Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Արտակ, էդ արդեն նախկինում ա ասվել, հիմա նոր բան ա պետք /արձանագրությունների հետ կապված չէ, էլի, շատ ծանոթ տողեր են/:
Աստղ, ես անցյալ տարի գրազ էի եկել, շատերի հետ, որ Օբաման «Եղեռն» բառը չի ասելու: Ընդ որում իմ «կռուտիտի» տողը թողել էի, որ եթե հանկարծ «Գենոցիդ» ասի, ես ասեմ «Չէ, ես գրազ եմ եկել, որ «եղեռն» բառը չի ասելու», էն էլ մարդը գնաց ու ինձ լիքը վնաս տվեց հենց «Եղեռն» ասելով: Ասածս ի՞նչ ա: Պատրաստ եմ նորից գրազ կրվել, բայց հանգիստ պատրաստ եմ գրազ գալ, որ նմանատիպ տողեր էս տարի էլ ենք լսելու: Միառժամանակ առաջարկում եմ ամեն տարի ցեղասպանության օրերը մոտենալիս քննարկման հիմնական թեման չդարձնել «ԱՄՆ նախագահը ցեղասպանություն բառը կասի՞, թե՞ չէ» թեման