User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սերժ Սարգսյանը փրկեց և՛ Արձանագրությունները, և՛ Թայիփ Էրդողանին. Մեհմեդ Ալի Բիրանդ

    14:31 • 24.04.10


    Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, CNNTurk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը, անդրադառնալով ՀՀ իշխող կոալիցիայի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների վավերացման գործընթացն առկախելու որոշմանը, գրում է, որ Սերժ Սարգսյանը նման կերպ փրկեց և՛ Արձանագրությունները, և՛ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

    «Հայաստանը սառեցրեց Թուրքիայի հետ ստորագրված Արձանագրությունները: Եթե մենք խնդրին մոտենում ենք հենց այդ տեսանկյունից, առաջին հայացքից կարող է թվալ, թե դա բացասական զարգացում է: Սակայն դա այդպես չէ, այլ` բոլորովին հակառակը: Այդ կարևոր որոշմամբ կանխվեց Արձանագրությունների մոտալուտ վախճանը: Ես հակված եմ պաշտպանելու այդ երկրորդ տեսակետը, քանի որ Հայաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան այն համոզմունքին են, որ Արձանագրությունների ստորագրումից ի վեր Թուրքիան սահմանների բացման հարցը շաղկապեց ղարաբաղյան հիմնախնդրի հետ»,- գրում է թուրք հայտնի վերլուծաբանը` ընդգծելով, որ Անկարայի այդ կեցվածքը մեծապես վնասում էր Սերժ Սարգսյանի քաղաքականությանը:

    «Թուրքիայի այդ գործելաոճի հետևանքով Սարգսյանի քաղաքականությունն սկսեց շատ վերքեր ստանալ: Անցած ամիս տիրող իրավիճակի ընդհանուր պատկերը հետևյալն էր. Արձանագրություններն ուղարկվել էին Հայաստանի խորհրդարան, սակայն այդ նախապայմանի պատճառով գտնվում էին սպասողական վիճակում: Եթե Անկարան տեղից չշարժվեր, Հայաստանի խորհրդարանը Արձանագրությունները «չեղյալ հայտարարելու և ստորագրությունը հետ կանչելու» պահանջով ուղարկելու էր արտգործնախարարություն: Այսինքն` Արձանագրությունները պաշտոնապես թաղվելու էին: Եվ հնարավոր չէր լինելու ամեն ինչ հեշտությամբ սկսել նորից»,- գրում Մեհմեդ Ալի Բիրանդը:

    Թուրք վերլուծաբանը նշում է, որ Արձանագրությունների առնչությամբ հնարավոր վթարը կանխվեց Վաշինգտոնում` Սարգսյան-Էրդողան, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումներով:

    «Հայաստանն Արձանագրություններից իր ստորագրությունը չի վերցնում, այլ առկախում է այդ գործընթացը մինչև համապատասխան պայմանների ձևավորումը: Եվ եթե ղարաբաղյան հիմնախնդրի հարցում գրանցվի առաջընթաց, հնարավոր է` գործընթացը շարունակվի այն կետից, որտեղ կանգ է առել: Այժմ գնդակը Մինսկի եռանախագահության կիսադաշտում է: Եվ եթե այն համոզի Հայաստանին և Ադրբեջանին, և հնարավոր լինի առաջընթաց ապահովել ղարաբաղյան հիմնախնդրում, հարցը կլուծվի և սահմաններն էլ կբացվեն»,- գրում է Ալի Բիրանդը` եզրափակելով. «Սերժ Սարգսյանն իր այդ որոշմամբ պաշտպանեց նաև իր երկրի շահերը: Ամենավատ հետևանքը կլիներ Արձանագրությունների չեղյալ հայտարարումը: Քանի որ պետք չէ մոռանալ, որ Ցեղասպանության փակուղուց դուրս գալու միակ ուղին այդ Արձանագրություններն են»:
    tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (24.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •