Քաղաքացի-Թուրքիայի մասին քո նման կխոսայի միայն այն դեպքում, երբ մենք լինեինք անցյալ դարի սկզբում: Հիմա ամեն ինչ փոխվել է: Ես շատ եմ ուզում, որ հայ-թուրքական հարաբերությունները լինեին այնպես ինչպես, օրինակ Ֆրանսիան և Գերմանիան են: Ես քեզ հիշացնեմ, որ այդ երկու պետությունները ոչ ավել քան 70 տարի առաջ ավելի վատ էին իրար նկատմամբ քան հայն ու թուրքը: Իսկ հիմա բոլորս էլ գիտենք ինչ հարաբերություններ ունեն նրանք: Չի կարելի Թուրքիային ատել:
Մեկ էլ մի բան կասեմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է… երբ Թուրքիան մտնի եվրոմիություն, այն կլինի հայաստանի հույսը:
Դեհ հիմա ամէն ինչ պարզ դարձաւ: Սխալ գալիս է սխալ բաղդատումից:
1-Ֆրանսիան կամ Գերմանիան չեն ոչնչացրել միւս ժողովուրդի 90 տոկոսը:
2- Ֆրանսիան կամ Գերմանիան չեն նուաճել միւս երկրի տարածքի 90 տոկոսը, եթէ նուաճել են ապա ետ դարձրել:
3-Ֆրանսիացին եւ գերմանացին թուրք չեն:
4-Եթէ նրանց թշնամութիւնը գալիս է 70 տարի պատերազմելուց, ապա հայ-թուրք թշնամութիւնը գալիս է դեռ եւս Ալփասլանի օրերից:
5- Ֆրանսիան կամ Գերմանիան չեն ոչնչացրել միւս երկրի մշակոյթը, չեն կեղծել միւս երկրի պատմութիւնը:
6- Ֆրանսիան ու Գերմանիան պատկանում են նոյն մշակութային ցեղային քաղաքակրթական համակարգին:
7- Ֆրանսիան եւ Գերմանիան անդամ են Եւրոպական միութեան (միասին կերտել են):
8- Ֆրանսիան եւ Գերմանիան չեն վտանգում մէկը միւսի ազգային անվտանգութեան, որովհետեւ հաւասարազօր պետութիւններ են:
9- Ֆրանսիան կամ Գերմանիան չեն խանգարում իրար, երրորդ երկիրների հետ բանակցութիւնների ընթացքում, չեն կողմորոշւում մէկը միւսի դէմ՝ պատերազմի ընթացքում, չեն մատակարարում մէկը միւսի թշնամուն՝ զէնք ու մթերքով:
Կարելի է շարքը երկարել: