Այսպիսի մի խոսք կա.
Ամեն մարդ ունի իսկական երեք ընկեր՝ հայր, մայր և հավատարիմ կին:
Ինձանից էլ կավելացնեմ՝
Եթե տղամարդը և կինը վատ գիտեն իրար, ապա նրանք դեռ ընկերներ չեն , իսկ եթե լավ՝ արդեն ընկերներ չեն:![]()
Հնարավոր է
Հնարավոր չէ
Հնարավոր է, բայց միայն որոշ ժամանակով
Այսպիսի մի խոսք կա.
Ամեն մարդ ունի իսկական երեք ընկեր՝ հայր, մայր և հավատարիմ կին:
Ինձանից էլ կավելացնեմ՝
Եթե տղամարդը և կինը վատ գիտեն իրար, ապա նրանք դեռ ընկերներ չեն , իսկ եթե լավ՝ արդեն ընկերներ չեն:![]()
Чеширский КотЭ
Ֆոտոն (11.12.2009)
Էս թեմայում մի քանի անգամ մի կարծիք է արտահայտվել, որը, կարծում եմ, հնարավորինս դիպուկ ու սպառիչ պատասխան է տալիս թեմայի հարցադրմանը. ցանկացած մարդ, ով համարում է, որ տղայի ու աղջկա միջև ընկերություն հնարավոր չէ, չի սխալվում. իր համար իսկապես հնարավոր չէ։ Միայն թե չարժե դա տարածել բոլորի վրա։ Էդքան բան։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
*e}|{uka* (11.12.2009), Kita (11.12.2009), S.K (04.11.2012), Yeghoyan (11.12.2009), Էդուարդ_man (17.12.2009)
Իսկ ի՞նչ ա նշանակում ընկերությունը առհասարակ: Որտե՞ղ ա գծվում սահմանը ինչ-որ մի հարաբերության ու ընկերության միջև: Կա՞ ինչ-որ կանոնագիրք կամ կոդեքս, որ տալիս ա հստակ սահմանումը, թե ասենք իմ հարաբերությունը հակառակ սեռի հետ պարզապես սիրային է, կամ պարզապես ընկերական, կամ պարզապես ծանոթային, կամ պարզապես բարեկամական, կամ պարզապես թշնամական, կամ պարզապես ինչորմի վերաբերմունք-ական: Եթե օրինակ ես շփվում եմ հակառակ սեռի ինչ-որ մի մարդու հետ, դադարու՞մ եմ արդյոք տոտալ մոռանալ կամ անտեսել, որ նա այնուամենայնիվ հակառակ սեռի ներկայացուցիչ ա, ու արդյոք թեկուզ մի պահ բնազդաբար կամ ենթագիտակցաբար չե՞մ դրսևորում հակառակ սեռերի սահմանին կանգնած սեթևեթանքը՝ առանց թեկուզ հատուկ նպատակների:
Բայց դա մի կողմից:
Մյուս կողմից՝ ես կարծում եմ, որ առհասարակ /անկախ սեռից/ մարդկանց միջև ընկերություն ասվածը ուտոպիստական հասկացողություն ա: Մարդը ի սկզբանե, և ի մեջտեղե և ի վերջո մենակ ա, ու ընդամենը /մեկը մի քիչ շատ մեկը մի քիչ քիչ/ հարաբերվում ա այլ իր նման մենակների հետ ինչ-որ մի արտաքին, Ուլուանայի երբեմնի ասած "կճեպից դուրս", իմ կարծիքով՝ արհեստական ինչ-որ շերտով:
S.K (04.11.2012)
Հա՞
ԱնԻմ ասածս էն էր, որ սերը և ընկերությունը հակառակ սեռի մարդկանց միջև հաջորդական երևույթներ են: Երկուսն էլ ունեն մեկ ընդհանուր տար՝ կապվածություն, որը հաստատուն մեծություն չէ, չի սիրում դոմփել նույն տեղում, ինչպես սերն է զարգանում՝ տարբեր փուլեր անցնում, նույն էլ ընկերությունը` գնալով, վաղ թե ուշ կա՛մ հետադարձ փուլ է մխրճվում, կա՛մ վեր է բարձրանում ավելի բարձր վիճակի՝ սիրո , եթե ոչ երկկողմանի, միակողմանի հաստատ:
Պռիռոդա ձելայետ սվայո ձելո:
Իսկ հեռավորության վրա պայմանականորեն ընկերություն ասվածը իհարկե կա ու ես լիքը տենց պայմանական ընկերներ ունեմ:![]()
![]()
Чеширский КотЭ
Պարզ է, որ ոչ մի կոդեքս կամ սահմանում չկա ու չի կարող լինել։ Նման հարաբերությունները պայմանական են ու զուտ տվյալ անհատների ընկալումների փոխադարձության հիման վրա են որոշվում՝ հենց իրենց համար։ Գուցե մեկի համար տվյալ երկու հոգու ընկերությունը պարզապես ծանոթություն է, իսկ իրենց համար՝ ընկերություն։ Եթե կա ինչ–որ որոշող կամ սահմանող, ապա դա միայն տվյալ մարդիկ են, իմ կարծիքով։ Ճիշտ է, կարող են նաև նրանց ընկալումների միջև էլ լինել տարբերություններ, ինչ խոսք, բայց շատ դեպքերում էդ ընկալումները համընկնում են, ու էդ համընկնման դեպքն էլ հենց պայմանականորեն կարելի է համարել ընկերություն։ Թե չէ որ տենց խորանանք, միշտ ու ցանկացած հարց քննարկելիս էլ կարելի է ի սկզբանե հենվել էն տեսակետի վրա, որ էս կյանքում ամեն ինչ հարաբերական ա, փուչ ա, թվացյալ ա, անիմաստ ա, կյանքն էլ ունայնություն ա և այլն, ու, հետևաբար, ինչ էլ ասենք, անիմաստ ա ու ահիմն։ Կոնկրետ ես նախընտրում եմ ցանկացած դեպքում չհենվել էդ տեսակետի վրա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
S.K (04.11.2012)
Ասածս էն ա, որ պարզա, որ ամեն մարդ իր շփման դաշտում ունի հակառակ սեռի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրի հետ հարաբերվում ա ինչ-որ մի ուրույն՝ մնացածի հետ չկրկնվող ձևով ու կապերով: Էդ կապերին, հա, ինչ-որ համընդհանուր պատկերացումներով կարող ենք տալ ընկերություն կամ մտերմություն կամ չգիտեմ՝ "հորեղբորտղայիմոտիկընկեր" ստատուսի հարաբերության անվանումներ, բայց, իմ կարծիքով, լինի դա ջերմ-բարեկամական կամ ընկերական կամ "հորեղբորտղայիընկեր"-ական հարաբերություններ կամ դրանց ընկալումներ, միևնույն ա՝ հակառակ սեռային սահմանը, որի վրա կանգնած ա համապատասխան սեթևեթանք կամ "խաղ"՝ եթե կուզեք, ինչ-որ մի նուրբ մակարդակում դրսևորվելու ա՝ եթե անկեղծ լինենք մինչև վերջ:
*e}|{uka* (11.12.2009)
Դե հա, ու ամբողջ հարցն էլ հենց էդ ա, թե ինչքանով ա դրսևորվելու. բավականաչափ, որպեսզի զուտ ընկերականի սահմանն անցնի՞, թե՞ էնքան, որ առանձնապես ազդեցություն չունենա հարաբերությունների բնույթի վրա։ Ու պետք չի բոլորին նույնացնել էս առումով։ Մարդ կա՝ ցանկացած հակառակ սեռի ներկայացուցչի ի սկզբանե ու ակամա դիտարկում ա որպես պոտենցիալ հրապուրելու օբյեկտի, ու գործում ա ըստ այդմ։ Կարծում եմ՝ էդ տիպի մարդիկ դժվար թե ի վիճակի լինեն հակառակ սեռի ներկայացուցչի հետ մտերիմ ընկերական հարաբերություններ ունենալու։ Բայց կան մարդիկ, որոնք մարդուն նախ և առաջ որպես մարդ են դիտարկում, հետո նոր՝ որպես հակառակ սեռի ներկայացուցիչ, ու ըստ այդմ էլ կառուցում են հարաբերությունները։ Իհարկե, երկուսի կողմից պիտի համընկնեն մոտեցումները, որ հնարավոր լինի զուտ ընկերություն, հակառակ դեպքում անհնար ա։
Իսկ ընդհանրապես ցանկացած ընկերություն կարող է ընդհատվել տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ կողմերի՝ մեկը մյուսին փոխադարձաբար կամ միակողմանի սիրահարվելն է, ու ցանկացած պարզապես ընկերություն գոյատևում է մինչև էդ կետը։ Ամբողջ հարցն այն է, թե էդ կետին երբ կհասնեն, կամ ընդհանրապես կհասնեն, թե չէ։ Ու չի կարելի պնդել, թե չհասնելու հավանականությունը զրո է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.12.2009, 03:51:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էն, որ հարաբերությունները կառուցվում են, համաձայն եմ, ու հաստատում ա արտահայտածս տեսակետը: Բայց "նախ և առաջ"-ի հետ համամիտ չեմ. կարծում եմ դիտարկումները կամ ավելի ճիշտ՝ ընկալումները, գնում են զուգահեռաբար, ու ընդհանրապես շատ բարդ համակարգ ա էդ՝ երկու մարդու միջև հարաբերությունը, դրա համար էլ թեմայի վերնագիրը, որը շեշտում ու հստակ առանձնացնում ա ընկերություն բառը, ինքնին սխալ ձևակերպում ա:
ՀՄ: Էս գրառումս աչքովս ընկավ ու ինքս ինձ սկսեցի մտածել թե ինչքանով է փոխվել տեսակետս....
Ավելի շատ հնարավոր է դառել. քանի որ ներկայումս ունենալով հակառակ սեռի ընկերներ` ես հիմնովին այդ համոզմանն եմ գալիս:Ընկերներիցս մեկը մի անգամ նշեց, որ շատ կարևորն են սկզբունքները... չնայած կարող է գալ պահ երբ այդ նույն սկզբունքները ետ կմղվեն ետին պլան... բայց համաձայն եմ Ուլուանայի հետ, եթե ի սկզբանե նայում ես որպես մարդու, այդ սկզբունքները լավ էլ աշխատում են:Եթե ընկնես ու ցանկացած հակառակ սեռի ներկայացուցչի մեջ ման գաս այն գծերը, որոնք կբութագրեն անձին ոչ որպես մարդ` այլ որպես հակառակ սեռի ներկայացուցիչ` բնական է ընկերություն չի լինի:Ի վերջո ամեն մարդ իր համար նախ և առաջ պետք է ազնվորեն պարզի թե ի՞նչ է ակնկալում ինքը այդ ընկերությունից:
...բայց չեմ բացառում ու չեմ էլ քննադատում այն դեպքերին երբ այդ ընկերությունը կարող է շատ սահուն ձևով վերածվել սիրո...
Ամեն դեպքում կարծում եմ հնարավոր է....
Yeghoyan (11.12.2009)
Բարև, ես համաձայն եմ այն մտքին, որ հնարավոր է մաքուր ընկերություն, համենայն դեպս, ստացվում է ինձ մոտ, իմ ընկերները տղաներ են, աղջիկ ընկերուհի մի հոգի է, այն էլ նախկին կուրսեցիս։
Մոդերատորական։ Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ ունեք, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Գրառումը խմբագրված է. լատինատառից փոխարկված է հայատառի։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.12.2009, 17:48:
Հնարավոր է, բայց ոչ երկար ժամանակ. այն խորտակվում է մի օր կամ շատ գեղեցիկ զգացմունքի կերտումով, ընդ որում միակողմանի դժբախտ կամ փոխադարձ երջանիկ կամ փոխադարձ անհնար ու կործանիչ սիրով...
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Հնարավոր է: Ես էլ տղա ընկերներ ունեմ ու բոլորին էլ սիրում ու հարգում եմ: Բայց ինչպես նշեցիք, դա ընդամենը ընկերական սեր է:
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Արևհատիկ (18.12.2009)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ