, արդեն չեմ էլ հիշում որ երգն էր, բայց հիշում եմ, որ եդ կլիպը շատ էի սիրում…
    Կարո՞ղ ես նկարագրել: Ես նրանց բոլոր հայտնի կլիպերը տեսել եմ, մի մասն էլ պիտի որ ունենամ:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Kelly Family

    Ի դեպ, Քելլիները մի շատ հետաքրքիր յուրահատկություն ունեն: Սովորաբար խմբերում ամեն մեկն իր գործն է անում. մեկը՝ վոկալ, մեկը՝ կիթառ, մեկը՝ հարվածային գործիքներ և այլն: Այստեղ ամեն երգում ամեն մեկը մի բանով է զբաղվում: Օրինակ, մեկում Փադին կարող է երգել ու էլեկտրական կիթառ նվագել, մյուսում՝ ստեղնաշարային գործիքներով զբաղվել: Յուրօրինակ են նաև կրկներգները: Ամբողջ երգի ընթացքը կարող է տարբեր լինել, կախված նրանից, թե ով է երգում, բայց կրկներգում սովորաբար բոլոր ձայները միանում են իրար, և դու ստանում ես իսկական քելլիական հնչողություն, որը ոչ մի բանի հետ չես շփոթի: Վերջերս նրանց նախավերջին ալբոմն եմ գնել: Ցավոք, այդ երևույթն այնտեղ չկա, որովհետև կազմը խիստ փոքրացել է: Միայն թե չեմ կարողանում գտնել, թե ովքեր են մնացել: Փադին, Պատրիսիան, Ջիմին և Մայտը հաստատ են. ձայներից ճանաչեցի: Մնացածը դեռ կպարզեմ…

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Kelly Family

    Մտածեցի՝ էս թեման մի քիչ առաջ բրդեմ:

    Էս վերջերս էլի խորացել եմ խմբի մեջ: YouTube-ով սաղ օրը իրանց եմ նայում: Էնքան հավես էն փոքր ժամանակների կլիպերը, որ էրեխեք են երգում: Նայում ես, ուզում ես էդքան մեծ ընտանիք ունենալ:

    Ի դեպ, կարծես խումբը վերջնականապես ցրվել է, որովհետև այդ չորս հոգուց գիտեմ, որ Փադին մեկնել է Ֆրանսիա՝ աստվածաբանություն ուսումնասիրելու, արդեն Պատրիսիան էլ է սոլո գործունեություն ծավալել, դե Մայտը շուտվանից էր սոլո համերգներ տալիս, բայց խումբը չէր լքում:

    Ու էնքան հավես ա իրանց հասունացած տեսնելը: Ամեն մեկն արդեն իր ոճն ունի, իր կերպարն ունի: Ու թեկուզ այլևս հսկայական մարզադաշտերում համերգներ չեն տալիս, բայց հաճելի է տեսնել նրանց առանձին-առանձին փոքրիկ, տաքուկ դահլիճներում փոքրաթիվ հանդիսատեսի առաջ:

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Kelly Family

    Հ.Գ. Վերջերս հաշվում էի, թե քանի լեզվով երգեր ունեն: Էսքան հաշվել եմ.
    1. Անգլերեն
    2. Գերմաներեն
    3. Իսպաներեն
    4. Ֆրանսերեն
    5. Հոլանդերեն
    6. Ռուսերեն

    Ուրիշ գիտե՞ք:

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քելլի Ֆեմիլի/Kelly Family

    Թեև խումբը պաշտոնապես չի ցրվել, բայց հիմա նրա անդամները սոլո գործունեությամբ են զբաղվում: Նրանցից Պատրիսիան շրջագայում է կիթառով՝ կատարելով խմբի հին ու լավ ժամանակների երգերը: Էսօր հայտնաբերեցի "An Angel"-ի նրա տարբերակը: Նախկինում այս երգը լսել էի Փադիի, Անջելոյի, Քեթիի կատարմամբ, բայց ոչ երբեք Պատրիսիայի:


  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա էլ խումբը չի վերամիավորվել, բայց չորս-հինգ հոգով շրջագայում են Գերմանիայի տարբեր քաղաքներում: Ծննդյան տոներին նվիրված համերգներ են, որոնց ընթացքում կատարում են նաև հին ու բարի երգեր իրենց երգացանկից: Նենց մի տեսակ մեծացած են արդեն: Ֆանատներն էլ պիտի որ մեծացած լինեն, բայց ասում են` համերգների ժամանակ գժություններ են անում: Պատկերացնու՞մ եք մի խումբ 30-անց կանայք ոնց են Փադիի հետևից ընկնում


  12. #12
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս խմբին լսել ու հավանել եմ էս երգով, վայելեք:



    Ճիշտն ասած՝ թեմայում դրած կատարումները չհավանեցի:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (11.05.2012)

  14. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա իսպանական ժողովրդական երգ ա, վերամշակել են: Բայց ինչ ջահել են ստեղ, վաղուց հին վիդեոներից չէի նայել:

    Իսկ էս թեմայում դրվածները նոր վիդեոներ են: Հեսա հներից մի բան փորեմ, դնեմ ստեղ:

    Էս երգն 90-ականներին մեգահիթ էր, չնայած ես առանձնապես չեմ սիրում:



    Էս էլ իրանց ամենահայտնի երգը 2011-ի Stille Nacht շրջագայության ժամանակ: Ես էլ եմ էս դահլիճում Տեսեք` ոնց են սաղ ձայնակցում


    Էլի հին երգ նոր կատարմամբ: Էս Պատրիսիայի սոլո համերգն ա, ստեղ էլ եմ դահլիճում նստած



    Մի հատ էլ հին երգի նոր կատարում: Սա էլ Քեթիի համերգն ա` էն որ վերևում այ-այ ա ասում: Տեսեք` ինչքան ա մեծացել: Ստեղ էլ եմ հանդիսատեսի շարքերում



    Բայց էս քանի օրը կփորփրեմ, հին ու լավ ժամանակների կատարումներից կճարեմ: Դրանք շատ համով են Թե չէ մեծացել, դախացել են:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (12.05.2012)

  16. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փառքի գագաթնակետի ժամանակների կատարում: Իրանց երգը չի, բայց ամբողջ Եվրոպան հիմնականում իրանցով գիտի


  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (21.05.2012)

  18. #15
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատճենահանված և որոշակի ձևափոխված գրառում FB-ից: 21.05.18.

    Էս տարի վերջապես որոշեցի լրջորեն ուսումնասիրել այս ընտանեկան խմբին, որի մասին լսել էի հենց միայն այս թեմայում ու մեծ հույսեր ու սպասելիքներ ունեի: Մի օր վերցրեցի ու 8 ալբոմ քաշեցի: Առաջինը որոշեցի լսել այն ալբոմը, որտեղ որ ավելի շատ էին նախօրոք հանդիպած երգերի անունները, կամ սպասելիքներն էին շատ, ըստ վերնագրերի:
    Kelly Family-Over the Hump


    Այսօր առավոտ շուտ հիշեցի ու ուզեցի հերթական անգամ վայելեմ ընդամենը ապրիլի վերջերին բացահայտած էս հրաշք ալբոմը: Կիսաքնելով լսեցի մեկ անգամ (հետո իհարկե չլսած երգերի տեղը հանեցի) ու հիշեցի, որ վաղուց ալբոմների ռեվյու չեմ պատրաստել: Դե հետո էլ երկրորդ անգամ առավոտով կրկնեցի ալբոմը ու հիմա է՛լ գրում եմ այս գեղեցիկ երգերի տակ:
    Ընդհանրապես էնքան հավես ա, որ մի ամբողջ ընտանիք, էն էլ էսպիսի մեծ ընտանիք ա երաժշտական խումբ ստեղծում ու էն էլ էսպիսի երաժշտական խումբ: Էլ իրենց տարբեր երգերում տարբեր սոլոներով, էլ կրկներգերում խմբակային հատվածներով, էլ մյուս բոլոր պլյուսներով ուղղակի չեն կարող չգրավել մարդու սիրտը:
    Սկսեմ առաջին ունկնդրումներից:
    Ալբոմն իր բացում “Why, Why Why” երգով արդեն խոստանում էր հուսախաբ չանել: Առաջին տպավորություն՝ բավականին աշխույժ, ուրախ երգ: Ընդհանրապես այդ առաջին օրը ալբոմը 3 անգամ լսեցի՝ ինչը նշանակում է, որ արդեն բարձր գնահատել ու մի այլ կարգի երջանկացել եմ գեղեցկագույն բացահայտման համար: Բայց ունկնդրման երկրորդ օրը (մեկ անգամ եմ լսել)... Վայ, վայ, վայ, զգացի, որ “Why, Why Why”-ը և մի ուրիշ երգ էլ, որի մասին հետո կխոսեմ՝ այնքան էլ չեմ հավանում արդեն: Չնայած այս առավոտ որոշքակիորեն վերապրեցի Why-երի սերը: Last.fm-ն ասում է, որ Երգն ընդհանուր ունի 7 ունկնդրում:
    Երգ համար 2. “Father’s Nose”, մի այլ կարգի էի հիացած էս հրաշքագույն երգով: Ու վերջին մասերում էլ էր երգչուհու փոխված ձայնը մի այլ կարգի գրավում: Ամեն անգամ երգի ավարտին, երբ բացականչում էր “Fathers noooo-ose!” ես մտովի պատկերացնում էի դրանից հետո երգը վերջնականապես եզրափակող գիթարային մի հատիկ ակորդ: Ալբոմի մյուս բոլոր երգերից ամենաշատը սա եմ լսել => հավանել: 38 ունկնդրում ցայս պահ: Ալբոմի երկրորդ օրն էլ համերգային վիդեոյի սուբտիտրերի շնորհիվ բացահայտել եմ, որ միայն կրկներգի քիչ խոսքերն են անգլերեն: Մնացածը իսպաներեն ա երգում:
    “First Time”. Այ քեզ գեղեցիկ ու բարի մեղեդի: Սա է՛լ միացնես ու անընդհատ լսես: Նույնիսկ ավելորդ եմ համարում երկար մեկնաբանելը (ավելի ճիշտ իմ ուժերից վեր )՝ վայելել ա պետք ու երգի հետ միասին բարիանալ: 24 ունկնդրում: Մինչև հիմա պաշտում եմ:
    “Baby Smile”. “Baby smile, baby smile, baby smile. Don’t cry baby. Baby smile”. Իսկական տրամադրություն բարձրացնող երաժշտություն, երգչուհին էլ ամբողջ երգի ընթացքում աչքիդ առաջ երևալու ա ուրախ ժպիտով: Էլի 24 ունկնդրում: Ու էլի չի թուլացել պաշտելիության աստիճանը:
    Այ “Baby Smile”-ից հետո արդեն առաջին օրով մյուսները սկսեցին սովորական դառնալ: Հաճելի էին հա, բայց առաջինների տպավորությունը արդեն չէին թողնում:
    “Cover the Road”. Սկզբից սովորական՝ ոչ վատ երգ: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի սիրվեց: Ու դեռ սիրվելու ա: 15 ունկնդրում:
    “She’s Crazy”. Այս երգի մասին էլ թերևս կարող եմ ասել նույնը, ինչ վերևինի: Ընդհանրապես էս երկու երգերը իրար հետ ասոցիացնում եմ: Երևի որովհետև ալբոմում իրար հաջորդում են երկու հանգիստ, գեղեցիկ երգեր: 16 ունկնդրում:
    “Ares Qui”. Այս իսպանալեզու, իսպանական ոճով երգը առաջին օրը բավականին տպավորվեց, որովհետև զգալիորեն տարբերվում էր մյուսներից: Համ էլ էս էն երգերից էր, որի մասին նախօրոք լսել էի մի թեթև: Սակայն թվում էր ավելի շատ վատ առումով է տպավորվել: Կարծես կամ չէի հավանում, կամ մյուսներից թույլ էի դասում, կամ զգում էի, որ ուղղակի համապատասխան չեն, համահունչ չեն մյուսների հետ: Բայց չնայած դրան՝ մի օր ես զգացի, որ էս երգը տրամադրությունս բարձրացնում ա ու էնքան լսեցի... էնքաաան լսեցի էդ օրը, որ երգը հիմա ալբոմի ունկնդրումներիս 3-րդ հորիզոնականում ա՝ 27 ունկնդրում: Իրար հետևից անդադար միացնում էի ու մտքում պատկերացնում, թե որքան ա շատացել լսաքանակը: Այս առավոտ առաջին ունկնդրումից էլի զգացի, որ չեմ հավանում, բայց երկրորդի ժամանակ էլի լավն էր դառել:
    Մի խոսքով՝ էս երգն ըստ երևույթին կոնկրետ տրամադրության ու օրվա ա սպասում սովորաբար:
    “Key to My Heart”. Կմեկնաբանեմ մի բառով՝ աշխուժություն: 17 ունկնդրում:
    “Roses of Red”. Եւս մի բարի ու հանգիստ երգ, բարի ու երգեցիկ ձայնով: Եւ իհարկե բարի վերնագրով: Նույնիսկ կարամ զարմանամ, որ ընդամենը 13 ունկնդրումով ներքևի շարքերում ա:
    “Once in a While”. Էլի հավես երգ, էլի գեղեցիկ ձայն ու էլի բարձր ու բարի տրամադրության փոխանցում: 14 լսում: Թվում ա լավ էլ շատ ա լսվել, բայց իր հորիզոնականն էլ ա ցածրերում, մյուսների «Ձերդ գերազանցության» շնորհիվ:
    “Break Free”. Ինչպես և կարելի էր սպասել՝ էներգետիկ, պայքարող և հաղթող երգ: “Oh, burning fire”. 12 ունկնդրում
    “An Angel”. Էս երգի մասին ամենաշատն էի լսել: Ու հիմնականում մի հոգուց, (3 փորձից գուշակեք թե ում մասին ա խոսքը) Հա, սա էլ ա հրաշք: Սիրուն կրկներգը ու մանավանդ վերջին մասերում էն հատվածը, երբ երաժշտության մեջ մի նոր կտոր ա ավելանում ու ոոոնց ա դա երգում՝ հետո էլի սիրուն, սահուն ձևով անցնում կրկներգին: 30 ունկնդրում, երկրորդ հորիզոնական: Չնայած հեչ չի բացառվում, որ օրինակ “First Time”-ը, “Baby Smile”-ը ու “Santa Maria”-ն պակաս չեմ հավանում: Նույնիսկ երևի ավելի շատ: Մի խոսքով՝ երգեր կան, որ մեկը մյուսից լավն են ու էնքան դժվար ա ընտրելը: :0 Հիշում եմ, որ մի օր խոսքերը գուգլել էի ու կարդալով հետը հավեսով երգում էի:;sulel
    “The Wolf”. Չեմ հիշում, թե գելը առաջին օրը ինչ տպավորություն թողեց, բայց երկրորդ ունկնդրման օրը զգացի, որ չեմ սիրում ու սկսեցի քիչ լսել, մեկ-մեկ էլ ալբոմը լսել առանց դրա ու «Վայ, վայ, վայ»ի: Հատկապես երգչի վերջին ճղճղոցները չէի հավանում: Ըստ երևույթին առաջին ու նախավերջին երգերը նույն երգիչն ա երգում: Բայց էսօր որ լսեցի, ոչ միայն հավանեցի առաջին ունկնդրումից, այլև շատ հնարավոր ա հետագայում պարբերաբար առանձին լսեմ: Խոսքերն էլ էին մասամբ պարզ ու հասկանալի առավոտ լույսով: 9 ունկնդրում: Ասենք երկրորդ ալբոմալսման օրը հեչ չէի պատկերացնի, որ Why-ից կանցնի, կարծում էի ավելի քիչ եմ հավանում:
    “Santa Maria”.Էս շատ սիրելի երգ-աղոթքի խոսքերն է՛լ բարի լույսով սկսեցի ավելի պարզ հասկանալ ու է՛լ ավելի սիրեցի: Շատ սիրուն եզրափակում ա ալբոմը ու թողնում տպավորության տակ: 23 ունկնդրում:

    Ընդհանրապես Kelly family-ից ընդամենը 2 ալբոմ եմ դեռ լսել: Էն աստիճանի եմ տպավորվել “Over the Hump”-ից, որ կարծես թե դեռ չուզեմ, կամ պատրաստ չլինեմ ավելի շատ ուսումնասիրելու: Չեմ ուզում ընդհանուր խմբի մասին տպավորությունը թուլանա: Երկրորդ բացահայտածս ալբոմն էլ եմ հավանել բավականին, բայց ո՛չ էս աստիճանի՝ չնայած լսել եմ, որ էդ երկրորդ բացահայտումս ա իրանց ամենապոպուլյար ու ամենասիրված ալբոմը:


    29.05.18.
    Թե դեռ ինչքան եմ լսել ալբոմը այս մեկնաբանությունից հետո և ո՞ր երգերը, առայժմ շատ չեմ խորացել:
    Իսկ հիմա՝ այս պահին լսում եմ երկրորդ բացահատածս ալբոմը: Նույն ինքը "Almst Heaven"-ը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (29.05.2018)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows Family (x86)
    Հեղինակ՝ Shahen055, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 25.04.2010, 23:20

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •