Ժողովուրդ, էլի անցաք սերժ-լևոն հակամարտությանը: Դուք մի քիչ գլոբալ նայեք, էլի:
Հեչ պատահական չի, որ սա արվեց հենց ապրիլի 24-ից առաջ. այսինքն՝ Օբամային մանևրելու տեղ չեն թողնում: Եվ հետո, ոչ ոք այլևս կոնգրեսում չի կարող ասել, թե բանաձևի ընդունումը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Ու ամենակարևորը... Արցախի հարցում Թուրքիային ցույց տվեցինք իր տեղը: Վերջ, այսքանը:
Էդքան էլ վտանգավոր արձանագրություններ չէին, բայց ամեն դեպքում լավագույնը չէին: Հիմա կարևորը այն է, որ հարաբերությունների հնարավոր վերսկսման դեպքում այս արձանագրությունների վրա խաչ քաշվի, մերոնք հստակ պայմանավորվեն միայն սահման բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ նշված ժամկետներում, ոչ թե ահաբեկչության դեմ պայքարի հոդված մտցնեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունում:
Էջանիշներ