User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Նախընտրական օրինախախտումներ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Նախընտրական օրինախախտումներ

    Ուրեմն այսօր մեր տուն են եկել ՄԻԱԿ–ի (Միացյալ ազգային ազատական կուսակցություն) ներկայացուցիչներ ու թերթիկներ են տվել թե՝ 10 պատճառ, թե ինչու է պետք ընտրել Սերժ Սարգսյանին։ Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք սա օրինական գործողություններ են, եթե նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի սկսվել։
    Առաջարկում եմ այստեղ քննարկել բոլոր օրինախախտումները կապված քարոզարշավի հետ։

  2. #2
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն այսօր մեր տուն են եկել ՄԻԱԿ–ի (Միացյալ ազգային ազատական կուսակցություն) ներկայացուցիչներ ու թերթիկներ են տվել թե՝ 10 պատճառ, թե ինչու է պետք ընտրել Սերժ Սարգսյանին։ Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք սա օրինական գործողություններ են, եթե նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի սկսվել։
    Առաջարկում եմ այստեղ քննարկել բոլոր օրինախախտումները կապված քարոզարշավի հետ։
    Օրինական է, ես ինհքս դրա մեջ եմ և իրավաբանի հետ ճշտել եմ: Իհարկե սա օրենքի շրջանցում է, շատ գեղեցիկ օրինական, բայց իմ կարծիքով, ոչ ազնիվ տարբերակով:

    P.S. որտեղ ես ապրում?

  3. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինական է, ես ինհքս դրա մեջ եմ և իրավաբանի հետ ճշտել եմ: Իհարկե սա օրենքի շրջանցում է, շատ գեղեցիկ օրինական, բայց իմ կարծիքով, ոչ ազնիվ տարբերակով:

    P.S. որտեղ ես ապրում?
    Ներիր, չկարողացա հասկանալ, օրինական է, բայց օրենքի շրջանցում է, շատ գեղեցիկ, օրինական (երևի շրջանցումի մասին է խոսքը), ու դեռ Ձեր կարծիքով ոչ ազնիվ …
    Եթե կարելի է, մի քիչ մանրամասնեցրեք խնդրում եմ, ուղղակի եթե այդ կերպ կարելի է միշտ քարոզչություն իրականացնել, այն էլ օրինական, ապա ինչու՞ են նախըտրական քարոզչության մեկնարկի ժամկետ սահմանում, պայմանակա՞ն է…
    Հ.Գ. Ապրում եմ մեր տանը, որը գտնվում է Մայրաքաղաքի հյուսիս արևմուտքում

  4. #4
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    դա քարոզչություն չէ և դա օրինախախտում չէ: օրենքը չի արգելում նմանատիպ ոչ մի հարցում

  5. #5
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    "Իշխանություններին ամեն ինչ կարելի է, այդ թվում ցանկացած ժամանակ քարոզարշավ անել":
    Սա իրենց կարծիքով:
    Մեզ մոտ էլ երեկ բերել էին շատ գեղեցիկ կիսաթափանցիկ տոպրակներ, որոնց վրա գրված էր` "Ձեր միակ,արժանավոր և անփոխարինելի թեկնածուն Ս.Սարգսյանն է", իսկ մեջը խծկած էին կարմիր թղթերի վրա սերժագովք պարունակող հիմարություններ, որոնք ուղղակի չկարդացի: Ինչ որ մեկը դրանք հենց այդպես տոպրակով էլ տեղադրել էր դեռևս 2007թվից խցանված աղբատարի կափարիչի արանքում: Կարծում եմ միանգամայն ճիշտ էին վարվել, այդպես պետք է վարվել ամենուր, քանի դեռ պաշտոնական քարոզարշավը չի սկսվել:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  6. #6
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ միանգամայն ճիշտ էին վարվել, այդպես պետք է վարվել ամենուր, քանի դեռ պաշտոնական քարոզարշավը չի սկսվել:
    Իսկ ես կարծում եմ` այդպես պետք է անել նաև քարոզարշավի ժամանակ:

  7. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    դա քարոզչություն չէ և դա օրինախախտում չէ: օրենքը չի արգելում նմանատիպ ոչ մի հարցում
    Սա հարցում չէ, այլ քարոզչություն, թերթիկներ են բաժանել, որոնց վրա պարզապես գրված են ՄԻԱԿ–ի 10 «պատվիրրանները», ահավասիկ՝
    «10 պատճառ, թե ինչու է պետք ընտրել Սերժ Սարգսյանին, որովհետեւ նա առաջ է քաշել երկրում երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման ծրագիր, նրա արցախյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ տեսակետները կանխատեսելի են, արդյունավետ կառավարիչ է, հավասարապես ընդունելի է աշխարհի բոլոր քաղաքական կենտրոնների կողմից, ուժեղ անհատ է եւ առաջնորդ, վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը, փորձառու է եւ մեծ ներդրում ունի անկախ պետականության կերտման գործում, բազմակողմանիորեն տեղեկացված է եւ տիրապետում է երկրում առկա բոլոր հիմնախնդիրներին, վարչապետության կարճ շրջանում կրկնակի աճել է պետական բյուջեն եւ 60 տոկոսով բարձրացել են կենսաթոշակները եւ քաղաքական կայունության ու համերաշխության կողմնակից է»: Չեի ուզենա քննարկել այս նախադասությունների իմաստը կամ վերացականությունը, քանզի սա այլ թեմա է։ Միայն եթե թույլ կտաք, թերևս սա՝ «վարչապետության կարճ շրջանում կրկնակի աճել է պետական բյուջեն եւ 60 տոկոսով բարձրացել են կենսաթոշակները », փաստորեն կարելի է ենթադրել, թե լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը իր գործը մեղմ ասած այդքան էլ լավ չի կատարել

  8. #8
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Ես պատրաստ եմ նրանց տված բոլոր հարցերին պատասխանել: Պատասխանների մեջ կգերակշռի հայհոյախոսությունս, քանի որ դրանք բոլորը սուտ և կեղծված են: Ես չեմ նայում հայլուր և հենց դա է պատճառը, որ տեղյակ եմ նրա իրականում ավազակային քաղաքականություն վարելու սկզբունքներին:

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Սերժ Սարգսյանը իրավունք ունի՞ վարչապետի պաշտոնում մնալ մինչև ընտրությունները։

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Սերժ Սարգսյանը իրավունք ունի՞ վարչապետի պաշտոնում մնալ մինչև ընտրությունները։
    Այո՛, սահմանադրությունը թույլատրում է: Պարզապես որպես վարչապետ չպետք է քարոզչության մասնակցի:

  11. #11
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Ինչ էլ լինի, միևնույնն ա օրենքը չի խապտվել:
    բերեմ մի օրինակ՝
    ես վերցնում եմ ասենք 1000 դրամանոցների վրա գրում եմ ինչ որ թեկնածուի անույ ու սկսում եմ էտ փողը բաժանել, անկապ, հարցնում եմ , ձեզ պետք է 1000 դրամ, եթե աքսում են այո տալիս եմ, էտ եղավ կաշառք?
    Հիմա էլ Միակին հետաքրքրում ա մարդկանց կարծիքը, քանի որ էտ կուսակցությունը իր համար որոշել ա, որ պաշտպանելու է Սերժի թեկնածությունը:
    վերջացավ
    իսկ որ ասում եք Սերժն ա դրա համր էլ կարելի ա; թող ուրիշներն էլ նմանատիպ բան անեն, տեսնենք իրենց կարելի ա թե ոչ;
    սիրում եք խոսել օրենքներից, բայց ինքներդ էլ չգիտեք ինչից եք խոսում, օրինակ ես մինչև իրավաբանի հետ չեմ խորհրդակցել, չեմ մտել այդ ակցիայի մեջ, Բայց ես ոչ թե Միակի ,այլ "Հույսի" ներկայացուցիչ եմ

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ էլ լինի, միևնույնն ա օրենքը չի խապտվել:
    բերեմ մի օրինակ՝
    ես վերցնում եմ ասենք 1000 դրամանոցների վրա գրում եմ ինչ որ թեկնածուի անույ ու սկսում եմ էտ փողը բաժանել, անկապ, հարցնում եմ , ձեզ պետք է 1000 դրամ, եթե աքսում են այո տալիս եմ, էտ եղավ կաշառք?
    Հիմա էլ Միակին հետաքրքրում ա մարդկանց կարծիքը, քանի որ էտ կուսակցությունը իր համար որոշել ա, որ պաշտպանելու է Սերժի թեկնածությունը:
    վերջացավ
    իսկ որ ասում եք Սերժն ա դրա համր էլ կարելի ա; թող ուրիշներն էլ նմանատիպ բան անեն, տեսնենք իրենց կարելի ա թե ոչ;
    սիրում եք խոսել օրենքներից, բայց ինքներդ էլ չգիտեք ինչից եք խոսում, օրինակ ես մինչև իրավաբանի հետ չեմ խորհրդակցել, չեմ մտել այդ ակցիայի մեջ, Բայց ես ոչ թե Միակի ,այլ "Հույսի" ներկայացուցիչ եմ
    Իսկ իրավաբանը ի՞նչ է ասել: Դրամի վրա կարելի՞ է գրել: Արդյո՞ք դա քրեորեն հետապնդելի արարք չի:

    Հետո ընդհանրապես:
    Փողի հետ կատարվող ցանկացած գործարք սկզբունքորեն պետք է լինի պետության կողմից վերահսկելի: Եթե դու այդ դրամը բաժանում ես, ապա այն հավաքողների մոտ դա դառնում է շահույթ, որից պետք է կատարվեն համապատասխան մուծումներ պետական և սոցիալական կառույցներին:

  13. #13
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էլ Միակին հետաքրքրում ա մարդկանց կարծիքը, քանի որ էտ կուսակցությունը իր համար որոշել ա, որ պաշտպանելու է Սերժի թեկնածությունը:
    վերջացավ
    իսկ որ ասում եք Սերժն ա դրա համր էլ կարելի ա; թող ուրիշներն էլ նմանատիպ բան անեն, տեսնենք իրենց կարելի ա թե ոչ;
    սիրում եք խոսել օրենքներից, բայց ինքներդ էլ չգիտեք ինչից եք խոսում, օրինակ ես մինչև իրավաբանի հետ չեմ խորհրդակցել, չեմ մտել այդ ակցիայի մեջ, Բայց ես ոչ թե Միակի ,այլ "Հույսի" ներկայացուցիչ եմ
    Այսինք ուզում ես ասել, որ դա զուտ սոցիալական հարցու՞մ է:

    Դու ինչպես կորակեիր նմանատիպ ակցիաները-նախընտրական ակցիանե՞ր,
    բայց չէ որ այն արդեն քարոզչական միտումներ ունի:
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  14. #14
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Թեմային անդրադարձել է «Առավոտ» թերթը որպես՝ (մեջբերում եմ կայքից)

    ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄԸ
    «Ընտրական օրենսգրքի» 21 հոդվածի համաձայն՝ «Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ»: Մինչդեռ լուսանկարում պատկերված քարոզչական այս տպագիր նյութերի վրա, որոնք տարածում է ՄԻԱԿ-ը՝ կոչ անելով ընտրողներին քվե տալ Սերժ Սարգսյանին, չկա օրենքով պահանջվող այդ տեղեկություններից եւ ոչ մեկը:

    ՄԻԱԿ-Ն ԸՆԿԱՎ «ԴՌՆԵԴՈՒՌ»
    «Ընտրական օրենսգրքի» խախտո՞ւմ չէ արդյոք դեռեւս անգամ չգրանցված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչը:
    Վերջին օրերին շատերը Երեւանի փողոցներում տեսած կլինեն լուսանկարում պատկերվածը՝ ՄԻԱԿ տարբերանշանով կարմիր գլխարկավոր երիտասարդների, որոնց կարմիր- սպիտակ հանդերձների վրա է անգամ կոչ արված՝ «Մեր քվեն Սերժ Սարգսյանին»: Սա Միացյալ ազատական ազգային կուսակցության, որի քարտուղարը վարչապետի օգնական Լեւոն Մարտիրոսյանն է, «Դռնեդուռ» ծրագիրն է: Երիտասարդներն այցելում են բնակարաններ եւ բաժանում քարոզչական թերթիկներ, որոնք ներկայացվել էին դեկտեմբերի 1-ին Գյումրիում տեղի ունեցած ՄԻԱԿ-ի համաժողովում: Ուղղակի եթե այն ժամանակ դրանցից մեկը վերնագրված էր՝ «10 պատճառ, թե ինչու է ՄԻԱԿ-ը սատարում Սերժ Սարգսյանին», այժմ այն կոչվում է՝ «10 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին»: Պատճառներից մեկը մասնավորապես այս է. «Հավասարապես ընկալելի եւ ընդունելի է աշխարհի բոլոր քաղաքական կենտրոնների կողմից»: Մյուս թերթիկը կոչվում է՝ «10 փոփոխություն, որ ՄԻԱԿ-ն ակնկալում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից», եւ ակնկալիքները հետեւյալն են՝ «Պետության դերի նվազեցում, տնտեսական ազատ մրցակցության եւ հավասար հնարավորությունների ապահովում, մենաշնորհների վերացում», «Իրավապահ մարմինների հրաժարում պետության սպասարկումից» եւ այլն:
    Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, որի բնակարան էլ էին բերել այս թերթիկներից՝ սա գնահատեց իբրեւ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում, ըստ որի՝ «Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ»: Ըստ փորձագետի՝ «Դեռ ԿԸՀ-ն թեկնածուներին չի գրանցել, պաշտոնական քարոզչությունը չի սկսվել, բայց մի կուսակցություն արդեն առաջադրված մի թեկնածուի օգտին սկսել է նախընտրական քարոզչություն»: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում խախտում է նաեւ այլ թեկնածուների ծավալած գործունեությունը՝ ասենք, «Համաձայնագիր ՀՀ ապագա նախագահ Վահան Հովհաննիսյանի հետ» ակցիան՝ Մեսրոպ Հարությունյանն առարկեց. «Բայց սա նախընտրական քարոզչություն չէ՝ նա չի ասել քվեարկեք Վահան Հովհաննիսյանի օգտին: Այսինքն՝ բուն քարոզչական տարրն այստեղ բացակայում է. սա կարող է դիտվել իբրեւ, ենթադրենք, քաղաքական գովազդ, որը մեր ոչ մի օրենքով կարգավորված չէ: Իսկ ՄԻԱԿ-ը հստակ նախընտրական քարոզչություն է ծավալել: Իմ կարծիքով, երիտասարդ կարիերիստների կուսակցությունը պարզապես առաջ է ընկնում, ուզում է իրեն ցույց տալ»:
    ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար Սամվել Ֆարմանյանը չհամաձայնեց, թե իրենք խախտել են օրենքը. «Կարող եք համոզված լինել, որ մինչեւ որեւէ քայլ ձեռնարկելը՝ մեր գործողությունները փորձում ենք հիմնավորել նաեւ իրավական տեսանկյունից: Եվ բնականաբար, ունենք նաեւ իրավաբանների համապատասխան խորհրդատվությունը: Սա որեւէ կերպ չի խախտում Հայաստանի ընտրական օրենսդրությունը. այն չի կանոնակարգում մինչեւ նախընտրական քարոզարշավի շրջանն ընկած ժամանակահատվածը: Այսօր մենք չունենք նախագահի գրանցված թեկնածուներ եւ ազատ ենք քարոզչություն իրականացնելու որեւէ մեկի օգտին՝ այստեղ որեւէ խախտում չկա: Մենք, որպես կուսակցություն, ազատ ենք ունենալու մեր կարծիքը եւ օգտվելու տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքից՝ ինչպես եւ մնացած բոլոր քաղաքական ուժերը: Իմ կարծիքով, մենք իրականացնում ենք ճիշտ այն, ինչ մնացած բոլոր կուսակցությունները, որոնք այս կամ այն կերպ այժմ ներգրավված են նախընտրական գործընթացներում: Եվ որեւէ տարբերություն չեմ տեսնում մեր ակցիայի եւ նրա միջեւ, որ հանրահավաքների կամ տարբեր այլ հավաքների ժամանակ, հաղորդագրությունների եւ հայտարարությունների ձեւով որեւէ քաղաքական ուժ հայտարարում է նախընտրական գործընթացների նկատմամբ իր վերաբերմունքի մասին: Ուղղակի տարբերությունն այն է, որ մենք չենք բավարարվել հայտարարություններով, այլ փորձել ենք դրանց տալ «միս ու արյուն», եւ մեր համակիրները, որոնք կրում են համազգեստներ ՄԻԱԿ-ի հռչակած կարգախոսներով՝ մեր քաղաքացիներին բաժանում են կուսակցության համագումարում կայացված որոշումների մասին նյութեր»:
    Մասնագիտությամբ իրավաբան, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը, սակայն, չհամաձայնեց, թե քանի որ «Ընտրական օրենսգիրքը» կանոնակարգում է միայն քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո ընկած ժամանակահատվածը՝ ուստի դրանից առաջ արվող նախընտրական քարոզչությունը խախտում չէ. «Սա, իհարկե, խախտում է, քանի որ թեկնածուների եւ նրանց համախոհների կողմից քարոզչությունը պետք է ընթանա նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամկետում: Իսկ ՄԻԱԿ-ն արդեն տարածում է քարոզչական նյութեր, որոնց վրա ծախսված գումարը պիտի տրամադրվեր թեկնածուի նախընտրական հիմնադրամից, որը պետք է ձեւավորվի թեկնածուի գրանցման հաջորդ օրվանից: Օրենսգրքի այդ դրույթները հստակ սահմանված են»:
    Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ԿԸՀ-ն անպայման պիտի արձագանքի այս օրինախախտմանը. «Հրապարակումները կարող են հանդիսանալ իբրեւ հաղորդում ԿԸՀ-ի համար, որ արձագանքի այս փաստին: Թեկնածուներն էլ կարող են այս կապակցությամբ բողոք ներկայացնել ԿԸՀ-ին: Եվ եթե այս ապօրինությունները ոչ դիտավորյալ են թույլ տրվել թեկնածուի կամ նրա պաշտպանության մասին հայտարարած ու նրա հետ համագործակցող կուսակցության կողմից՝ ԿԸՀ-ն պիտի կանխի դրանք: Իսկ եթե պարզվի, որ դիտավորությամբ է արվել այս օրինախախտումը, ապա սա կարող է հիմք դառնալ, որ դատական կարգով դադարեցվի այս թեկնածուի մասնակցությունն ընտրություններին»:
    Հ. Գ. Քանի որ երիտասարդների համազգեստները, տպագիր եւ այլ քարոզչական նյութերը պիտի որ ծախսատար լինեին՝ հետաքրքրվեցինք՝ մի՞թե դեռ 1 տարեկանը չլրացած ՄԻԱԿ-ի գանձանակը բավարար է եղել դրա համար, թե՞ օժանդակություն են ստացել նախագահի իրենց պաշտպանյալ թեկնածուից: «Որեւէ մեկից օժանդակություն չենք ստացել: Եվ այս ամենը շատ փոքր գումար է արժեցել»,- պատասխանեց Սամվել Ֆարմանյանը:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 09.01.2008, 18:58: Պատճառ: Ավելորդ նախադասության ջնջում

  15. #15
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախընտրական օրինախախտումներ

    Խնդրեմ: Սրանից ավել էլ ի՞նչ եք ուզում

    Այսօր գազի վարչությունից մի աշխատող եկավ մեզ մոտ սուրճ խմելու: Մի հատ թուղթ պարզեց և իմ աշխատակիցը՝ հյուրի քույրը, ինչ-որ բան լրացրեց:

    Հետո պարզեցի թե դա ինչ էր:
    Ուրեմն գազի վարչությունում բոլոր աշխատողներին պարտադրել են ընտրել Սերժ Սարգսյանին և յուրաքանչյուր աշխատող պարտավոր է առնվազն 10 հոգու անձնագրի համար վերձնի, որ իբր պատրաստ են ընտրելու Սերժ Սարգսյանին: Հակառակ դեպքում գազի վարչությունում աշխատելու իրավունքից կզրկվեն:

    Ես խորհուրդ եմ տալիս ամբողջ անձնակազմով գործադուլ հայտարարել և դատի տալ: Իսկ նա ասում է, որ չի ուզում անգործ մնա
    Բա մարդ էդքան կարճ խելք կարա՞ ունենա:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 17
    Վերջինը: 28.02.2012, 03:15
  2. Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից մոնտաժված կադրեր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.12.2009, 18:01
  3. Նախընտրական տասը «պատվիրաններ»
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2007, 12:55
  4. Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.04.2007, 17:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •