Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք պարզապես մտերիմ ընկերությունը տղամարդու և կնոջ միջև։ Եվ եթե հնարավոր է, ապա կարո՞ղ է այն միշտ մնալ այդպիսին առանց սիրո վերսծվելու ( նկատի չունեմ զուտ ընկերական սերը )։
Հնարավոր է
Հնարավոր չէ
Հնարավոր է, բայց միայն որոշ ժամանակով
Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք պարզապես մտերիմ ընկերությունը տղամարդու և կնոջ միջև։ Եվ եթե հնարավոր է, ապա կարո՞ղ է այն միշտ մնալ այդպիսին առանց սիրո վերսծվելու ( նկատի չունեմ զուտ ընկերական սերը )։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ ջան էս թման ես էի ուզում բացել, ապրե՛ս, հետաքրքիր թեմա ա.![]()
![]()
ուրեմն ասեմ,
տղամարդականց համար դա անհնար է,
իսկ կանանց համար դա հնարավոր է,
Իհարկեես ունեցել եմ դպրոցական տարիներին տղա ընկերներ, հիմա էլ մի տղա ընկեր ունեմ, ու ամեն ինչ շատ լավ է
![]()
Վերջին խմբագրող՝ kiki: 24.04.2006, 20:52:
Այո՛, հնարավոր է: Կախված է նրանց հասունությունից, ինտելեկտուալ մակարդակից:
հետաքրքիր է, ինչ տարբերություն...?ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
ես համաձայն չեմ...
Ես էլ եմ կարծում, որ հնարավոր է։ Դե գոնե ես կարող եմ զուտ ընկերական վերաբերվել
։ Ունեմ աղջիկ ընկերներ
։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Մեր կուրսում 4-5 աղջիկներով շատ մտերիմ ենք մի տղայի հետ: Միասին ուրախանում ենք, միասին պարապում ենք, միասին տարբեր հարցեր ենք քննարկում, իրար օգնում ենք: Բոլորս հավասարապես մտերիմ ենք: Ասել, թե նա հավասարապես սիրահարված է բոլորին, շատ ծիծաղելի է:
Այո, միանշանակ հնարավոր է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իհարկե հնարավոր չի: Ես լիքը աղջիկ ընկերուհիներ ունեմ ու բոլորին էլ սիրում եմ:![]()
Ամմէ (06.11.2012)
Իհարկե շատ էլ հնարավոր է , մանավանդ որ Աղջիկ Ընկերները ամենահավատարիմ էակներն են , իսկ "Աղջիկ Ընկեր" արտահայտությունը պիտի ընկալել մեծատառերով , քանի որ նա 1.նուրբ ընկեր է,Մրրիկ-ի խոսքերից
2.անչափ անկեղծ ու զգացմունքային է,
3.նվիրված է ,
4.խելացի զրուցընկեր և խորհրդատու մաքուր հոգի ունի, որի հետ ես կիսվում քո մտքերով /բայց ոչ բոլոր/ ,
5.ընկեր , որի համար կանես շատ ավելին , քան "կարող ես" / որ թվում է թե չես անի/ :
Սակայն կա սահման, որից եթե անցնես , ապա կունենաս ուղղակի սովորական ծանոթ մարդ , որին հազիվ կբարևես , քանի որ դեմքը կմռայլվի քեզ տեսնելիս :
Մեծ մասսամբ ինձ հանդիպել են հարգանքի ու սիրո արժանի "Աղջիկ Ընկերներ" , որոնցից հեչ չեմ նեղացել , քանի որ նրանց հետ կիսվելով ես էլ նրանց եմ լսել, ու բոլորին չե որ սիրահարվել եմ պարտադիր կերպով, ամեն մեկն ինձ համար սրտումս ունի իր հատուկ տեղը առհավետ ...![]()
Վերջին խմբագրող՝ Narinfinity: 25.04.2006, 00:53:
Միանշանակ հնարավոր է, շատ բան կախված է նրանց զարգացվածության աստիճանից:Ավելին, իմ կարծիքով, այդ ընկերությունը ավելի հավատարիմ ու հիմնավոր է:
Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն դա քո բախտը չէ
Մինա (29.06.2011)
Այո, անկասկած, հնարավոր է, այնքան ժամանակ, քանի դեռ նրանցից մեկը չի սիրահարվել մյուսին, ինչը, ի դեպ, բոլորովին էլ պարտադիր չէ, թեև, իհարկե, չի բացառվում։ Ես էլ եմ ունեցել և ունեմ տղա ընկերներ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բոլոր մնացյալ ընկերներից, որոնք իրոք շատ են ուզում եմ առանձնացնել մեկին՝ ում ճանաչում եմ արդեն 20 տարի: Նա իմ լավագույն ընկերն է բառիս բուն իմաստով, լավ ընկերոջ կատարյալ մարմնացում ու մեզանից ոչ մեկի մտքով երբևէ չի անցել վերանայել մեր հարաբերությունները:
Անկասկած հնարավոր է!!!
Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:
Մինա (29.06.2011)
Կարծում եմ հնարավոր է,բայց ես դեռևս չունեմ աղջիկ ընկերներ:
Ասեմ հակառակը, բայց շուտ եմ ասել վրաս գոռգռալ չկա:
Իմ կարծիքով տղայի և աղջկա միջև զուտ ընկերական հարաբերություններ լինել չեն կարող, եթե ինչ-ինչ հանգամանքներ չլինեն:
Դուք բոլորդ հարցին նայում եք շատ ավելի պարզ քան ինքը իրենից ներկայացնում է:
Ենթադրենք մի աղջիկ և տղա իրար մոտ են և համարում են ընկերներ, կիսվու իրար հետ, մեկի ցավով մյուսն ել է ապրում և այսպես շարունակ, սակայն դա երկար չի տևի, կգա մի պահ, երբ նրանցից որևէ մեկը կզգա, որ ճանաչելով դիմացինին, իմանալով նրա բոլոր վատ և լավ կողմերը, թերությունները և առավելությունները, աշխարհայացքը, կսկսի սիրել մյուսին ոչ միայն որպես ընկերոջ, այլ նաև որպես տղայի կամ աղջկա:
Սակայն վերևում ես նշեցի ինչ-որ հանգամանքների մասին, ասեմ որ դրանք պարզ են, կամ տղան կամ աղջիկը ունեն կյանքի ընկեր(ընկեր կամ ընկերուհի), այս դեպքում իրավիճակը այլ է, սակայն նշեմ որ այս դեպքում իսկական ընկերության մասին խոսք լինել չի կարող, քանի որ իսկական ընկերը, եղբայրը, ամուսինը, սիրեցյալը, պաշտպանը կենտրոնացած են մեկ անձի մեջ, որը հենց աղջկա կամ տղայի ընտրյալն է կամ երկրորդ կեսը: Իսկ եթե տղան կամ աղջիկը չունեն ընկեր կամ ընկերուհի, ապա հավատացած եղեք վաղ թե ուշ, ուզած թե չուզած, նրանցից մեկը , գուցե և երկուսը կզգան, որ իրար կապում է մի ինչ-որ ավելի ամուր,ազնիվ,անկեղծ, գեղեցիկ բան, քան զուտ ընկերությունը:
Ապրել նշանակում է ոչ միայն փոխվել, այլև մնալ ինչպիսին որ կաս:
Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ