User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հայ-Թուրքական հարաբերություններ

    -Չե՞ք կարծում, որ արտաքին գործերի նախարարի հրաժարականը ոչինչ չի փոխի, եթե կա ձախողում, նրա հրաժարականն ընդամենը քավության նոխազ գտնել ու հարցը փակել է նշանակում:
    -Հասկանալի է, որ արտաքին քաղաքականության պատասխանատուն նախագահն է, բայց պահանջել նրա հրաժարականը որևէ կերպ չի նշանակելու, որ մենք կխուսափենք Թուրքիայի նկատմամբ ավանդաբար սխալ տարվող քաղաքականությունից: Նախագահի հրաժարականը համակարգային խնդիր է, և շատ բարդ է դրան հասնել` մեկ, երկրորդ` որևէ երաշխիք չկա, որ հաջորդ նախագահը չի շարունակի նույն գիծը: Փորձը ցույց է տվել, որ հայ-թուրքական հակամարտության հարցերում նրանց քաղաքականությունը մոտավորապես նույնն է` կոսմետիկ տարբերություններով: Երրորդ` նախարարի հրաժարականն աշխարհում ընդունված խորհրդանշական քայլ է, որը նշանակում է, թե փոխում ես քո քաղաքականությունը, և այդ կերպ առանց ցնցումների կարելի է շտկել կատարված սխալները: Եվ ընդհանրապես` ձախողումների համար պատասխանատվություն կրողներ պիտի լինե՞ն, թե՞ ոչ:
    -Եթե նույնիսկ արտաքին գործերի նախարարին քավության նոխազ ենք դարձնում, իսկ Ձեր մեկնաբանությամբ` իսկապես այդ ենք անում, Դուք նաև խնդիր եք դնում հայ-թուրքական բանակցությունները դադարեցնել մինչև… և թվարկում եք կետեր, որոնք գուցե 1, գուցե 10 տարվա լուծման հեռանկար ունեն: Դա բխո՞ւմ է Հայաստանի շահերից:
    -Դուք, ինչպես Հայաստանի քաղաքական վերնախավը, չեք ուզում ընդունել հիմնականը, որ Թուրքիան Հայաստանին թշնամի պետություն է և վարում է թշնամական քաղաքականություն իր հարևան ու ցեղասպանության զոհ երկրի նկատմամբ: Շարքային հայ քաղաքացու հոգեբանությունն էլ հաճախ այդպիսին է` տեսնում են հզոր Թուրքիա ու մտածում, որ այդ հզոր հարևանի հետ չեն կարող հարցերը լուծել, մնում է բանակցելը, բայց այդ բանակցությունը միայն վնասներ է բերում, որովհետև Թուրքիան զուգահեռաբար շարունակում է իրականացնել թշնամական քայլեր և ավելի ու ավելի է ուժեղացնում ճնշումը, իսկ Դուք ասում եք` չէ, արի ընկերություն անենք։ Չի անում ընկերություն, չի ուզում: Ժամանակն է հասկանալու` հակամարտողը Հայաստանը չէ, Թուրքիան է: Այս պայմաններում բանակցությունը ձեռնտու է միայն Թուրքիային, որովհետև աշխարհը տեսնում է բանակցությունների փաստը, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չի էլ փորձում պաշտպանվել թուրքական թշնամական գործողություններից, այլ հաճույքով խաղում է Թուրքիայի պարտադրած խաղը՝ թուրքական կանոններով։ Պաշտպանվելու միջոցներից մեկը բանակցություններից դուրս գալն է, աշխարհին իրականությունը ցույց տալը։ Մյուս միջոցներն են՝ Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական ծանրագույն խնդիրներին պատասխաններ գտնելը, անվտանգության ամուր համակարգ կառուցելը, տեղեկատվության և այլ ոլորտներում ակտիվ ինքնապաշտպանություն կազմակերպելը:
    -Իսկ գուցե, ստիպված եմ կրկնել, սխալն այն է, որ այսքան ժամանակ ունենալով հանդերձ` իրականում անպատրաստ էինք Թուրքիայի հետ որևէ հարաբերության, որովհետև մեզ համար դեռ չենք բանաձևել` ի՞նչ ենք ուզում Թուրքիայից:
    -Ճիշտ եք, դժվար խնդիր է, հայ-թուրքական հակամարտությունը բարդ կառուցվածք ունի` տարբեր շերտերով, որոնց պետք է խորությամբ ծանոթ լինի հայ պետական-քաղաքական գործիչը, այլ ոչ թե միամտաբար կարծի, թե երկու հարց լուծելով` դիվանագիտական հարաբերություններ հաստատելով և Հայաստանն ապաշրջափակելով, հայ-թուրքական հարաբերությունները նորմալանում են ու ստանում իրենց լուծումը:

    http://idefacto.am
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  2. #2
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխարգելելու,
    Հայոց Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման 94-րդ և Ադանայի կոտորածի 100-ամյա
    տարելիցի կապակցությամբ

    Հայոց ցեղասպանությունը ծրագրվեց դեռ 1880թ.՝ Հայկական Հարցը միջազգային դիվանագիտական ասպարեզից հանելու մեկ հիմնական նպատակով: Այդ խնդրին են ծառայել՝ 1894-1896թթ. Աբդուլ Համիդի կազմակերպած հայության, 1909թ.՝ երիտթուրքերի կազմակերպած Ադանայի հայության, 1915-1918թթ.՝ երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության, 1918-1923թթ.՝ քեմալականների կազմակերպած հայերի կոտորածները, ինչպես նաև 1918թ.՝ Բաքվի, 1920թ.՝ Շուշիի, 1988-1990թթ.՝ Սումգայիթի և Ադրբեջանի հայության ջարդերն ու կոտորածները: Մարդկության ու հայության դեմ ուղղված այս շարունակական հանցագործությունները՝ մի օր, մի տեղ կարող էին կասեցվել, եթե դատապարտվեր դրանցից գեթ որևէ մեկը…
    Ե՛վ Հայոց ցեղասպանության, և՛ մարդկության դեմ իրականացված այլ հանցագործություններ շարունակում են մնալ անթաքույց սպառնալիք, քանի դեռ չեն դատապարտվել: Հայաստանի Հանրապետությունը, որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ ներկայացնող ՄԱԿ-ի անդամ երկիր, ավելի քան, վճռական պետք է լինի մարդկության դեմ ծրագրվող յուրաքանչյուր ոտնձգություն կանխարգելելու, մարդկությանը ու հայությանը, արդ և այսուհետ, ցեղասպանություն կոչվող հանցագործությունից ձերբազատելու խնդրում: Ուստի, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է այլևս չհապաղել և համաձայն՝ «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին ՀԽՍՀ Օրենքի» (22 նոյեմբերի 1988թ.) և 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության Հռչակագրի պահանջի` դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու, հետևանքները վերացնելու, պատմական արդարությունը վերականգնելու, տարածաշրջանում խաղաղության իրական երաշխիքներ ստեղծելու համար:
    Հայ-թուրքական հարաբերություններ չկան և չեն էլ կարող լինել: Եղածը մարդկության դեմ կատարված հանցագործություն է, որը հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով, առավել ևս եթե այդ բանակցություններին մասնակցում են եվրոպական և այլ գերտերություններ: Պատմությունից մենք լավ ծանոթ ենք Հայկական Հարցի բոլոր տեսակի շահարկումներին, դրանց աղետալի հետևանքներին՝ նույնպես: Ուստի, և իրավունք ունենք չհավատալու բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու հայ-թուրքական հարաբերություններով մտահոգ երկրների նոր կոչերին: Առավել ևս, երբ նրանք՝ որպես ՄԱԿ-ի անդամ և 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիա»-ն վավերացրած երկրներ, խուսափում են մարդկությանը սպառնացող խնդիրը միջազգային իրավական հենքով լուծելու, մարդկության դեմ կատարված հանցագործությունը ՄԱԿ-ի միջազգային դատարանի ձեռքով դատապարտելու, հանցագործին պատասխանատվության ենթարկելու միակ օրինական - իրավական ճանապարհից:

    «Վերածնունդի համախմբում» Հայրենասիրական կազմակերպություն

    «Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն

    24-ը Ապրիլի, 2009թ.
    Երևան
    http://www.oukhtararati.com/haytararutyunner/2_08.php

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  3. #3
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործ ծրագրերը կանխարգելելու, նաև հայ-թուրք-շվեյցարական գաղտնի պայմանավորվածությունների կապացությամբ

    Աներևակայելի էր ցինիզմը:
    2009թ. ապրիլի 23-ին խոտորվեց ավանդույթը, ալեկոծվեց հայի հոգին, խռովվեց ծեսը… Իննը տասնամյակ է ինչ` ապրիլի 23-ի երեկոյան` աշխարհասփյուռ հայությունը, իսկ 1965-ից նաև ՀԽՍՀ-ի ու ԽՍՀՄ-ի հայությունը համախմբվում է տներում, եկեղեցիներում, դահլիճներում` հարգանքի տուրք մատուցելու 1915 - 23 թթ. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում թուրքական պետության իրագործած հայերի ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակին: Հաջորդ օրը` առավոտից մինչ ուշ երեկո` ծաղիկներ է դնում անթաղ նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողներին:
    Ո՞վ է, որ շուրջ երկու տասնամյակ փորձում է արժեզրկել ավանդույթը, նսեմացնել ծեսը, խաթարել ու կազմաքանդել արարողությունը, ո՞վ է հայոց ազգային արժանապատվությունը վիրավորողը և ինչո՞ւ… Պատասխանը մեկն է. նա՝ ով, ի տարբերություն մեր պետական այրերի, ավելի լավ է ճանաչում մեզ՝ հայերիս, ով գիտէ հայի ազգային արժանապատվության խորքային ունակությունը, տեսել է դրա պաշտպանական խենթ նվիրվածության պոռթկումը, կառուցողական հզորությունը, անպարտելիության ոգին: Նա ով չի թերագնահատում հայոց ազգային ավանդույթի ճանաչողական հզորությունը, ծեսի ինքնաճանաչ կազմակերպչական ունակությունը, արարողության գործելու պատրաստ նպատակային հաղթական ելքը:
    Այս ամենը գուցե թե կարելի էր արհամարել, եթե չլիներ դրանով սկիզբ տրվող ՀՀ-ին, ԼՂՀ-ին և շատ այլ երկրներին ուղղված իրագործման դրվող սպառնալիքը` «Ճանապարհային քարտեզ» ծածկագրումով հայ-թուրք-շվեցարական պայմանավորվածությունը, որը միտված է նպաստելու հայոց և այլոց նկատմամբ նոր պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանությունների իրականացմանը՝ Միջին Արևելքում, Բալկաններում, Կովկասում…
    Սա է իրողությունը. ՎԵՐՋԸ 1985-2009 թթ. արևմտյան գերտերությունների միջազգային կազմակերպված հանցագործությունների, ու… ՍԿԻԶԲԸ մարդկության դեմ ուղղված լոկալ և գլոբալ սպառնալիքների ու աղետների:

    Ըստ միջազգային պաշտոնական լրահոսի և տարածքային լրատվական կենտրոնների տեղեկատվության, որոնք ոչ միայն չեն հակասում միմյանց, այլև ճշգրտորեն լրացնում ու ներկայացնում են աշխարհում տեղի ունեցող դեպքերի ընդհանուր տրամաբանությունը՝ տարբեր երկրներում հրահրվող տարատեսակ հակամարտությունների ծավալումը՝ ակնհայտ է, որ ինչպես Եվրոմիությունը, այնպես էլ ԱՄՆ-ն ու այլ գերտերություններ գործարկել են համաշխարհային ծավալումի Մեծ աղետի առաջին գործողությունները: Դրանց ստարտը տրված է, վկա՝ Մայիսի 7-ից Պակիստանի հյուսիս-արևմուտքում ծավալված ռազմական գործողությունները՝ Թալիբանի դեմ կռվելու պատրվակով… Հետևանքը` 1 միլիոն 800 հազար փախստականներ իրենց բնակության վայրերից՝ միանգամայն համահունչ Ռալֆ Պիտերսի (2006 թ., օգոստոս) և «Գուգլի» (2008 թ., օգոստոս) ներկայացրած քարտեզների տրամաբանության:

    2009-ի մայիսի 2-ին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարն ի լուր աշխարհի հայտարարեց, որ՝ «Թուրքիան պետք է ստանձնի այնպիսի երկրի դեր, որն ազդում է Մերձավոր Արևելքի, Բալկանների և Կովկասի քաղաքականության վրա»: Դրանով նա հաստատեց, որ Եվրոմիությունն ու ԱՄՆ-ը (Ռուսաստանի համաձայնությամբ) կրկին վարձել են Թուրքիային առաջիկայում` Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կովկասում ծրագրվող պատերազմական հանցագործություններն ու ցեղասպանությունները նրա ձեռքով իրականացնելու համար: Սրանով թուրքական իշխանությունները համաշխարհային հանրությանը հայտնում են, որ իրենք արդեն ստանձնել են վաղուց իսկ իրենց ծանոթ դերը, սակայն հետևանքների համար հետագա պատասխանատվությունը դնում են ՀՀ-ի իշխանությունների վրա:
    Թուրք իշխանավորների կեցվաքը զարմանալի չէ. ճիշտ է նրանք ստացել են կանխիկ վճարը, նաև հետագայում իրենց անվտանգության երաշխիքները, սակայն այնքան էլ վստահ չեն, քանզի գիտեն, որ նման դեպքերում հանցագործը մաքրում է հետքերը: Դարասկզբի փորձից է հայտնի` հանցագործության գործիքներն ու հետքերը վերացնում են:

    Ո՞րն է ելքը:
    Բանն այն է, որ ՀՀ-ն կարող է արգելափակել Թուրքիային կրկնակի հանցագործ գործիք դարձնելու ծրագիրը, ըստ այդմ, նաև կանխարգելել ծրագրվող տարածաշրջանային (թե՞ համաշխարհային) մեծ աղետը, եթե ցանկանա: Այնպես որ` ընտրությունն այսօր ՀՀ-ինն է: Կամ ՀՀ-ն համաձայնվում է եվրո-ամերիկյան թելադրանքին ու հանցակից դառնում Թուրքիային, ԵՄ-ին և ԱՄՆ-ին, կամ չի համաձայնվում և դիմում է ՄԱԿ-ի միջազգային դատարան Հայոց ցեղասպանության համար Թուրքիային դատապարտելու և պատասխանատվության ենթարկելու հայցով: Այսպես է, որ ՀՀ-ն փրկելով Թուրքիային կարող է փրկել նաև եվրո-նշանառության տակ առնված բոլոր մյուս երկրների, այդ թվում՝ Եվրոմիության ու ԱՄՆ-ի, առաջիկա համաշխարհային մեծ աղետի պարագլուխ երկրների ժողովուրդներին:

    Փոխվել է դարը, փոխվել է Հայոց արդարադատությունը: Կարևորելով «ամեն մի հանցագործ պետք է պատժվի» սկզբունքը` չպետք է բացառել նաև դեռ ծրագրման փուլում հանցագործությունը կանխարգելելու, այն է՝ ծրագրողներին, քարոզողներին և հրահրողներին պատժելու սկզբունքը:
    Համայն հայությունը վճռական էր և է՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները թե՛ պատժելու և թե՛ կանխարգելելու հարցերում:
    ՀՀ Օրենքի ուժով Թուրքիային Հայոց ցեղասպանությունը իրականացնելու մեղադրանքով դատապարտելու իր վճռականությունը մեր ժողովուրդը հայտնել է դեռևս 1988-ին, երբ հարկադրեց երկրի իշխանություններին այլևս չընկրկել, դեմ գնալ Կրեմլին: Նա իր վճռական, համահավաք կամքը արտահայտեց նաև 1990թ. օգոստոսի 23-ին, ՀՀ Անկախության հռչակագրով` երկրի Մայր օրենքով, որպես ՀՀ գերագույն իշխանություն` կարգադրեց ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանություններին միջազգային իրավունքի ուժով պատասխանատվության կանչել Թուրքիային 1915-23 թթ. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով: Այլ խնդիր է, որ ԽՍՀՄ իշխանությունը` Գորբաչովը, չկատարեց իր սահմանադրական պարտականությունը, Հայաստանի հայցը չներկայացրեց ՄԱԿ-ի միջազգային դատարան: Փոխարենը, 1991թ. մարտի 12-ին տաս տարով երկարաձգեց արդեն իսկ` 1988-ից «դե ֆակտո», իսկ 1990թ. օգոստոսի 23-ից` «դե յուրե» չգործող 1921 թ. մարտի 16-ի «Ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության», նույնն է թե՝ ցեղասպանությունը արդարացնող, երկրներ զավթելու ռազմաքաղաքական նոր տեխնոլոգիաներ գովազդող պայմանագիրը, դրանով իսկ փորձելով Թուրքիային երկրորդ ճակատով ներքաշել ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ՝ իր իսկ հրահրած Ադրբեջանի զավթողական-ագրեսիվ պատերազմին:

    Հայ-թուրքական հարաբերություններ չկան և չեն էլ կարող լինել: Եղածը 1915-23 թթ. մարդկության դեմ կատարված հանցագործություն է, որը հնարավոր չէ կարգավորել բանակցությունների միջոցով: Միակ ճանապարհը իրավականն է: Խնդրին իրավական լուծում տալու միակ կառույցն էլ ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանն է:

    Ուստի՝
    Առաջարկում ենք ընթացք տալ 1993-ից ՀՀ Աժ-ի օրակարգում գտնվող օրինագծին չսպասեցնելու համար Հաագայի դատարանին: Ինչպես նաև վերջ տալ դիվանագիտություն կոչվող այս վտանգավոր թատերախաղին` «Ճանապարհային և ոչ ճանապարհային քարտեզներին», իրերն իրենց անունով կոչել և զերծ մնալ ՀՀ-ի, ԼՂՀ-ի ու տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ լուրջ սպառնալիքներ ստեղծելու անձնական մեղսակցությունից, որպեսզի հայությունը ստիպված չլինի ՀՀ-ն ճանաչել Եվրոմիության կողմից գաղութացված երկիր ու… դիմի դրանից բխող իրավական համապատասխան քայլերի ու միջոցների:

    Ինչ վերաբերում է ԵՄ-ին ու ԱՄՆ-ին, նաև Շվեյցարիային, եթե նրանք իրոք այդչափ մտահոգ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում, ապա խանդավառվելու փոխարեն, մինչ «ճանապարհային քարտեզը» ողջունելը, իրենք իրենց ժողովուրդներին և աշխարհին համոզելու համար, որ իրոք դեմ են ցեղասպանության բոլոր տեսակի դրսևորումներին՝ պատվերով, թե առանց դրա, որպես առաջին քայլ առաջարկում ենք դատապարտել հայերի նկատմամբ ցեղասպանություն հրահրելու, թուրքերին պատվեր իջեցնելու և մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու եվրո-գերտերությունների 130-ամյա քաղաքականությունը:
    Որպես երկրորդ քայլ՝ միասին, թե առանձին-առանձին, համապատասխան հայցեր ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ և միջազգային դատարան` Արևմտյան Հայաստանում և օսմանյան Թուրքիայի տարածքում 1915-23 թթ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու, հանցագործին պատժելու, ինչպես նաև ցեղասպանության հետևանքները վերացնելու գործուն և ակտիվ քայլեր ձեռնարկելու մասին:

    «Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն

    29 մայիս, 2009 թ.
    Երևան

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մեղապարտ (12.08.2009)

  5. #4
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Հերթական կուտը, հիմա Սերժը կգնա ֆուտբոլի ու նորից տաշթը դդդխկ: Մի հատ էլ եմ ուզում վերևում էլմոի դրած վիդեոն դնեմ, ամենավերջին վարկյանները ուշադիր լսեք:


  6. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Ճեմելով մոտեցան տաշտին, կուտը տեսան, մեջների ամենազոռբան սրան հրեց, նրան հրեց...
    էսպես չի մնա

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (01.09.2009), Ներսես_AM (01.09.2009)

  8. #6
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Ինչպես ասել է Հ թումանյանը, մարդակերը հազար տարում հազիվ դարձավ մարդասպան: թուրքերին չարժե վստահել, հեսա կտեսնեք Սեռը կգնա ու ամեն ինչ կմոռանան. ես փաստատաթղթում մի կետ, կա ըստ որի, ես թուղթը պետքա հաստատեն ղորհրդարանները, իսկ թուրքերի մեջլիսը ես 100 տոկոսով վստահ եմ դա չի անի, ու հարցը կփակվի

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (02.09.2009)

  10. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում թուրքերը հայերին հերթական անգամ խափելու են, ու դաշնակները ուզում են էդ փաստը «կանխագուշակել», որպես «հեռատես» քաղաքական ուժ: Հետագայում իրանց գովազդային հոլովակում կօգտագործեն, թե մենակ դաշնակցությունն էր էնքան հեռատես, որ էս ամեն ինչը կանխատեսեց: Ընտրեք մեզ և մենք ամեն ինչ կկանխատեսենք ու կչեզոքացնենք:
    Հայ ազգային կոնգրեսն էլ դեմ է. մասնավորապես նշել է, որ թյուրիմացություն են պատմաբանների հանձնախմբի ստեղծումը և համաձայնագրի վավերացման պայմանները. ինչպես ես էլ ասել էի, Թուրքիան ձգտելու է ձգձգել վավերացումը, իսկ հայկական կողմը առանց մտածելու կնոպկեն կսեղմի՝ վերևից եկած զանգով:

    Բայց ողջունել է 2 երկրների, 2 ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ ազգային կոնգրեսն էլ դեմ է. մասնավորապես նշել է, որ թյուրիմացություն են պատմաբանների հանձնախմբի ստեղծումը և համաձայնագրի վավերացման պայմանները. ինչպես ես էլ ասել էի, Թուրքիան ձգտելու է ձգձգել վավերացումը, իսկ հայկական կողմը առանց մտածելու կնոպկեն կսեղմի՝ վերևից եկած զանգով:

    Բայց ողջունել է 2 երկրների, 2 ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը:
    Կոնգրեսը գովազդից ու քաղաքական, ռազմահայրենասիրացեղական երգերից ի՞նչ ա հասկանում որ:
    էսպես չի մնա

  12. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնգրեսը գովազդից ու քաղաքական, ռազմահայրենասիրացեղական երգերից ի՞նչ ա հասկանում որ:
    Էլմո ջան, դե չհամեմատեցի դաշնակների հետ, դաշնակները ընդհանրապես դեռ չկողմնորոշված քաղաքական կամ չգիտեմինչական ուժ են, եթե ուժ են: Ուղղակի դաշնակների մեջ երիտասարդներին եմ ափսոսում՝ Նիկոլ Աղբալյան կազմակերպության: Բոլորը շատ կիրթ, գրագետ երիտասարդներ են՝ ոգևորված հայրենիքի հանդեպ սիրուց, դաշնակների հետ կապված ինչ-որ առեղծվածներով: Դե գիտես, պակաս ոգևորող չի այն, որ դաշնակցության ներսում <<մկրտվում>> են՝ երդվում են զենքի վրա, կարծեմ բյուրո մտնելիս, թե ինչ... արդեն չեմ հիշում, բայց ժամանակին ես էլ շատ էի հետաքրքրվում իրենցով, մինչև որ ամբողջ պատմությունը աչքիս առաջ չեկավ: Աղանդ են սարքում տո:անգռը

    Ես չեմ հիշում էլի գրել եմ ակումբում, թե ոչ, բայց իմ կարծիքով Ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելը նաև Դաշնակցությանը մի ուժեղ ապտակ է. դե Ցեղասպանություն բառը գործածելու շնորհիվ է, որ սփյուքից գրանդ են ստանում: Ստացվում է, որ իրեն չի արդարացնում: Իսկ իրենք ի~նչ մեծ շանսեր ունեին որպես ազգայնական հզոր ուժ ձևավորվելու:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Նվեր Քոչարյանի ծննդյան առթիվ

    ԿԱՏԱԿՈՂ ԺԱՄԱՆԱԿ, ԹԵ ԼՐՋԱՑՈՂ ԿԱՏԱԿՆԵՐ
    Երբ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնը թողնելուց հետո երբեմն խոսում էր քաղաքականությունից, իր հարցազրույցների ընթացքում, հիշարժան դարձավ նրա հայտարարությունը, որ եթե ինքը լիներ նախագահ, Աբդուլլահ Գյուլը չէր գա Հայաստան: Այդ հայտարարությունը հիշարժան էր հատկապես այն պատճառով, որ հնչեց այն օրերին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր Գյուլին հրավիրել ֆուտբոլ դիտելու եւ Հայաստանն ու ամբողջ առաջադեմ մարդկությունը սպասում էին, թե ինչ է պատասխանելու Գյուլը:

    2009 թվականի օգոստոսի 31-ին Ռոբերտ Քոչարյանը նշում էր իր ծննդյան 55-ամյակը: Սերժ Սարգսյանը նույնիսկ զանգահարել էր նրան: Չէր այցելել, այլ միայն զանգահարել էր, թեեւ հետո պարզ դարձավ, թե ինչու: Բանն այն է, որ այն նվերը, որ Սերժ Սարգսյանը նախապատրաստել էր Ռոբերտ Քոչարյանի համար, դեռ պատրաստ չէր, դրա համար էլ Սարգսյանը թերեւս գերադասել էր ոչ թե այցելել Քոչարյանին, այլ միայն զանգահարել, քանի որ առանց նվերի այցը գուցե չլիներ այն, ինչ հարկ էր: “Նվերը” պատրաստ եղավ ավելի ուշ եւ հայտնվեց Հայաստանի արտգործնախարարության կայքում, օգոստոսի 31-ի գիշերվան մոտ: Դրանք հայ-թուրքական երկու արձանագրություններն էին, մեկը երկկողմ հարաբերություն զարգացնելու մասին, մյուսը դիվանագիտական հարաբերություն հաստատելու մասին:

    Ինչով այդ ամենը նվեր չէ Գյուլի հրավերին դեմ հանդես եկած Ռոբերտ Քոչարյանին, որի ծննդյան օրը հրապաարակվում են երկու արձանագրությունները, որոնք կյանքի պետք է կոչվեն վեց շաբաթ անց: Թերեւս նվեր է ամեն ինչով եւ եթե այժմ Ռոբերտ Քոչարյանը դրա համար “շնորհակալություն” չհայտնի, ապա գրեթե միարժեք կարելի է ասել, որ հետագայում որեւէ այլ բան “հայտնելը” նրա համար գործնականում դառնալու է անհնար: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, թե իր նախագահության դեպքում կբացառվեր Գյուլի Հայաստան գալը, փաստացի պարտվում է Սերժ Սարգսյանի “գործին”, ով Գյուլին ոչ միայն հրավիրեց, այլ ներկայացված արձանագրություններով էլ նախանշում է, որ հրավիրելով պարտադրեց կամ կարողացավ համոզել բացել հայ-թուրքական սահմանն ու հաստատել դիվանագիտական հարաբերություն:

    Հիմա ով էր իրավացի, պետության շահի տեսանկյունից իհարկե` Սերժ Սարգսյանը, ով հրավիրեց Գյուլին, թե Ռոբերտ Քոչարյանը, ով դրա դեմ էր հանդես գալիս, ավելի շատ ծուղակ կանխազգալով: Երկրորդ եւ երրորդ նախագահների այդ հեռակա բանավեճը այդպիսով ձեռք է բերում բավական հետաքրքրական ինտրիգ; Պետք չէ մոռանալ իհարկե, որ կա դեռ առաջին նախագահը, ով երկրի ընդդիմության առաջնորդն է: Խնդիրը այն է, որ նա իր պահվածքով, խոսքով, քայլերով այսպես թե այնպես կարող է ծանրացնել կամ երկրորդ, կամ երրորդ նախագահի նժարը, կարող է լեգիտիմություն հաղորդել այս կամ այն մոտեցմանը: Ինչ կանի առաջին նախագահը, դժվար է ասել: Նրա ծննդյան օրը հունվարին է, իսկ մինչեւ հունվար դեռ շատ ջրեր կհոսեն: Այնպես որ կարելի է ենթադրել, որ առաջին նախագահը թերեւս չի շտապի առաջ ընկնել սեփական տարեդարձից, քանի որ “նվերը” իրեն չէ, որ մատուցվել է, իսկ եթե մատուցվել է նաեւ իրեն, ապա իր նվերը Սերժ Սարգսյանը շատ ավելի շուտ է մատուցել, փաստացի յուրացնելով արտաքին քաղաքական այն մոտեցումները, որոնցով փորձում էր քաղաքական դաշտում առանձնանալ առաջին նախագահը:

    Հետաքրքրականը թերեւս այն է, որ այդպիսով, հայ-թուրքական հարաբերության առկա իրողության շնորհիվ, Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է կարծես թե մի յուրահատուկ, առանձնահատուկ եւ աննախադեպ իրավիճակ, երբ օրինակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն առաջին անգամ ոչ թե իրար են օգնում կամ միմյանց օգնության կարիքն են զգում ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ հենց նրանցից ամեն մեկի համար կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանը օգտակար լինել ընդդեմ մյուսի: Այդ իրավիճակը փաստացի փոխում է ներքաղաքական զարգացումների ամբողջ տրամաբանությունը, դրդելով, որ քաղաքական գործընթացի մասնակիցներն էլ փոխեն մինչ այժմ առավելապես կարծրատիպերի վրա հիմնված վարքագիծը:

    Այդ առումով թերեւս հիշարժան է ամիսներ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսներից մեկը, երբ նրան հարցրի, թե արդյոք նա իրեն քաղաքական մրցակից համարում է Ռոբերտ Քոչարյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, թե քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ չէ, հայտնի չէ, թե ուր է, չի կարող համարվել իրեն մրցակից: Երբ քաղաքականության մեջ լինի, այդ ժամանակ հնարավոր կլինի ասել` մրցակից է, թե ոչ: Այդպիսին էր Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը նա շարունակեց կատակով, թե միգուցե այդ ժամանակ նույնիսկ լինի վիճակ, երբ ոչ թե մրցակից, այլ գործակից լինեն իրար: “Ինչ կա որ, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է”, ի պատասխան դահլիճի ժպիտների ժպիտով արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հազիվ թե նրա կարգի եւ փորձառության քաղաքական գործիչը մամուլի ասուլիսի ընթացքում անի կատակներ, առանց մտածելու դրանց ոչ միարժեք ընկալման անխուսափելիության մասին: Ավելին, փորձառու քաղաքական գործիչները համարձակ, բայց տվյալ պահին հանրության, մասսայի համար դժվար ընկալելի մտքերը երբեմն ասում են հենց կատակով, իբր կատակ, որ չընկալվելու եւ ավելորդ մեկնաբանությունների վտանգը չեզոքացվի: Մինչեւ երեւի թե կերեւա, թե ժամանակն ինչպես է վերաբերվել կատակին: Իսկ ներկա ժամանակից գլուխ հանելը ավելի ու ավելի է բարդ դառնում եւ դժվար է ասել, թե ժամանակը ինքն է կատակում, թե գնում է այլոց կատակները լրջացնելու ճանապարհով:

    Բոլոր դեպքերում, կարծես թե իրավիճակը ինքն է պարտադրում, որ Հայաստանում քաղաքականությունը վերջապես սկսի իր մեջ ավելի ու ավելի իրական մտածողություն եւ իրապաշտություն կրել, քան միֆոլոգիա կամ կռապաշտություն: Իսկ դա արդեն էական առաջընթաց է:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    10:03:49 - 01/09/2009
    լրագիր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •