User Tag List

Էջ 52 82-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 766 համարից մինչև 780 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #766
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ արդար մարդ է մեր Օսկանյանը, ի՞նչ լավ է քննադատում ու վերլուծում իրավիճակը, իրա վախտով ինքը ճիշտ քայլեր էր անում, ափսոս հեռացավ:
    Շատ հնարավոր ա, որ Օսկանյանը խաղ է խաղում. գուցե նպատակ ունի ընդդիմության նոր թև <<կառուցել>>: Վստահ չեմ, բայց ուրիշ մարդ մտքովս չի անցնում, քան՝ Քոչարյանը, որի օգտին էլ նա կարող է խաղալ: Քոչարյանը՝ ընդդիմություն Սերժին՝ երկիրը բացարձակ միապետություն պահել չկարողանալու համար Մի այլ տարբերակ կա. նախագահական ընտրություններից առաջ շատ էր հոլովվում Օսկանյանի անունը՝ որպես նախագահի թեկնածու... միգուցե Սարգսյանի անվան շուրջ կասկածը ցրելու համար էր, որովհետև վերջինս հայտարարում էր, որ չի առաջադրվելու, բայց ամեն դեպքում...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #767
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    ԱՄՆ Պետդեպարտամենտ. պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոն.
    «Մեր կարծիքով, դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից:

    Դատարանի վճիռը թույլ է տալիս Արձանագրությունները վավերացման նպատակով տանել խորհրդարան այն տեսքով, ինչպես դրանք եղել են բանակցությունների և ստորագրման պահին։ Որևէ տպավորություն չկա, թե դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ-որ կերպ բնորոշում է տալիս Արձանագրություններին»»:
    Ահա թե ինչ է նշանակում միջազգային իրավական գրագետ մեկնաբանություն: ՍԴ որոշումը արձանագրությունների միակ ճիշտ մեկնաբանությունն է միջազգային իրավունքի առումով:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  3. #768
    Սկսնակ անդամ C i S c 0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2009
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ Պետդեպարտամենտ. պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոն.

    Ահա թե ինչ է նշանակում միջազգային իրավական գրագետ մեկնաբանություն: ՍԴ որոշումը արձանագրությունների միակ ճիշտ մեկնաբանությունն է միջազգային իրավունքի առումով:
    Գրագետը չգիտեմ, բայց զարմանլի ոչ մի բան չեմ տեսնում ինչպես ՍԴ որոշումը, այնպես էլ ԱՄՆ-ի մեկնաբանությունը: Մենք ոչ լեգիտիմ երկրում ենք ապրում ու ետ որոշումը ոչ թե ՍԴ-ա ընդունել, այլ բոլորս էլ երևի գիտենք ովքեր են, իսկ ինքը ընդամենը իրականացրել ա, իսկ ԱՄՆ էլ պարզա դե իրան տենցա ձեռ տալիս տենցա մեկնաբանում, նորմալ երևույթա կարծում եմ միջազգային քաղաքականությունում....

  4. #769
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Զարմանալի բան ես էլ չեմ տեսնում, քանի որ ՍԴ որոշումը լիովին արտացոլում էր արձանագրությունների դրույթները
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  5. #770
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հնարավոր ա, որ Օսկանյանը խաղ է խաղում. գուցե նպատակ ունի ընդդիմության նոր թև <<կառուցել>>: Վստահ չեմ, բայց ուրիշ մարդ մտքովս չի անցնում, քան՝ Քոչարյանը, որի օգտին էլ նա կարող է խաղալ: Քոչարյանը՝ ընդդիմություն Սերժին՝ երկիրը բացարձակ միապետություն պահել չկարողանալու համար Մի այլ տարբերակ կա. նախագահական ընտրություններից առաջ շատ էր հոլովվում Օսկանյանի անունը՝ որպես նախագահի թեկնածու... միգուցե Սարգսյանի անվան շուրջ կասկածը ցրելու համար էր, որովհետև վերջինս հայտարարում էր, որ չի առաջադրվելու, բայց ամեն դեպքում...
    Ժողովրդի ծոցից դուրս եկած անձնավորություն, ես իրան եմ ընտրելու, շատ լավ մարդա
    Քոչը իրա ասածներին չի հավատացել, իշխանություն, փող, արյուն սիրող անձնավորությունը չի կարող հրաժարվել փափուկ աթոռից:

  6. #771
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Եվրոնյուզով Էրդողանի հետ հարցազրույց ա, էսօր օրվա ընթացքում անըդհատ ցույց են տալու, նայեք: Ամսի 4-ին էլ Ալիևի հետ ա լինելու:
    Էրդողանը համայն Եվրոպային փաստացի ասեց, որ իրանք իրանցից հասնող ամեն ինչ արել են արձանագրությունները կյանքի կոչելու համար, ու հիմա Հայաստանի հերթն ա:
    Սերժի հետ էլ երևի Երկիր Մեդիան հարցազրույց կվերցնի, որտեղ հատուկ հայ հայրենասեր հասարակության համար կհայտարարվի, որ նախապայմաններ չկան:

  7. #772
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Էրդողան. «Մենք պարզապես խնդրում ենք որպեսզի Հայաստանը հարգի ԼՂ վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձևերը»

    «Մենք ինչ-որ անբնական բան չենք խնդրել, մենք պարզապես խնդրել ենք ենք որպեսզի Հայաստանը հարգի ԼՂ վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձևերը, ուր սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Անձամբ ես խնդրել եմ ԱՄՆ նախագահ Օբամային, ՌԴ նախագահ Մեդվեդևին և ՌԴ վարչապետ Պուտինին օժանդակել այս հարցում»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պատասխանելով թուրքական մի շարք թերթերի գլխավոր խմբագիրների հարցերին՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը լուրջ չի վերաբերվել հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին։ «Հայաստանի ՍԴ որոշումը մեզ մոտ տպավորություն է ստեղծել, որ հայկական կողմը ցանկանում է վերանայել դրանք։ Երևի դրանով Սերժ Սարգսյանը փորձում է ամրապնդել իր դիրքերը երկրի ներսում։ Սակայն այդ հանգամանքը մեզ ոչ մի ձևով չի կարող բավարարել»,-ասել է Էրդողանը։ Նա նշել է, թե Անկարան առանց որևէ փոփոխությունների և լրացումների արձանագրությունները փոխանցել է խորհրդարան՝ ավելացնելով. «Մենք չենք կարող խառնվել մեր օրենսդիր մարմնի գործերին։ Իսկ որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, մենք միայն մեկ բան ենք խնդրել՝ ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները»։

    Ըստ «TRT»-ի
    Սա դեռ ժուռնալն է։ Ֆուտբոլային քիրվայությունը տալիս է իր պտուղները։ Թուրքերի հետ հանաք ե՞ք անում։
    Si vis pacem, para bellum

  8. #773
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

    ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ


    Ընդամենը երկու միջազգային համաձայնագիր կա գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալ - Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:

    Ահմեդ Դավուդօղլու, Թուրքիայի արտգործնախարար, Թուրքիայի ազգային մեծ ժողով, 21 հոկտեմբերի 2009թ.

    Այսօր արդեն ակնհայտ է` Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրությունների վավերացուման գործընթացն ինչ ելք էլ ունենա, այլևս նախկին իրավիճակին վերադարձ չի լինի: Որոշ անհեռատես մարդիկ ջինը բաց են թողել քաղաքական սրվակից և այօր դժվար է կանխատեսել, թե ի±նչ վարքագիծ կունենա այդ, մեզանից արդեն որևէ կախվածություն չունեցող, քաղաքական արարածը: Հետևաբար, մենք դեռ երեկվանից պիտի սկսեինք պատրաստվել բազմաթիվ քաղաքական, և հատկապես իրավական, հարցերի մոտալուտ վերարծարծմանը և վերարժեվորմանը: Հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը, այդ հարցերի մեջ առանձնակի կարևորություն ունի Կարսի պայմանգրի իրավական կարգավիճակի հարցը: Չնայած հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ նշյալ փաստաթղթի ունեցած հույժ կարևոր դերակատարությանը առ այսօր Կարսի պայմանագիրը քննության չի ենթարկվել միջազգային իրավունքի տեսանկյունից: Եղած հրապարակումներն առավելապես գաղափարախոսական բնույթի են և վերլուծվում են պայմանագրի քաղաքական հետևանքները, առանց անդրադառնալու բուն պայմանագրի իրավական էությանը: Քանի որ Կարսի պայմանագրի իրավական կարգավիճակին վերաբերող հարցերը բազմաթիվ են ու բազմազան, ուստի, մեր ուժերի ներածին չափով, մի քանի հոդվածով կփորձենք լուսաբանել որոշ հարցեր:

    Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի 1921թ.) երկկողմ պայմագիր է: Այն ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, “Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիլիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մասնակցությամբ” (при участии, with the participation): Վերոշարադրյալից ակնհայտ է, որ ՌՍՖՍՀ-ն Կարսի պայմանագրի կողմ չէ, այլ զուտ մասնակից, այսինքն նա չի ստանձնում պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորություններն ամբողջությամբ, այլ նրան վերապահված է միայն որոշակի գործառույթ: Անշուշտ, այդ գործառույթը քաղաքական վերակացուի դերն էր, քանի որ բոլշևիկները դեռևս Մոսկվայի պայմանագրի (16 մարտի 1921թ.) 15–րդ հոդվածով պարտավորվել էին հետևյալը. “Ռուսաստանը ստանձնում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր` որպեսզի ապահովի վերջիններիս կողմից Թուրքիայի հետ կնքվելիք համաձայնագրում սույն պայմանագրի այն հոդվածների ճանաչումը, որոնք ուղղակիորեն վերաբերում են իրենց”: [Russia undertakes to take the necessary steps with the Transcaucasian Republics with a view to securing the recognition by the latter, in their agreement with Turkey, of the provisions of the present Treaty which directly concern them.]

    Կարսի պայմանագրի վավերացման հարցը. Լայնորեն հայտնի փաստ է, որ Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922թ. սեպտեմբերի 11-ին Երևանում: Կողմերից մեկը` քեմալականները, նշյալ պայմանագիրը վավերացվել է 1922թ., մարտի 16-ին (Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրենք # 207) [առայժմ մի կողմ ենք թողնում այդ կառույցի լիազորությունների հարցը]: Սակայն Կարսի պայմանագիրը չի վավերացվել երկրորդ կողմ հանդիսացող, այսպես կոչված, երկրներից և ոչ մեկի` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, կողմից [առայժմ մի կողմ ենք թողնում նաև սրանց լիազորությունների հարցը]: Կարսի պայմանագիրը թուրքերի հետ նույն օրը` 1922թ. մարտի 16-ին, (Մոսկվայի /16.03.1921/ պայմանագրի առաջին տարեդարձի օրը) վավերացրել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր հանձնաժողովը (ВЦИК - Всероссийский Центральный Исполнительный Комитет).

    Ըստ այդմ, այս վավերացումը երբեք չի կարող դիտարկվել օրինական, հետևաբար իրավական հետևանք ստեղծող, քանի որ ռուսաստանյան այդ կառոյցը ոչ ներքին, ոչ միջազգային օրենքի տեսանկյունից նման լիազորություն չուներ և չէր կարող ունենալ: Չի կարող մի երկրի կառույց վավերացնել մեկ այլ երկրի, կամ երկրների, ստորագրած պայմանագիրը: Հարավային Կովկասի երկրների ռազմակալումից հետո (Ադրբեջան, 1920թ. ապրիլ; Հայաստան, 1920թ. դեկտեմբեր; Վրաստան, 1921թ. փետրվար) մինչև 1922թ. դեկտեմբերի 30-ը, այսինքն մինչև ՍՍՀՄ ձևավորումը, վերոհիշյալ երեք երկրները, գոնե ձևականորեն, անկախ էին: Այսինքն, գոնե պաշտոնապես առանձին էին և մաս չէին կազմում Ռուսաստանին: Օրինակ, Հայաստանի պարագային դա ամրագրված էր Հայաստանի Հանրապետության և ՌՍՖՍՀ ներկայացուցչի միջև 1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրած իշխանության փոխանցման հայտարարագրի առաջին կետում, որով Հայասատանը հռչակվում էր “անկախ սովետական սոցիալիստան հանրապետություն”:

    Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ քեմալականների և բոլշևիկների կողմից Կարսի պայմանագրի, այսպես կոչված, վավերցման պահին (16 մարտի 1922թ.) արդեն գոյություն չուներ նշյալ պայմանագրի կողմերից մեկը: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունները դադարել էին գոյություն ունենալ, քանի որ դրանից չորս օր առաջ` 1922թ. մարտի 12-ին, ձևավորել էին նոր միավոր` Անդրկովկասի Սոցիալստական Սովետական Հանրապետությունների Դաշնային Միությունը (Федеративный Союз Социалистических Советских Республик Закавказья - Закфедерация).

    Ի դեպ, այն, որ նորաստեղծ միավորն իրեն չէր դիտարկում ՌՍՖՍՀ կազմում կամ նրա ենթակայության տակ, ամրագրված է Դաշնային Միություն ստեղծելու մասին պայմանգրի (Союзный договор об образовании Федеративного союза социалистических советских республик Закавказья, 12.03.1922) 13-րդ հոդվածում. ՙՀանրապետությունների միությունը ՌՍՖՍՀ-ի հետ հարաբերությունները հաստատում է միութենական պայմանագրի հիման վրա՚: [Союз республик устанавливает взаимоотношвния с РСФСР на основе союзного договора.]

    Եզրակացություն. Կարսի պայմանագիրը չի վավերացվել Հարավային Կովկասի և ոչ մի երկրի կողմից` այդ թվում նաև Հայաստանի Սովետական Սոցիլիաստական Հանրապետություն միավորի կողմից, հետևաբար նշյալ, այսպես կոչված պայմանագիրը, իրավական հետևանքներ չի ստեղծում նրանց համար:


    ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
    Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
    7 փետրվարի 2010թ.

  9. #774
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Ճիշտն ասած չեմ հասկանում սույն վերլուծության իմաստը, Կարսի պայմանագիրը վաղուց դադարելա: Փաստացի դելիմիտացիան` սահմանների հաստատումը կատարվելա Ռուսաստանի(ԽՍՀՄ) և Թուրքիայի միջև: ՀՀ ձևավորվելա 1991թ. և ցանկացած նորաստեղծ պետություն միջազգային իրավունքի համաձայն պարտավորա ընդունել ստեղծման պահին առկա սահմանները: Սույն փաստը հաստատված է ինչպես Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելու ուժով, այնպես էլ ԵԱՀԿ-ին անդամակցելու ուժով, որի բոլոր անդամները ճանաչում եմ միմյանց սահմանները:

    Բացի դրանից հիշյալ ժամանակահատվածում ժամանակակից միջազգային իրավունքը ձևավորված չէր, իսկ "Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան" ընդունվելա 1969թ.-ին:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (10.02.2010)

  11. #775
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած չեմ հասկանում սույն վերլուծության իմաստը, Կարսի պայմանագիրը վաղուց դադարելա: Փաստացի դելիմիտացիան` սահմանների հաստատումը կատարվելա Ռուսաստանի(ԽՍՀՄ) և Թուրքիայի միջև: ՀՀ ձևավորվելա 1991թ. և ցանկացած նորաստեղծ պետություն միջազգային իրավունքի համաձայն պարտավորա ընդունել ստեղծման պահին առկա սահմանները: Սույն փաստը հաստատված է ինչպես Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելու ուժով, այնպես էլ ԵԱՀԿ-ին անդամակցելու ուժով, որի բոլոր անդամները ճանաչում եմ միմյանց սահմանները:

    Բացի դրանից հիշյալ ժամանակահատվածում ժամանակակից միջազգային իրավունքը ձևավորված չէր, իսկ "Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան" ընդունվելա 1969թ.-ին:
    Քանի որ Դավիթօղլին նույն է` թե թուրքական կողմը հղում է անում այդ պայմանագրերի համար, դրա համար էլ մարդը բացատրում ա, որ բացի մասնագետններից մնացած մարդիկ էլ կարդան հասկական ինչը ինչոց ա...

  12. #776
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Փաստացի սահմանը Կարսի պայմանագրով գծված սահմանը չի?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #777
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ Դավիթօղլին նույն է` թե թուրքական կողմը հղում է անում այդ պայմանագրերի համար, դրա համար էլ մարդը բացատրում ա, որ բացի մասնագետններից մնացած մարդիկ էլ կարդան հասկական ինչը ինչոց ա...
    Հասկանում եմ, բայց սխալ ասպեկտովա բացատրում, քանի որ ոչ մի կապ չունի ներկայումս ՀՀ-ի համար, թե ինչպեսա կնվքել այդ պայմանագիրը, քանի որ ՀՀ-ն ոչ մի դեպքում Կարսի պայմանագրի իրավահաջորդ չի:

    Փաստացի սահմանը ԽՍՀՄ սահմաննա, որի շրջանակներում ձևավորվելա ՀՀ-ն: Կարսի պայմանագրի լեգիտիումությունը այժմ ոչ մի իրավական նշանակություն չունի: ԽՍՀՄ և Թուրքիան իրար մեջ հաստատել են սահմանը, ԽՍՀՄ կազմից դուրսա եկել ՀՀ-ն և ձևավորվելա ՀԽՍՀ սահմաններում:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  14. #778
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած չեմ հասկանում սույն վերլուծության իմաստը, Կարսի պայմանագիրը վաղուց դադարելա: Փաստացի դելիմիտացիան` սահմանների հաստատումը կատարվելա Ռուսաստանի(ԽՍՀՄ) և Թուրքիայի միջև: ՀՀ ձևավորվելա 1991թ. և ցանկացած նորաստեղծ պետություն միջազգային իրավունքի համաձայն պարտավորա ընդունել ստեղծման պահին առկա սահմանները: …
    Հա՞ որ։ Ասում են Հայաստանի Սովետական Հանրապետությունն է տակը ստորագրել, Հայաստանի Հանրապետությունն էլ նախկինի իրավահաջորդն է, համենայն դեպս անկախության հռչակագրով նախկին պայմանագրերը չեն ջրվել։
    Si vis pacem, para bellum

  15. #779
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՞ որ։ Ասում են Հայաստանի Սովետական Հանրապետությունն է տակը ստորագրել, Հայաստանի Հանրապետությունն էլ նախկինի իրավահաջորդն է, համենայն դեպս անկախության հռչակագրով նախկին պայմանագրերը չեն ջրվել։
    Քեզ ովա նման բան ասել? Ինչ իրավահաջորդ? Նախ և առաջ ՀԽՍՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ չի եղել, որ մի հատ էլ ՀՀ-ն իրավահաջորդ լինի:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  16. #780
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ ովա նման բան ասել? Ինչ իրավահաջորդ? Նախ և առաջ ՀԽՍՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ չի եղել, որ մի հատ էլ ՀՀ-ն իրավահաջորդ լինի:
    Չգիտեմ, ապեր, ես սա եմ կարդում՝ Карсский договор, էնտեղ գրված է, որ էս «միջազգային սուբյեկտ չհանդիսացողը» ու էլի երկու «չհանդիսացողներ» են կնքել սույն չարաբաստիկ պայմանագիրը։

    Հ.Գ. համաձայն եմ, որ վիկին որ ասես կարող է գրել, բայց դե ինչքան աղբյուր գտա, ՀՍՍՀ է նշված։
    Si vis pacem, para bellum

Էջ 52 82-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •