User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես շատ դեմ եմ Ֆրանսիայի նոր նախագահի վարած քաղաքականությանը` Թուրքիայի դեմ:
    Ինչի՞, դուրտ չի գալի՞ս, որ թուրքիային դեմա
    Աաաա՜, մեր հողերը վերադարձնելու համա՞ր (թուրքիայի Եվրոպա մտնելու համա՞ր)
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  2. #2
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞, դուրտ չի գալի՞ս, որ թուրքիային դեմա
    Աաաա՜, մեր հողերը վերադարձնելու համա՞ր (թուրքիայի Եվրոպա մտնելու համա՞ր)
    Սվետ ջան, ինքը սենց թե նենց դուր չի գալիս: «թ»-ն եթե առանց կարմրացնելու գրեիր ավելի պարզ կլիներ փոքրատառ լինելը:
    Թուրքիայի մասին քո նման կխոսայի միայն այն դեպքում, երբ մենք լինեինք անցյալ դարի սկզբում: Հիմա ամեն ինչ փոխվել է: Ես շատ եմ ուզում, որ հայ-թուրքական հարաբերությունները լինեին այնպես ինչպես, օրինակ Ֆրանսիան և Գերմանիան են: Ես քեզ հիշացնեմ, որ այդ երկու պետությունները ոչ ավել քան 70 տարի առաջ ավելի վատ էին իրար նկատմամբ քան հայն ու թուրքը: Իսկ հիմա բոլորս էլ գիտենք ինչ հարաբերություններ ունեն նրանք: Չի կարելի Թուրքիային ատել:
    Մեկ էլ մի բան կասեմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է… երբ Թուրքիան մտնի եվրոմիություն, այն կլինի հայաստանի հույսը:

  3. #3
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սվետ ջան, ինքը սենց թե նենց դուր չի գալիս: «թ»-ն եթե առանց կարմրացնելու գրեիր ավելի պարզ կլիներ փոքրատառ լինելը:
    Թուրքիայի մասին քո նման կխոսայի միայն այն դեպքում, երբ մենք լինեինք անցյալ դարի սկզբում: Հիմա ամեն ինչ փոխվել է: Ես շատ եմ ուզում, որ հայ-թուրքական հարաբերությունները լինեին այնպես ինչպես, օրինակ Ֆրանսիան և Գերմանիան են: Ես քեզ հիշացնեմ, որ այդ երկու պետությունները ոչ ավել քան 70 տարի առաջ ավելի վատ էին իրար նկատմամբ քան հայն ու թուրքը: Իսկ հիմա բոլորս էլ գիտենք ինչ հարաբերություններ ունեն նրանք: Չի կարելի Թուրքիային ատել:
    Մեկ էլ մի բան կասեմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է… երբ Թուրքիան մտնի եվրոմիություն, այն կլինի հայաստանի հույսը:
    Սասուն ջան, թ-ն փոքրտառ էր գրած:
    Ախր ես ի՞նչ անեմ, մոց չի ստացվում այդպես մտածել ինչքան էլ փորձում եմ:
    Իհարկե Հայաստանի համար լավ կլինի, բայց ի՞նչ անեմ, չեմ կարողանում դուրս հանել էտ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ-ը
    Թե չէ, ամբողջովին համամիտ եմ Քեզ հետ
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գտնում եմ, որ Թուրքիայի սահմանի բացումը ոչ մի վնաս չի տա Հայաստանին: Օգուտն էլ այն կլինի, որ տնտեսությունը արևմուտքում ինչ-որ չափով կաճի:
    Ի՞նչ կարծիքի եք, բացել սահմանը, թե՞ ավանդուկթի համաձայն փակ պահել:

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ բացել կարող է նա ով փակել է այն:
    Այսինքն դա մեր որոշելիքը չի:
    Եվ հետո զարգացողը առանց սահմանի էլ կզարգանա, իսկ չզարգացողը հազար հատ սահման ու ծով էլ ունենա չի զարգանա:
    Բոլոր սխալ հասկացողութիւնը, թիւրիմացութիւնը այստեղէն կուգայ. ամէն ինչի մէջ հայի մեղքը փնտրել:
    Ժողովուրդ, կարելի նաեւ ուրիշի մեղքով պատժուել: Ամէն ինչում մենքզմեզ չմեղադրենք:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Ո՛ւր էինք, ուր հասանք քաղաքացի ջան, յուսով եմ ամեն ինչ լաւ կլինի մեր ազգի ու հայրենիքի համար: Բայց դէ անցեալից պէտք է սովորել: Այս թեման գուցէ պիտի կապել միւսին:

  6. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Ամեն դեպքում թուրքը մնում է թուրք: Ու դարերի ընթացքում քիչ բանա փոխվել: Ոնց որ Թումանյաննա գրել Մարդակերը էն անբան հազար տարում հազիվ դառավ մարդասպան: Թուրանի ծրագրերի վրա դժվար թե փոշի նստած լինի:

    Ինչ վերաբերումա սահմանի բացմանը չեք կարծում, որ դրա բացումով Հայաստանը դառնումա նարկոտրաֆիկի մի օղակ? Մինչև հիմա էտ փորձանքից զերծ ենք մնացել փակ սահմանի շնորհիվ: Դրան գումարած, տեղական արտադրության ստվերները հնարավոր ա իսպառ անհետանան երբ որ թրքական ապրանքներն էժան կհայտվեն մեր շուկայում: Էլ չեմ խոսում աշխատուժի մասին:

  7. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Գրառումներ
    74
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Հայաստանը չպետք է բացի սահմանը: Հայերըպետք է մտածեն Հայաստանը միավորելու մասին և ոչ սահմանը բացելու մասին: Իսկ ինչ վերաբերում է այլ երկրներին Հայաստանը հույսը պետք է դնի իր վրա:

  8. #8
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Հայտարարություն
    12 սեպտեմբերի 2009 թ.
    2008 թ. հուլիսին Մոսկվայում Սերժ Սարգսյանը գերտերությունների ճնշման տակ հայատարարեց, որ ցանկանում է սկսել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորել: 2009 թ. ապրիլ 22-ի լույս 23-ի գիշերը հայտարարվեց «ճանապարհային քարտեզը», դրանց արդյունքն եղավ «նախաստորագրված արձանագրությունները», որոնք նույնպես «գիշերային դիվանագիտության» մեթոդով սույն տարվա օգոստոսի 31-ի գիշերը հրապարակվեցին:
    Չնայաց այն բանին, որ Թուրքիայի հետ արդեն գաղտնի բանակցությունները այդ կապակցությամբ սկսվել էին 2007 թվին, բայց Սերժ Սարգսյանի կողմից բացահայտ հայտարաված նպատակամղվածությունը կարելի էր ժամանակին, հենց սկզբից կանխել եւ արգելակել, երբ որ Մոսկվայում առաջին անգամ հայտարարեց, ինքը «դեմ չէ թուրքիայի կողմից առաջարկվող ցեղասպանության փաստերը ուսումնասիրող պատմաբանների հանձնախումբ ստեղծվելուն»:
    «Մադրիդյան սկզբունքների» ընդունումը նույնպես կարելի էր կանխարգելել եւ չեզոքացնել, երբ որ Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեվին առաջարկում էր Ղարաբաղում ներդրումներ անել: Բայց ցավոք հեռատեսությունից ու քաղաքական ունակությունից զուրկ շատ ու շատ քաղաքական գործիչներ, կուսակցություններ ու կազմակերպություններ ոչ միայն լուրջ չնդունեցին այդ հայտարարությունները այլ նրանցից շատերը փորձեցին անգամ արդարացնել Սերժ Սարգսյանի արտահայտությունները: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են թե` Հայաստանի ղեկավարությունը եւ թե` բոլոր քաղաքական կուսակցությունները, հատկապես նրանք, ովքեր կառավարության կոալիցիայի մաս էին կազմում եւ դեռ գտնվում են կոալցիայում:
    2009 թ. օգոստոսի 31-ի գիշերը հրապարակված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ «նախաստորագրված արձանագրությունները» խիստ վտանգում են հայ ժողովրդի շահերը ամբողջությամբ:
    Ճանաչելով ներկա սահմանների ամբողջականությունը, փաստացի հաստատում է Կարսի անօրինական պայմանագիրը: «Միջպետական ենթահանձնաժովի» ստեղծումը՝ պատմական փաստերի ուսումնասիրման նպատակով ի չիք է դարձնում մինչ այժմ ցեղասպանության ճանաչման գործում ձեռք բերված բոլոր հաջողությունները: Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ձեռք բերված հաղթանակը, Արցախի ժողովրդի կողմից արդեն իսկ հռչակված Արցախի անկախությունը նույնպես հարցականի տակ է դրվում՝ արդեն իսկ «մադրիդյան սկզբունքների» շուրջ պայմանավորվածությամբ եւ «արձանագրություններում նշված շատ ու շատ դրույթներով:
    Հայաստանի իշխանությունները խախտել են իրենց իրավասության շրջանակները և ներխուժել են համահայկական համազգային հարցերին առնչվող ոլորտ, որոնց լուծումը վեր է սոսկ Հայաստանի Հանրապետության պաշտոնական իշխանությունների իրավական եւ բարոյական լիազորություններից:
    Ցավոք հայաստանյան պետական ու ոչ պետայկան ողջ լրատվական միջոցները, բոլոր հեռուստաընկերություններն ու ծախու փորձագետները օր ու գիշեր գովաբանում եւ այս համաձայնագիրը ներկայացնում են որպես հայկական դիվանագիտության մեծ ձեռք բերում եւ հաղթանակ: Նրանք ամենապարզունակ եւ երբեմն զավեշտի հասնող եղանակներով ձգտում են հավատացնել ժողովրդին թե դա Հայաստանի ու հայ ժողովրդի համար նպաստավոր համաձայնագիր է: Սակայն պարզ է, որ կեղծ նախագահական ընտրություններից եւ հատկապես մարտի 1-ի սպանդից հետո, մի երկրում ուր կապանքի տակ են լրատվական միջոցներն ու հեռուստացույցը, ուր մտքի ու խոսքի ազատությունը վտանգված է ու վախի մթնոլորտ է տիրում ամենուր, ժողովուրդը չի կարող իմանալ ողջ ճշմարտությունը:
    Գուրգեն Նալբանդյանը,1973 թվականին, Անկարայում որպես բողոքի նշան լքեց նիստերի դահլիճը՝ հրաժարվելով Հայկական ԽՍՀ-ի անունից ստորագրել սովետ-թուրքական սահմանի անքակտելիության մասին պայմանագիրը եւ հայտարարեց, որ աշխարհում ոչ մի հայ երբեք չի համաձայնի ստորագրել նման փաստաթուղթ ու չի համակերպվի նման անարդարության վավերացման հետ ու որ ինքը չունի համայն հայ ժողովրդի լիազորությունը դա անելու: Չնայած նա Հայկական ԽՍՀ-ի կողմից լիազորված էր: Դրանից պետք է հետեւություն անել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը և Կարսի պայմանագիրը անվավեր համարելը՝ համահայկական կողմնորոշիչներ են և ոչ ոքի իրավունք վերապահված չէ՝ չունենալով համազգային լիազորություններ վերոհիշյալ հարցերի առնչությամբ համաձայնագրեր ստորագրել:
    2009 թ. օգոստոսի 31-ին «նախաստորագրված արձանագրությունները» մի ամբողջ փաթեթ է հրաժարվելու Հայի իրավունքից ու պահանջատիրությունից: Ինչը 20-րդ դարի սկզբին թուրքիային չէր հաջողվել ուժով ձեռք բերլ, հաջողվում է 21-րդ դարի սկզբին հայի ձեռքով կամավոր իրեն նվիրելու պատրաստակամությամբ ձեռք բերել:
    Շատ է խոսվում նաեւ այն մասին, թե արձանագրություններում Արցախի հարցը չի շոշափվում: Կարիք էլ չկար շոշափել, քանի որ նախ, եթե «Արցախ» բառը նշված չէ, չի նշանակում նրբորեն եւ կանխամտածված դրույթները արձանագրություններում այդ մասին ոչինչ չեն ասում: Մյուս կողմից, Արցախի հարցն արդեն կարգավորվելու է «մադրիդյան սկզբունքներով» որը նույնպես կործանարար է Արցախի ու հայ ժողովրդի համար: Մադրիդյան սկզբունքները եւ նախաստորգրված արձանագրությունները մեկ փաթեթ են երկու առանձին ձեւակերպումներով:
    «Արձանագրության» դրույթներից մեկը կրկնությունն է 20-րդ դարի սկզբում Թուրքիայի կողմից Հայաստանի առաջին հանրապետության պարտադրված դրույթը: Արձանագրությունում նշված է. «Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում...» (շեշտադրումը մեր կողմից է)Իսկ հիմա Հայաստանի երրորդ հանրապետությանը մնում է միայն, որ վաղը բոլոր հայրենասերներին, ազատության, արդարության եւ ժողովրդավարության համար պայքարողներին, Թուրքիայի օգնությամբ նույնպես ջախաջախել ինչպես այն ժամանակ կցանկանային ջախջախել Անդրանիկին:
    Այդ չարաբաստիկ «Արձանագրության» մեջ օրըստօրե իհայտ են գալիս նորանոր թաքնված որոգայթներ եւ հայ ժողովրդի համար կործանարար դրույթներ, որոնք հետեւանք են մի կողմից թրքական ստի, կեղծիքի ու խորամանկության վրա խարսխված հարյուրամյակների փորձ ունեցող քաղաքականության եւ մյուս կողմից հետեւանք` հայկական անընդունակ, անցյալից դասեր չքաղող, վարժապետական ու գավառական մակարդակի ներկա ղեկավարների ու կուսակցությունների անհեռատեսության:
    Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք մեր պարտքն ենք համարում հրապարակավ ասելու. ՈՉ թուրքական նախապայմանների իրականացմանը: Միաժամանակ մենք մեր անվստահությունն ենք հայտնում Հայաստանի Նախագահության եւ այն անձանց հանդեպ, ովքեր ձգտում են իրենց որոշումները իրագործել հասարակությանը խաբելու ճանապարհով: Մենք պահանջում են Հայաստանի ղեկավարությունից անհապաղ դադարեցնել բանակցությունների ընթացքը:
    Մենք կոչ ենք անում Սփյուռքի եւ Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին, կազմակերպություններին եւ քաղաքական գործիչներին համախմբվել եւ համատեղ իրենց բողոքի ձայնը բարձրացնել ազգակործան քաղաքականության դեմ:
    - Գերմանիայի Հայ ժողովրդավարների նախաձերռնություն
    - Նախաձեռնող խումբ՝ Եվրոպայի Հայերի
    - Հայ Ազգային Մշակութային Կենտրոն (Գերմանիա)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ranchpar (26.09.2009), Tig (22.09.2009), Բիձա (19.09.2009), Լեռնցի (20.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •