Հնարավոր ա, էն էլ ոնցՈւ ամեն դրական զգացմունք սիրո հետ մի շփոթեք... Իսկական ընկերությանը ոչ մեկի փեսացուն կամ հարսնացուն չեն խանգարի, հաստատ:
Հնարավոր է
Հնարավոր չէ
Հնարավոր է, բայց միայն որոշ ժամանակով
Հնարավոր ա, էն էլ ոնցՈւ ամեն դրական զգացմունք սիրո հետ մի շփոթեք... Իսկական ընկերությանը ոչ մեկի փեսացուն կամ հարսնացուն չեն խանգարի, հաստատ:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Այո հնարավոր է: Նույնիսկ ավելի անշահախնդիր ու մաքուր ընկերություն է:
Ինչ մնում է ամուսնու կամ կնոջ խանդելուն, դա էլ կախված է մեկը մյուսին վստահելու աստիճանից, ինչը ավելի բարձր է զարգացած մարդկանց մոտ: Խանդոտը մեկ է խանդելու է, լինի դա հարևան, թե աշխատակից, թե նույն ճանապարհով պարզապես անցնող մի մարդ: Նմաններին էլ ի՞նչ բացատրես ընկերության մասին…
Այո հնարավոր է.....ես ունեմ այդպիսի լավ ընկեր
և ընդհանրապես դա մարդուց է գալիս որոշ տղամարկանց չես կարող ստիպել այդպիսի ընկեր լինել ,նրանք ի վիճակի չեն պարզապես![]()
հնարավոր է![]()
...
Վերջերս կյանքը ապացուցեց, որ միայն մեկ դեպքում է հնարավոր, եթե տղամարդու ու կնոջ միջև ոչինչ չի եղել: Հակառակ դեպքում երկու տարբերակ կա
կամ տղամարդն ու կինը ամուսնության մեջ հնարավոր է գտնեն իրնեց սեփական ընկերություն հասկացողությունը կամ էլ երբեք ընկերներ բառից բուն իմաստով չեն դառնա , համենայն դեպս առնվազն մեկ կողմը:
Հ.Գ. Չգիտեմ ոնց կհասկանաք , կամ նույնիսկ արժի գրել այն ինչ հնարավորա չհասկանաք, բայց ես ասեցի են ինչ կա իրականում:
Ավելի հեշտ է գնալ մի ճանապարհով, քան ետ դառնալ նրանից…
(հետևություն)
Եթե ուզում ես մարդ զգալ քեզ, հետևիր քո կյանքի ընթացքին.
Վերջին խմբագրող՝ Guest: 27.07.2007, 14:36:
Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Կարելի է ասել որ շատ դեպքերում ոչ թե հնարավոր է այլ անհրաժեշտ է…
Շատ հետաքրքիր է պարզապես ընկերություն անել աղջիկների հետ…
իմանալ նրանց մտքերը և ի վերջո քո մեջ ինչոր չափով պատասխանել այն պատմական հարցին "Ի՞նչ են ուզում կանայք"…
նոր եմ որոշ դեպքեր հիշել որ իմ մոտ բավականին լավ ստացվել է հա…մանրից ծերանում եմ…
![]()
Loading your personal settings....
Ընկերությունը ամեն ինչ է : Իսկ իմ գրած "տղամարդու ու կնոջ միջև ոչինչ չի եղել" նախադասությունը ես իմ վատ հայերենի պատճառով չկարողացա ռուսերեն մտածածից էնպես թարգման եմ որ դուք հասկանաք ...ես ի նկատի ունեի "между ними ничего небыло" , եթե այս իմաստն էլ չընկալեք, կարող եք հանգիստ բաց թողնել իմ գրառումը և դրան լուրջ չվերաբերվել:
Յուրքանչյուրն էլ իր ձևով կնկալեր իր փորցի համապատասխան:
Եթե մի փոքր կենցաղային մակարդակով վերլուծենք ասածս, ապա կարելի է կնոջ ու տղամարդու հարաբերությունները բաժանել 2 թևի ` ըկերական հարաբերություններ և սիրային հարաբերություններ: Ժամանակի կոնկրետ պահերին դիատարկելով այս դեպքերը կարող են համարձակորեն պնդել որ
Ի սկզբանե - կնոջ և տղամարդու ընկերությունը շատ հնարավոր բան է , հիշեք Ձեր համակուրսեցիներին ում հետ հենց սկզբից էլ ընկերական եք եղել ու մինջև այսօրել Ձեր մտքով չի անցել սիրահարվելու: Ընկերական այդ հարաբերությունները կարող են պահպանվել մինչև տատի-պապի տարիքը ...
Հաջորդ փուլը սիրահարներին դիտարկելն է , ամուսնական կյանքը հիմնված է ոչ միայն սենտիմետնալ սիրո /Philospher sorry/ վրա , այլ նաև փոխհասկացողության ու ընդհանրապես շատ ու շատ փոխ-երի վրա /չհաշված փոՂերի/ , փոխադարձ հարգանք փոխզիջում փոխըմբռնում . փոխհամագործակցություն և այլն որոնք ի վերջո մի բառով կարելի է ասել ընկերություն ամուսնու ու կնոջ միջև ... կինը նախ և առաջ իր ամուսնու համար պետք է ընկեր լինի, հասարակության մեջ ` պատիվ ու ակնածանք, անկողնում էլ ` шлюха /հայրեն բառը մի քիչ կոմպլեքսներա առաջացնում
/ , կինը նաև լավ մայր պետք է կարողանա լինի, ահա այս մեխանիզմով կառուցված ընտանեկան հիմքն է որ առավելագույնս կենսունակ է ոչ միայն հասարակական տեսանկյունից այլ նաև ազգապահպան ու ազգաշարունակական տեսանկյունից: Ընկերությունը ամուսինների միջև այն անհրաժեշտ, բայց ցավոք ոչ միշտ բավարար պայմանն է երջանիկ լինելու համար: Ամուսնական կյանքի ընկերությունը տարբերվում է մի փոքր սովորական կին-տղամարդ ընկերությունից: Այն հիմնված է մեծապես սիրո վրա, առաջինը սեր է որ խոցում է այդ երկուսին ..ու այդ պահից սկսած ի վեր նրանց մեծագույն 100%-անոց սեր սկսում է նվազել իր տոկոսները տալով ըներությանը: Վերջում , որպես այդպիսին սեր չի մնում, այլ մնում է դրանից հիշողություններն ու ընկերությունը...սա ի հարկե բարեհաջող ավարտի դեպքում ...
Փորցը ցույց է տալիս որ բաժանված զույգերի գերկշիռ մեծամասնությունը երբեք ընկերական հարաբերությունների մեջ չի լինում , կապ չունի ինչ հարաբերություներ են եղել զուհգերի միջև սեռական թե պետինգա-նեպինգային կամ այլ: Բաժանումը ինքնին մի անախորժ սթրեսս է որ թե տղամարդիկ և թե կանայք շատ ծանր են տանում: Ենթագիտակցականը մեծ մասի մոտ թույլ չի տալիս այս կամ այն պատճառով վստահել մի մարդու ում հետ չեն ստացվել այս կամ այն հարաբերությունները /Հայաստանի մասին խոսք էլ չկա ... հլը ու մի աղջիկ տղա էլ ընկերություն չանեն .. սկսվումաաաա ... կարճ ասած մի անմակարդակ վիճակ որ բոլորդ էլ գիտեք/
Ի հարկե ասածս համընդհանուր բնույթ չունի, որովհետև են ինչ հիմա կասեմ, այ դա միայն ունի համընդհանուր բնույթ, իսկ ասածս հետևյալն է` ԱՄԵՆ տեղ էլ գոյություն ունեն բացառություններ: Չպետք է երևույթներին նայել Բվի ուռած աչքերով, այլ պարզապես համեմատական ու հարաբերական կարգով մոտենալ հարցին: Ես խոսում եմ պարզապես մարդու էության տեսանկյունից: Մարդը միակ կենդանին է ում մոտ երբեմն մարդկային զգացումներ են առաջանում:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.07.2007, 12:58: Պատճառ: Սխալ մեջբերման շտկում
Ոչ հնարավոր չի, աշխարհն էլ շուռ գա, աստղերն էլ թափեն` մեկա չեմ հավատա:
Արհամարհանքը պետք է խնայողաբար օգտագործել, քանզի դրա կարքը շատերը ունեն:
Պետք չի շուռ տալ աշխարհը, կամ էլ աստղեր թափելԳիտես, կգա ժամանակը, ինքդ սեփական փորձով կհամոզվես
![]()
Ռութը ճիշտ է գրել, ուղղակի պիտի ունեցած լինես նման ընկերական հարաբերություններ , որ համաձայնեսՊարզապես վատն այն է, որ երբ ընկերական հարաբերությունները խորանում են, հետո սեր է ծնվում, բայց անապագա, ապա ընկերական այն ամբողջ թանկն ու վսեմը դառնում է զուտ հիշողություն, կամ էլ պետք է երկուսն էլ շատ ուժեղ լինեն երևի, որ ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով «ետդարձ» անեն դեպի ընկերություն: Ուստի լիարժեք ընկերություն հնարավոր է, երբ նրանց միջև այլ հարաբերություններ պարզապես անհհնարին է, որ ծնվեն անգամ շատ հետո:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Այնքան փոփոխական է այդ հասկացությունը, նամավանդ եթե զգում ես, որ անտարբեր չես հենց քո ընկերոջ նկատմամբ, աղջիկները հիմնականում տղային ասում են որ նա իրենց ընկերն է, երբ ուզում են հասկացնել, որ նրանք երբեք միասին չեն լինի, քանզի չէր ուզենա նրան տեսնել իր կյանքի ուղեկից, և շա հաճախ ասում են որ ընկերները մտքում հուսալով որ այն կաճի ու կվերածվի ավելիի քան ուղղակի ընկերություն.....
Ընկերություն հնարավոր է երբ դեռ նոր են ծանոթացել ու դեռ նոր պիտի ճանաչեն իրար, կամ երբ արդեն շատ լավ են իրար ճանաչում ու հասկացել են որ միամյանց համար չեն.
Հենց հիմա ես շատ ընկերներ ունեմ, բայց կա ընկերներ, որոնց կողքին ես միշտ լարված եմ, քանզի հասկանում եմ, որ ամեն մի ավելորդ շարժում հոդս կցնդեցնի ամբողջ այդ լեգենդը իսկական ընկերության մասին տղամարդու(տղայի) և կնոջ(աղջկա) միջև…
Դա մի միֆ է, որ հորինել են, շատ հաճախ մեր լավ կամ վատ վերաբերմունքը ուրիշի նկատմամբ թաքցնելու համար...
Եթե տղամարդը գոնե իմ չափ կին է, ապա այո, քանի որ ավելի շատ ընդհանուր բաներ կունենան ու ընկերությունը վերացական, դեկորատիվ տեսք չի ունենա: Իսկ սա ավելի լուրջ վտանգ է ընկերության համար, քան ինչ-որ սիրահարվել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ