ՀՄ: Էս գրառումս աչքովս ընկավ ու ինքս ինձ սկսեցի մտածել թե ինչքանով է փոխվել տեսակետս....
Ավելի շատ հնարավոր է դառել. քանի որ ներկայումս ունենալով հակառակ սեռի ընկերներ` ես հիմնովին այդ համոզմանն եմ գալիս:Ընկերներիցս մեկը մի անգամ նշեց, որ շատ կարևորն են սկզբունքները... չնայած կարող է գալ պահ երբ այդ նույն սկզբունքները ետ կմղվեն ետին պլան... բայց համաձայն եմ Ուլուանայի հետ, եթե ի սկզբանե նայում ես որպես մարդու, այդ սկզբունքները լավ էլ աշխատում են:Եթե ընկնես ու ցանկացած հակառակ սեռի ներկայացուցչի մեջ ման գաս այն գծերը, որոնք կբութագրեն անձին ոչ որպես մարդ` այլ որպես հակառակ սեռի ներկայացուցիչ` բնական է ընկերություն չի լինի:Ի վերջո ամեն մարդ իր համար նախ և առաջ պետք է ազնվորեն պարզի թե ի՞նչ է ակնկալում ինքը այդ ընկերությունից:
...բայց չեմ բացառում ու չեմ էլ քննադատում այն դեպքերին երբ այդ ընկերությունը կարող է շատ սահուն ձևով վերածվել սիրո...
Ամեն դեպքում կարծում եմ հնարավոր է....
Էջանիշներ