Հույները նույնքան Բյուզանդիայի շարունակող են ինչքան հայերը ու վրացիները։ Բյուզանդիան արևելահռոմեական կայսրությունն էր, բնակիչները տարբեր ազգեր էին բայց բոլորը կոչվում էին ռոմեյ։ Բյուզանդիայի կայսրերի մի ահագին մաս եղել են հայ ծագումով բայց դա ոչինչ չի նշանակում ու չխանգարեց Բյուզանդիային հակահայկական քաղաքականություն վարելու մեջ ինչի պատճառով վերացավ, որպես պետություն իսկ մնացած ազգերն էլ մնացին որպես ազգեր։ Եվ Բյուզանդիան ՉՈՒՆԻ քաղաքական ժառանգորդ։ Սա է փաստը։ Եվ չկան այսօր հայ-բյուզանդական հարաբերություններ ու չկան հայ-խեթական հարաբերություններ տվյալ կայսրությունների չգոյության պատճառով։
Հիմա նույն բանը սպասվում է Թուրքիային եթե իհարկե թուրքական վերնախավը չգիտակցի իր բոլոր կատարած սխալները նախկինում և այժմ։
Եթե չգիտակցի ապա կմնա պատմության արխիվներում ինչպես մինչ այժմ եղել է տվյալ տարածքի բազմաթիվ կայսրությունների հետ։
Դե իսկ դրանից հետո ինչպիսին կլինեն հայ-ալեվիական, հայ-զազայական, հայ-քրդական, հայ-համշենական ու հայ-անատոլիական հարաբերությունները էդ արդեն կտեսնենք, կարծում եմ լավ կլինի, կապրենք երջանիկ ու խաղաղ քանի որ չի լինի ֆաշիստական պետությունը որը այդ ժողովուրդներին ստիպում է ատել բոլորին ու զմիմիանս։
Էջանիշներ