Այո՛, իհարկե հնարավոր է: Թե չէ ոնց եք պատկերացնում աշխարհը, որ կանայք ընկերություն անեյին միայն կանանց հետ, իսկ տղամարդիկ էլ, տղամարդկանց հետ:
Հնարավոր է
Հնարավոր չէ
Հնարավոր է, բայց միայն որոշ ժամանակով
Այո՛, իհարկե հնարավոր է: Թե չէ ոնց եք պատկերացնում աշխարհը, որ կանայք ընկերություն անեյին միայն կանանց հետ, իսկ տղամարդիկ էլ, տղամարդկանց հետ:
Կարծում եմ, որ կարող է լինել, բայց ժամանակվոր: Ընթացքում այն վերածվում է հրապուրանքի կամ էլ մարում.![]()
Նիցշեն այս կապակցությամբ ասել է. «Հնարավոր է, եթե կողմերից գոնե մեկը մյուսի նկատմամբ ֆիզիկապես հակակրանք է զգում»։ Ձևակերպումը հաստատ չեմ հիշում, բայց իմաստը դա է։ Ու ես լրիվ համաձայն եմ իր հետ։ Եթե ֆիզիկապես էդ մարդը քեզ համար անընդունելի է, ապա հնարավոր է, իսկ հակառակ դեպքում..., կասկածելի է շատ![]()
When life gives you lemons, make lemonade
Հնարավոր է: Հարցը արդեն նրանում է, թե ինչքան ժամանակ կշարունակվի այդ ընկերությունը:
Ժամանակի ընթացքում, շփվելով, ինչքան էլ հակակրելի արտաքին ունենա դիմացինը, այդ արտաքինը մղվում է երկրորդ պլան, այսինքն սկսում է միայն հոգեկան գեղեցկությանն ու տգեղությանը ուշադրություն դարձվել: Ու կարծում եմ, որ ամեն դեպքում, ժամանակը սպանում է Նիցշեի բերած փաստարկները ու հետևաբար, այդ պարզապես ընկերությունը դառնում է անհնար:
Լավ, գրենք: Varduhi, Նիցշեն էլի շատ բաներ է ասել, բայց խորհուրդ կտամ գոնե տղամարդու ու կնոջ հարաբերությունների, այն էլ ընկերության հարցում Նիցշեին խորհրդական չընտրել: Այդ հարցում Նիցշեն ինքն էր խորհրդի կարիք միշտ ունենում, բայց երբեք չէր հարցնում, ինչի արդյունքում, ինչպես լավ բնութագրում էր Ռասսելը, կանանց մասին Նիցշեի պատկերացումները սահմանափակվում էին նրա քրոջ կերպարով, որը կանացի սեռի լավագույն նմուշ չէր, ցավոք: Իսկ տղամարդու ու կնոջ միջև ընկերությունը հնարավոր է հենց էն պատճառով, որ նրանք որևէ առումով միմյանց չհակակրեն, որովհետև զուտ էմոցիոնալ ձգողականության հիմքում էլ միշտ ընկած է լինում սեռական էներգիան: Էս էլ Ֆրեյդից: Հայ-գերմանա-հրեական բարեկամության օր![]()
Վերջին խմբագրող՝ Philosopher: 25.12.2007, 19:44:
Անպայման հնարավոր է ու Guest-ը դա կապացուցի, եթե իհարկե մտնի էս էջ ու կարդա իմ գրառումը![]()
Հնարավոր է, բայց միայն որոշ ժամանակով, քանի դեռ նրանցից որևե մեկը չի սիրահարվել մյուսին…
Ու իմ կարծիքով դրանից խուսափել չի լինի /եթե չհաշվենք բացառությունները/
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
ինձ համար սերը տղամարդու և կնոջ միջև գրեթե անհնարին երևույթ է: կարող է լինել ուղղակի մտերմություն, բայց դա ընկերություն չի, որովհետև բնազդները վերջիվերջո իրենցը ասում են
եթե հոգեպես կամ արտաքնապես իրար գրավեն, ընկերության մասին խոսք անգամ չի կարող լինել, իսկ եթե չգրավեն, չեն կարողանա շփվել իրար հետ... ամեն դեպքում դատապարտված են
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Անհնար է պարզ, անկեղծ, մինչև վերջ նվիրված ընկերություն տղամարդու ու կնոջ միջև, ճիշտ այնպես, ինչպես այն անհնար է կնոջ և կնոջ, տղամարդու և տղամարդու և ընդհանրապես 2 էակների, մարդկանց միջև:
Սա, իհարկե, լուրջ չէի գրում:
Իսկ լուրջ կաշխատեմ այս քանի օրը այս թեմայով իմ վերլուծական մտորումներից գրի առնել ու տեղադրել: Վերջերս ստիպված եմ եղել շուրջ 40 րոպե այս թեմայով մտածելու, քանի որ ինչ-որ մեկին այս թեմայով զեկույց էր պետք պատրաստել ու չգիտեմ, թե ինչու՞, ինձ էր դիմել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հմ,իհարկե հնարավոր է,
(չեմ հիշում, այս թեմայում գրել եմ, թե ոչ) բայց ոչ միշտ: Ընդանրապես երբ տղամարդու ընկերը կին է, իսկ կնոջը տղամարդ, միշտ կա հավանականություն, որ նրանցից մեկը կսիրահարվի,
դրա համար պետք է զգուշ լինել, բայց դա չի նշանակում, որ տղամարդու և կնոջ միջև ընկերություն լինել չի կարող:
Օրինակ ցանկացած տղա ունի լիքը աղջիկ ընկերներ և նա բոլորին ներքուստ սիրել չի կարող, ուրեմ ընկերություն տղամարդու և կնոջ միջև հնարավոր է, իսկ եթե մեկը կասի հնարավոր չէ, ուրեմն ստացվում է, որ ցանկցած տղա սիրահարված է իրեն ծանոթ ընկեր 10-15 աղջկա վրաև նույնն էլ աղջիկների դեպքում, երբ աղջիկները ունեն 10-15 ընկեր տղաներ:
Շատ շուտ քվյարկել էի, որ հնարավոր է և կարծիքս չեմ փոխել:![]()
Ուրախ գրառում:
Հնարավորա, բայց միայն սեքսից հետո![]()
աութսայդերների մեջ աութսայդեր
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ