Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Նախագեն համ էլ Աստվածավախ ա: Վերջերս հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող բոլոր ուղերձներն ավարտում ա Աստծուն հիշելով: Մտիքս Վարդանչիկն եկավ, որ մահափորձից սաղ սալամաթ դուրս գալուց հետո, Գյումրիի քաղաքապետարանի սաղ աշխատողներին շարք կանգնացրած Հայր Մերն էր ասել տալլիս:

Սերժի մոտ էլ նույն սիմպտոմներն են, մեկ գլխապատառ անդուդն ա թռնում «Աստված մեզ պահապան» գոռալով, մեկ էլ իրանից անկախ սաղ սալամաթ, պառաշուտով անդունդի հատակին հասնելուց ա «Աստված մեզ պահապան» կանչում:
Դրա համար էլ ամեն կիրակի եկեղեցական տոն ա, երկուշաբթի՝ մեռելոց, հաջորդ շաբաթ օրն էլ՝ աշխատանքային: Լրիվ աշխարհիկ պետության մոդել:
Հա, ինչ էի ուզում ասել, արդեն եվրոնյուզներով ֆռացնում են էս նորությունը: Բայց նոր բան կար մեջը, հայ-ադրբեջանական հակամարտությունը անվանեցին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն: Թուրքերի թեթև սիլլա ենք տվել, քանի որ իրանք քամակ էին խաղացնում, իսկ մենք քյասար ասեցինք որ չենք վավերացնելու:
Հա, դա նորություն էր, միանգամից նկատվում էր: Իհարկե դա արվել է նրա համար, որ իբր Թուրքիան այլևս ՀՀ-ն չխառնի ԼՂՀ-ի հետ Բայց 16 տարի եղել է ՀՀ-Ադրբեջան. շատ մեծ աշխատանք է պետք հասնելու համար ՀՀ-ի փոխարեն ԼՂՀ արծարծելուն: Իսկ քո ասած ղզլբաշները դրան ունակ չեն, եթե գոնե իրենց մոտ աշխատող խելացի մարդկանց ազատություն չտան՝ աշխատելու: Գոնե Նալբանդյանը նախագե լիներ, ոչ թե ԱԳՆ: Կամ էլ էս կարևոր օրերին ՍԵրժը հիվանդ ձևանար ու խոսելու իրավունքը փոխանցեր Նալբանդյանին: Ուֆ, ոնց-որ ռոբոտը զարյադկա ընդունելուց հետո խոսեր: Ծանր տարա