Միանշանակ փակ պահել սահմանը քանի որ.
1. Եթե սահմանը բացվի, ապա մեր տնտեսությունը հսկայական վնասներ կկրի- թուրքերը ՀՀ-ն կծածկեն թուրքական թեթև արդյունաբերության ապրանքներով, Թուրքիայում պատրաստված ավտոմեքենաներով, արևադարձային մրգերով(բանան, մանդարին, նարինջ և այլն), թուրքական շինանյութերով և էժան ծախելով մի լավ կհարստանան, իսկ ՀՀ-ի օգուտները չնչին կլինեն: Եթե համաձայն չեք, խնդրում եմ ասեք ինչու?
2. ՀՀ-ի մշակույթի վրա մեծ բացասական դեր կխաղա սահման բացելը-առանց այն էլ ՀՀ-ի շոուբիզնեսի մեջ համարյա որ երգը լսում ես թրքա-քրդա-պարսկա-արաբախառը ելևէջներ են հնչում, իսկ երբ սահմանը բացվի այդ երևույթը առավել կամրապնդվի մեր հասարակության մեջ:
3. Կխզվեն մեր տնտեսական կապերը այլ երկրների հետ, հարաբերություններն էլ կսառեն-այն երկիրը, որից ներմուծում ենք ապրանքներ ՀՀ մեզ հետ բարիադրացիական հարաբերությունների մեջ է մտնում, իսկ երբ սահմանը բացենք, ապա այն ապրանքները, որոնք առավել էժան Թուրքիայից կներմուծվեն կխփեն այլ երկրների արտադրանքին և տնտեսական հարաբերությունները կսառեն/քանի որ այդպիսի մանր երկրներ համարյա բան չենք էլ արտահանում/, դրա հետ մեկտեղ կսառեն միջազգային հարաբերությունները հարաբերությունները տվյալ երկրի հետ:
ՄԻ ԽՈՍՔՈՎ ՍԱՀՄԱՆ ԲԱՑԵԼՈՒՑ ՕԳՈՒՏ ՉԿԱ:
Սահման բացել? Միանշանակ ո'չ, քանի որ.
1. Մշակույթը ավելի կթուրքանա: Առանց այն էլ որ երգը լսում ես թրքա-արաբա-պարսկա-քռդախառն է: Սահմանը կբացենք այդ երևույթը/թուրքական մեղեդիներ լսելը/ ավելի կարմատավորվի:
2. Թուրքիայից հայեր առևտրականները կսկսեն ավելի մեծ թափով ներմուծել ապրանքներ, դրանով կխփենք մեր հայրենակն տնտեսության արգացմանը:
3. Այն մանր երկրները որոնք որոշ քանակով ՀՀ են նորմուծում ապրանքներ/օր.` Բելառուսը/ թուրքական ապրանքները տնյալ մանր ապրանք ներմուծող երկրին կխփեն ու շուկայից դուրս կգցեն, իսկ քանի որ այդպիսի երկրներ մենք չնչի թվով ապրանքներ ենք արտահանում կամ նույնիսկ չենք էլ արտահանում կսառեն այդ երկրների հետ տնտեսական հարաբերությունները, դրան էլ կհետևի քաղաքական հարաբերությունների սառենցումը:
ԱՅՊԵՍ ՈՐ, Ո'Չ ՍԱՀՄԱՆ ԲԱՑԵԼՈՒՆ:
ԵԹԵ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ ԻՆՁ ՀԵՏ, ԱՊԱ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԳՐԵ'Ք:
Օֆ է...
Թուրքիայի քայլերը համարում եմ անբարոյականություն. Հովիկ Աբրահամյան
13:41 • 07.02.11
Այսօր մեկնարկած Ազգային ժողովի 4-րդ գումարման իններորդ նստաշրջանի առաջին քառօրյայի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ` ուշադրություն հրավիրելով վերջին շրջանում Թուրքիայի պահվածքի վրա` դրանք համարելով դիվանագիտական ակնարկներ: Մարտիրոսյանը նշեց, որ բոլորովին վերջերս ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում թուրքական իշխանությունները Հայաստանին անվանեցին օկուպանտ:
«Անիի ավերակներում նամազ են անում, ֆոտոսեսիաներ են անում, մեզ օկուպանտ են անվանում, բարեկամության հուշարձան են արդեն ապամոնտաժում:Այս ամենը հաշվի առնելով և նաև հաշվի առնելով, որ Դուք պետության մեջ երկրորդ դեմքն եք, արդյոք Դուք ինքներդ նախագահի հետ չեք խոսում այդ թեմայով, որ արդեն իսկապես ժամանակն է և վաղուց անցել է, որ հայկական կողմը ետ վերցնի խորհրդարանից հայ-թուրքական արձանգրությունները և իր ստորագրությունն այդ Արձանագրությունից»,- ԱԺ նախագահին դիմեց պատգամավորը:
«Այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ, իմ կարծիքը չի փոխվել, իսկ իրենց կողմից նման քայլերը, նման խոսակցությունների տարածումը ես համարում եմ անբարոյականություն»,– ի պատասխան հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև նույն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` նշելով, որ երկկողմ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի նախաձեռնությունը Թուրքիան օգտագործում է միայն տարածաշրջանում և աշխարհում իր դիրքերի ամրապնդման համար: «Եվ երբ որ մենք բավականին հստակ չենք կողմնորոշվում այդ հարցում, այստեղ հարցեր են ծագում` արդյոք Հայաստանի Հանրապետության ԱԺ-ն հստակեցրել է իր ազգային շահերի վերաբերյալ իր քաղաքականությունը»,– հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
Նա առաջարկեց հիշյալ գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը հստակեցնելու համար միասնական քննարկումներ կազմակերպել խորհրդարանում, որպեսզի «դա չմնա զուտ ԱԺ նախագահի ուսերի վրա»: Ալավերդյանն առաջարկեց հստակեցնել վերաբերմունքը Թուրքիայի դարավոր քաղաքականության նկատմամբ, որն այսօր էլ «ցինիկաբար» շարունակվում է:
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Դեմք են հա բայց
Անկարան թույլ տվեց հայազգի քաղաքացուն աշխատել Թուրքիայի պետական ապարատում
10:32 • 03.03.11
Երկու տարի սպասումներից հետո Թուրքիայի Պետական խորհուրդը (Բարձրագույն վճռաբեկ ատյան) ի վերջո կայացրեց մի որոշում, որի համաձայն՝ Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացի Լեո Սուրեն Հալեպլին կարող է աշխատել Թուրքիայի պետական ապարատում։ Այս մասին Լիսաբոն մեկնելու ճանապարհին ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։
«Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հայը դառնում է պետական պաշտոնյա»,– հայտարարել է Բաղըշը։
Նշենք, որ այս լուրը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում։
Hurriyet օրաթերթը, մեկնաբանելով Պետական խորհրդի որոշումը, գրում է, որ դա Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տեղի ունեցող արմատական փոփոխությունների վկայությունն է։
«Այլևս ազգային փոքրամասնությունները Թուրքիայում ոչ մահմեդականներ չեն կոչվելու։ Ազգությամբ հայ քաղաքացու՝ պետական ապարատում աշխատելը շատ կարևոր զարգացում է։ Մինչև հիմա հայ և հույն քաղաքացիները որևէ պաշտոն չէին կարողանում զբաղեցնել, չէին կարողանում սպա դառնալ։ Իսկ այդ խտրականությունը վնասում էր արտերկրում Թուրքիայի հեղինակությունը»,– գրում է Hurriyet–ը։
«Թուրքիայի Հանրապետությունն իր պատմության 88 տարիների ընթացքում առաջին անգամ ազգությամբ հայ քաղաքացուն դարձնում է պետական պաշտոնյա։ Ինչևէ, եթե անգամ մի փոքր ուշացումով է դա արվում, մի՞թե չի կարելի ասել, որ Թուրքիան բռնել է կարգավորման ուղին»,– գրում է թուրքական Sabah օրաթերթը։
Հիշեցնենք, որ 2009թ. պոլսահայ Լեո Սուրեն Հալեպլին փայլուն կերպով հանձնել էր Թուրքիայի կառավարությանը կից Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղարությունում պաշտոն զբաղեցնելու համար նախատեսված բոլոր քննությունները։ Սակայն Անկարայի վարչական դատարանը, բավարարելով այդ պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկի հայցադիմումը, ով չէր համաձայնել քննության արդյունքների հետ, որոշում էր կայացրել կրկնակի քննությունների անցկացման մասին՝ չեղյալ հայտարարելով նախորդ քննության արդյունքները։ Իսկ ԵՄ հարցերով քարտուղարությունն էլ բողոքարկել էր Անկարայի վարչական դատարանի որոշումը Պետական խորհրդում։
Լեո Սուրեն Հալեպլին Ռոբեր քոլեջի և Endicott համալսարանի շջանավարտ է։ Դոկտորական աստիճանն ստացել է Լոնդոնի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 30-ամյա Հալեպլին տիրապետում է հինգ լեզվի:
Tert.am
Ոչ, չի կարելի ասել: Քանի որ ստորև մեջբերված պարբերությունում արդեն իսկ ասվում է, որ նման քայլերը իրականացվում են զուտ Թուրքիաի հեղինակությունը բարձրացնելու նպատակով, այլ ոչ թե ազգային փոքրամասնությունների մասին մտահոգվելուց դրդված:«Թուրքիայի Հանրապետությունն իր պատմության 88 տարիների ընթացքում առաջին անգամ ազգությամբ հայ քաղաքացուն դարձնում է պետական պաշտոնյա։ Ինչևէ, եթե անգամ մի փոքր ուշացումով է դա արվում, մի՞թե չի կարելի ասել, որ Թուրքիան բռնել է կարգավորման ուղին»,– գրում է թուրքական Sabah օրաթերթը։
«Այլևս ազգային փոքրամասնությունները Թուրքիայում ոչ մահմեդականներ չեն կոչվելու։ Ազգությամբ հայ քաղաքացու՝ պետական ապարատում աշխատելը շատ կարևոր զարգացում է։ Մինչև հիմա հայ և հույն քաղաքացիները որևէ պաշտոն չէին կարողանում զբաղեցնել, չէին կարողանում սպա դառնալ։ Իսկ այդ խտրականությունը վնասում էր արտերկրում Թուրքիայի հեղինակությունը»,– գրում է Hurriyet–ը։
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Չեմ հասկանում ինչների՞ս ա պետք էդ անտեր հուշարձանը: Եթե չկա բարեկամություն էլ ի՞նչ հուշարձան: ՀՈՒՇԱՐՁԱՆ անվանումը հենց հուշում ա բառի իմաստը՝ ինչոր բանի հուշման արձան: Եթե հուշելու բան չկա, էլ ի՞նչ հուշարձան: Ախր էդ "անտեր" բարեկամությունը հուշարձանից չի սկսվում...
Թող քանդեն, գրողի ծոցը...
Անհայտ անձինք ներկել են հայ–թուրքական բարեկամության հուշարձանը
20:39 • 06.04.11
Երեկ գիշեր անհայտ անձը կամ անձինք գունազարդել են Կարսում տեղադրված հայ և թուրք ժողովուրդների բարեկամությանը նվիրված «Մարդկության և խաղաղության» հուշարձանը։ Այս մասին գրում է թուրքական «Փոսթա» թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ արձանի պատվանդանը ներկել են վարդագույն, դեղին և կանաչ գույներով։ Առայժմ պարզ չէ՝ անհասկանալի պատկերներն արձանի վրա արվել են ի նշան բողոքի՞, թե՞ ուշադրություն գրավելու համար։
Հիշեցնեք, որ օրեր առաջ Կարսում գտնվող ադրբեջանական պատվիրակության անդամներն ի նշան բողոքի սև ծաղկեպսակ էին դրել «Մարդկության և խաղաղության» հուշակոթողին։ Մոտ երկու ամիս առաջ Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստում քվեարկության էր դրվել արձանն ապամոնտաժելու հարցը, որին դեմ էր քվեարկել խորհրդի նիստին մասնակցող 23 անդամներից 4-ը, կողմ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության 11 և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության 8 անդամներ։
Հունվարին Կարս կատարած այցի ընթացքում Էրդողանը «հրեշավոր» էր բնութագրել հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը և կարգադրել անհապաղ քանդել այն։
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
einnA (07.04.2011)
Նաիրա Զոհրաբյան. «Սա ես գնահատում եմ որպես քաղաքական խայտառակություն»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ապրիլի 13-ին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիարակության և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահի միջև միջադեպ էր տեղի ունեցել` վերջինս խոչընդոտել էր ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի աշխատանքը:
Բացի այդ ՀՀ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանին և Զարուհի Փոստանջյանին չէր հաջողվել հարց ուղղել Թուրքիայի վարչապետին` հարցերի համար հերթագրվածների ցուցակը ԵԽԽՎ քարտուղարության կողմից ուշացնելու հետևանքով:
ՀՀ պատվիրակության անդամները տեղի ունեցածի կապակցությամբ հարցադիմում էին ներկայացրել ԵԽԽՎ քարտութղարությանը, ճշտելու, թե ինչպես է պատահել, որ Ն.Զոհրաբյանն ու Զ.Փոստանջյանը 3-րդն ու 4-րդը հերթագրված լինելով հայտնվել էին ցուցակի վերջում:
Արդեն այսօր` ապրիլի 14-ին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը «7օր»-ին ԵԽԽՎ-ից տեղեկացրել է, որ իրենք ստացել են ԵԽԽվ քարտուղարության պաշտոնական գրավոր պատասխանը.
-ԵԽԽՎ քարտուղարությունն իր պատասխանում փաստորեն ընդունել է, որ դա որոշել է անձամբ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն և հղում են արել ԵԽԽՎ կանոնադրության 6.8 հոդվածին, որտեղ գրված է հետևյալը՝ եթե ԵԽԽվ-ում կա հրավիրյալ, տվյալ դեպքում դա Թուրքիայի վարչապետն էր, ապա ԵԽԽՎ նախագահը իրավունք ունի անձամբ որոշելու հերթագրվածներից ում ինչ հերթականությամբ տեղվորի ու ձայն տա: Պատասխանի մեջ գրված էր, որ Մևլութ Չավուշօղլուն օգտվել է իր այդ իրավունքից ընձեռնված կանոնադրությամբ: Սա ես գնահատում եմ որպես քաղաքական խայտառակություն,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշել է, որ եթե անգամ ֆորմալ առումով հղում է արվել կանոնակարգին, ապա քաղաքական առումով դա ուղղակի խայտառակություն է: Նրա խոսքերով՝ Չավուշօղլուն ուղղակի վախեցել է ՀՀ ներկայացուցիչներից, ովքեր կարող էին իր` Չավուշօղլուի և Էրդողանի համար անցանկալի հարցեր ուղղել:
-Կարծում եմ, սա այն դեպքն է, երբ կանոնակարգի հանձնաժողովին հստակ առաջարկ պետք է ներկայացնենք, որ կանոնակարգի այս դրույթը վերանայվի, որովհետև տվյալ դեպքքում կարծում եմ, որ Չավուշօղլուն պետք է հայտարարեր, թե շահերի բախում ունի և հրավիրյալի կարգավիճակում իր երկրի վարչապետն է ելույթ ունենում և ինքը խմբագրելով ելույթ ունեցողների ցանկը ընդամենը փորձել է դահլիճում բարեհաճ տրամադրություն ստեղծել Էրդողանի համար, ինչը նրան ուղղակի չհաջողվեց,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:
7or.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Պրոտոկոլային ծուղակ մաս I
Պրոտոկոլային ծուղակ մաս II
Թուրքերի հետ ախպերության կողմնակիցներին` ի գիտություն
Թուրքիայի քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների (SETA) հիմնադրամի կողմից իրականացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Թուրքիայի բնակչության 73,9%-ը բացասաբար է տրամադրված հայերի նկատմամբ։ Այս մասին գրում է թուրքական «Ռադիքալ» օրաթերթը։
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ հարցումը, որին մասնակցել է 3040 մարդ, անցկացվել է Թուրքիայի 12 նահանգներում։
Հարցման մասնակիցների 33.2%-ը դրական, իսկ 39%-ը բացասաբար է տրամադրված արաբների նկատմամբ։ Ամերիկացիներին բացասաբար են վերաբերվում 64.8 %-ը։ Իսկ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների 40%-ը դրական է վերաբերվում եվրոպացիներին, այն դեպքում, երբ հարցման 61 տարեկանից բարձր մասնակիցները հիմնականում բացասաբար են վերաբերվում եվրոպացիներին։
Հարցման մասնակիցների 57.1%-ը դրական է վերաբերվում ադրբեջանցիներին, 37%-ը՝ չինացիներին, 31–ն էլ՝ իրանցիներին։
Ըստ հարցման արդյունքների՝ թուրքերը հիմնականում բացասաբար են վերաբերվում հայերին, հրեաներին, հույներին և ռուսներին։
Հարցման մասնակիցների 73.9%-ը բացասաբար է վերաբերվում հայերին, 71.5%-ը՝ հրեաներին, 67%-ը՝ հույներին և 51.7%-ը՝ ռուսներին։
http://www.tert.am/am/news/2011/05/02/turkermeni/
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ռուսների հետ ախպերության կողմնակիցներին ի գիտություն
Больше всего россияне-ксенофобы не любят кавказские народы
Большинство респондентов — 55% — заявили об отсутствии неприязни к представителям той или иной национальности. В антирейтинге лидируют представители кавказских народов (азербайджанцы, армяне, грузины, дагестанцы, чеченцы) — с раздражением к ним относятся 29% россиян.
Ինձ թվում է չարժի նման սոց. հարցումները խառնել քաղաքականության հետ: Հոլանդացիները մի այլ կարգի չեն սիրում գերմանացիներին, ինչը չի խանգարում այդ երկրներին գտնվել բոլոր հնարավոր ու անհնար քաղաքական և տնտեսական միավորումների մեջ:
Տրիբուն (24.06.2011)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ինձ թվում է կապը հայերին չսիրելու մեջ էր։ Թուրքերը հայերին չեն սիրում։ Ռուսները նույնպես չեն սիրում։ Ինչ ավելացնես, եթե գուգլում "Armenians are" որոնելիս 4 autocomplete-ներից 3-ը հետևյալն է՝ Armenians are ugly, Armenians are rude, Armenians are not white։ Մի քիչ որ խորանաս, հայերը նույնպես հայերին չեն սիրում։![]()
Տրիբուն (25.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ