Փա՜ռք սերժին, փա՛ռք, փա՛ռք

Տղա ա, է, բա չէ
Տեսա՞ր, տղեն ոնց դուրս եկավ ողջ աշխարհին դեմ

Գնաց մի հատ ԱՄՆ, մի հատ Ռուսաստան, մեծերն ասին՝ ինչ պետքա անի, ինքն էլ եկավ արեց, ու մենք ոււրախացանք մեր խիզախ նախագեով

Ու ջանդամ թե մարտի մեկի անմեղ զոհերի արյան վրով չի նստել նախագահի աթոռին, կարևորը որ էս գործընթացը սառացրեց: Ու նենց տպավորություն ա, ոնց որ էս խայտառակ գործընթացն ինքը չէր սկսել, մեկ այլ անձ էր անամոթաբար սկսել, ինքն էլ եկավ երկիրը հանեց էդ խայտառակ մղձավանջից, որով ուրանում էր ցեղասպանությունը, վաճառվում էր Ղարաբաղը և այլն… Ու քանի կար շատերը անհավանական էին համարում Ղարաբաղի հանձնումը, ցեղասպանության ուրացումը և մյուս խայտառակությունները, էդ դեպքում, հիմա ինչի՞ վրա ենք հրճվել, մեկա սենց թե նենց Ղարաբաղը չէր հանձնելու, հիմա ի՞նչ փոխվեց էս ուղերձից հետո:
Էջանիշներ