Մեջբերում docart-ի խոսքերից
եթե մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի սահմանը չբացվի ու չգործարկվի Գյումրի-Կարս երկաթգիծը, ապա Հայաստանը տարածաշրջանային զարգացման գործընթացում կհայտնվի խաղից դուրս վիճակում,
Սփյուռք-Հայստան ժողովի ընդունած հուշագրում կարդում ենք. "... նպաստել Հայոց պետականության ամրապնդմանը, ապահով ու անվտանգ զարգացմանը,..", եւ այլն,
ուրեմն, առողջ տրամաբանությունը հուշում է, որ այստեղ առաջին հերթին պատկերացնում ենք Հայաստանի` հարեւանների հետ իր հարաբերությունների դրական կարգավորում, սակայն նույն հուշագրում կարդում ենք նաեւ. "..վերահաստատում ենք նաեւ աշխարհի բոլոր երկրներում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու վճռականությունը..."