Մեջբերում Sergey-ի խոսքերից Նայել գրառումը
Ի՞նչ վնասի մասին է խոսքը։ Ես իհարկե տնտեսագետ չեմ, և ոչ էլ ինչ–որ վիճակագրության եմ ծանոթ՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ, սակայն պետք է որ գոնե ներկրման և արտահանման ճանապարհային ծախսերը նվազեն։
Իսկ ինչ վերաբերում է հարաբերություններին ավելի լայն իմաստով, ապա այստեղ լուրջ քայլեր են պետք, որոնք պետք է սկսել ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից հանելուց, կամ առնվազն հետին պլան մղելուց։
Չեմ կարծում որ հիմարություն է Ձեր առաջարկը, այլ խելքին մոտ միտք: Շատերին թվում է, որ եթե այս կամ այն հանրապետությունը ընդունում է հայոց ցեղասպանությունը, ուրեմն նրանց խելքը մեզ համար գնում է: Իհարկե ոչ: Նրանք ցեղասպանության հարցը օգտագործում են թուրքիայի հետ իրենց պրոբլեմները հրթելու համար, կամ էլ հակառակը` հայաստանից ինչ որ բան ստանալու համար:

Իսկ եթե ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից հանենք ցեղասպանություն ասվածը, շատ հարցեր այլ կերպ կլուծվեն, ինչպես նաև հայ- թուրքական սահմանը:
Սակայն սա չի նշանակում, որ ՀՀ մոռանում է ցեղասպանությունը: ՈՉ: Դրանով պետք է զբաղվեն մեր արևմտահայ եղբայները:

..............................