User Tag List

Էջ 44 82-ից ԱռաջինԱռաջին ... 3440414243444546474854 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 646 համարից մինչև 660 համարի արդյունքները՝ ընդհանուր 1222 հատից

Թեմա: Հայ-թուրքական հարաբերություններ

  1. #646
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Ապանացիֆիկացումը որպես խնդիրների լուծման բանալի30 ապրիլ, 2009թ.


    Կարեն Վրթանեսյան

    Սպասվելիք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական անխուսափելի բարեկամության մասին այսօր շատ է խոսվում։ Անթիվ-անհամար «կամուրջներ կառուցող» ու «երկխոսություն հաստատող» ՀԿ-ներից սկսած՝ պետական այրերով ու քաղաքական գործիչներով վերջացրած։ Հայաստանի տեղեկատվական դաշտում գործող անձանց երևի թե 90%-ը, ինչպես նաև հայ ուսանողության մի ստվար զանգված գոնե մեկ անգամ այս կամ այն կերպ մասնակցել են նմանատիպ միջոցառումների, կրթական ու լրատվական (իսկ իրականում՝ ուղղակի քարոզչական) ծրագրերի։

    Բայց կա մի հարց, որն անպատասխան են թողնում և´ այս բարեկամության հայազգի ջատագովները, և´ իրենց արտասահմանյան «պապաները»։ Այն է. արդյո՞ք թուրքական կողմն իսկապես մտադիր է բարեկամություն հաստատել հայերի հետ։ Պատասխանի փոխարեն բերվում է Գերմանիայի օրինակը. տեսեք գերմանացիները ինչքան լավ լեզու գտան ֆրանսիացիների հետ, հրեաների հետ, բարիշեցին, բարեկամացան։ Նշանակում է հայերն ու թուրքերն էլ վաղ թե ուշ հաշտ ու համերաշխ են ապրելու։

    Բայց չգիտես ինչու միշտ մոռանում են նշել «մանր» մի դետալ. նախ Գերմանիան հավասարվեց հողին։ Նախ Գերմանիայի հզորությունը փոշիացրին ու քամուն տվեցին, ստիպեցին հանձնվել առանց որևէ նախապայմանների, ու նոր միայն սկսեցին գերմանա-ֆրանսիական բարեկամություն հաստատել։ Գերմանիայի տնտեսությունն ավերվեց, և այն վերականգնելու համար անհրաժեշտ վարկեր տրամադրելու նախապայմաններից մեկն էր Գերմանիայի կողմից հրեաներին հատուցում վճարելը։

    Ամենակարևորը, որ Գերմանիայում և Ավստրիայում անցկացվեց այսպես կոչված «ապանացիֆիկացիայի» (դենացիֆիկացիա) ծրագիր։ Նացիստների հետ որևէ առնչություն ունեցած մարդիկ զրկվեցին ցանկացած մակարդակի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Բառացիորեն ջնջվեց այն ամենը ինչ կարող էր հիշեցնել նացիստների հզորության մասին՝ վերանվանվեցին փողոցներ, բնակավայրեր։

    Ստեղծվեցին նոր կրթական ծրագրեր, որոնցից հանվեց այն ամենը, ինչ կարող էր գերմանացիների մոտ հպարտություն առաջացնել իրենց պատմական անցյալով։ Ամեն ինչ արվեց, որպեսզի գերմանացիների մոտ ստեղծվի մեղքի բարդույթ։ Այդ տարիներին հստակ նշվում էր, որ ողջ գերմանացի ժողովուրդն էր նացիստների հանցակիցը։ Այն սկզբունքը, թե «ողջ ժողովուրդը չի կարող մեղավոր լինել» բարեհաջող մոռացված էր։

    Ապանացիֆիկացիայի գործընթացի շրջանակներում հասարակ գերմանացուն պարտադիր կերպով տանում էին էքսկուրսիաների համակենտրոնացման ճամբարներ, ստիպում էին դիտել նացիզմի զոհերի զանգվածային գերեզմանների բացումը, բառացիորեն ստիպում էին անցնել նեխող դիակների կողքով, որպեսզի շարքային գերմանացին իր բոլոր զգայարաններով ընկալեր նացիզմի արհավիրքը։

    Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Թուրքիայում։ Առ այսօր, Էնվերը, Թալաաթն ու Մուստաֆա Քեմալը պաշտվում են այդ երկրում։ Առ այսօր թուրքերի ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի ամաչում իր անցյալից, այլ հպարտանում է այդ անցյալով, անդադար փառաբանում է մեծն ոճրագործներին։ Թուրքիայում պետպատվերով նկարահանվում են հակահայկական կինոնկարներ, ու պետական իսկ միջոցներով թուրք երիտասարդությանը հասցնում են հակահայկական ուղերձը, որպեսզի հանկարծ չկտրվի հայատյացության դարավոր շղթան։

    Սուլթան Աբդուլ Համիդի շրջանում Օսմանյան կայսրությանը անվանում էին «Եվրոպայի հիվանդ մարդը»։ Ավելի քան մեկ դար անց հիվանդը ցանկություն չունի կազդուրվելու, ընդհակառակը՝ վայելում է իր հիվանդությունը։ Ավելին՝ «թուրքական գրիպով» վարակված է նաև Ադրբեջանը և այսօր մենք ստիպված ենք գործ ունենալ ոչ թե մեկ, այլ երկու ագրեսիվ և անպատժելիությունից օր օրի բորբոքվող հիվանդների հետ։

    Եզրափակեմ։ Հաշվի առնելով այս ամենը, բացարձակապես անիմաստ է խոսել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ որևէ հարաբերությունների մասին, մինչև այդ երկներում չի անցկացվել լիակատար ապանացիֆիկացում։

    Բոլոր այն արտասահմանյան կազմակերպությունները, որոնք այսօր ջանք չեն խնայում բարեկամություն քարոզելու, եթե իսկապես շահագրգռված են մեր ազգերի միջև երկարատև ու կայուն հարաբերություններ հաստատել, ապա առաջին հերթին պետք է իրենց գործունեությունը ծավալեն թուրք երիտասարդության մեջ։ Պետք է այնտեղ վերջապես սկսեն ապանացիֆիկացումը, այլ ոչ թե հայերին՝ առաջին հերթին հայ երիտասարդությանը իրականությունից կտրեն, ապակողմնորոշեն։

    Նախքան թուրքերի (ինչպես նաև Ադրբեջանի թուրքերի) հետ ցանկացած շփում մեր նվազագույն ունիվերսալ պահանջը պետք է լինի այդ երկվորյակ ազգերի ապանացիֆիկացումը։

    ararat center

  2. #647
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մենք՝ հայ հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, խիստ անհանգստացած և վրդովված ենք «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայտնի հայ-թուրքական միջպետական գործընթացով և հատկապես ս.թ. ապրիլի 23-ին հրապարակված՝ իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «ճանապարհային քարտեզով»։

    Մենք դատապարտում ենք ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների պարտվողական քաղաքականությունը և նրանց կողմից

    Հայկական հարցի,
    Հայաստանի անկախության մասին հռչակագրի,
    ՀՀ Սահմանադրության


    պահանջների ուղղակի ոտնահարումը:
    Մենք պահանջում ենք ՀՀ նախագահից`
    1. անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական այսպես կոչված «ճանապարհային քարտեզը».
    2. անհապաղ դադարեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու՝ Թուրքիայի պետության հետ տարվող բոլոր բանակցությունները` մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի Հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքները վերացնելու պատրաստակամությունը.
    3. անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են նշված համաձայնագրի ընդունմանը.
    4. հրահանգել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը` մինչև ս.թ. մայիսի 7-ը (Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը) մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում այն ընդունել ՀՀ-ի և ԼՂՀ-ի խորհրդարաններում՝ հետադարձ ուժ ունեցող օրենքների տեսքով։
    տարածէք այս անլան ստորագրութեան լինկը:
    http://gopetition.com/online/27397.html
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  3. #648
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    1. անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական այսպես կոչված «ճանապարհային քարտեզը».
    Որևէ մեկդ(ս) ծանո՞թ է այդ թղթին: Ինչը չեղյալ հայտարարել, եթե ոչ մի տառ հայտնի չէ: Միայն, թուրքական կողմից ուռեցված, հայկական կողմից լռեցված բամբասանքներ:

    Պահանջում ենք հրապարակել, այ դա հասկանալի է:

  4. #649
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Ինչքան ծանոթ ենք Մադրիդյան սկզբունքներին երկու էդքան էլ էդ roadmap-ին:
    Թուրքական էդ նյութը շատ հնարավոր ա որ ապատեղեկատվություն ա, բայց քանի որ միակ լուրը դայա ստիպված են դա ենք քննարկում ազգովի: Իսկ էդ հայտարարությունը դեռ վաղ է անելը, մի հատ հաստատ իմացեք ինչի մասինա խոսքը նոր առաջարկեք սրան-նրան գործից հանել, ինչ անել: Ուրիշ բան, որ պահանջ դնեք ոչ մի պայմանի դեպքում չբացել Թուրքիայի հետ սահմանը, մինչև դրա համար համապատասխան նախապատրաստական աշխատանքներ չտարվի:

  5. #650
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Յուսանք որ դա իսկականից թուրքական կողմի դարձեալ անհիմն ապատեղեկատւական սադրանք լինի, սակայն այն ինչ յայտնի է, այն է որ, եթէ ասենք թուրքական կողմը հրատարակում է մի այսպիսի տեղեկատւութիւն,ապա եթէ ասենք բոլոր նշւած կէտերը անհիմն են, հատկապէս կարսի պայմանագրի ճանաչումը Հայաստանի կողմից, ապա մի բան հաստատ կարելի է ասել որ այս ճանապարային քարտեզում նւազագոյնը գոյութիւն ունի նախապայմանների հարց, մի բան որը դեռ իշխանութեան կողմից հակառակ իրենց յայտարարութիւնների դեռ փաստացի չի պարզաբանւել, հենց այս հարցն էր որ պատճառ հանդիսացաւ Դաշնակցութեան դուրս գալը կուալիցիոն կառաւարութիւնից: համենայն դէպս ինչպէս ասեցիմ յոյսով եմ որ իսկականից ոչմի նախապայման գոյութիւնի չունի, հակառակ դէպքում ինչպէս ասում է Արա Պապեանը, եթէ սա վէրջը չէ, ապա վէրջի սկիզբն է:
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  6. #651
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Իմ կարծիքով վերջի սկիզբը կլինի, եթե առանց նախապատրաստվելու բացվի էդ անտեր սահմանը...էս պահին դա մեզ ամենաքիչնա պետք: Թե չէ Կարսի պայմանագիրը այլ բան չի ասում, քան թե այն, ինչ ունենք այսօր, դա դեռ վերջը չի: Վերջը կլինի էս վերջին 29000ք.կմ-ը վտանգելը:

  7. #652
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    հարցն էլ հենց սա է, այսօր փորձւում է բացւել մի սահման որը ընդանրապէս յայտնի չի ինչ միջազգային պայմանագրի վրայով է ճշտւած, մինչ օրս միայն մի պայմանագիր կա որը ճշտում է Հայաստանի եւ թուրքիայի սահմանը, եւ դա սեւրի դաշնագիրն է, որը սահմանի որոշումը թողեց ժամանակի ԱՄՆ նախագահ վիլսոնին, եւ պատմութեան մէջ անւանակոչւեց վիլսոնի իրաւարար վճիռը, եւ այդ վճիռը բեկանման ենթակայ չէ, թուրքերը դա լաւ գիտեն ու փորձում են կանխել դա, կարսի պայմանագրի ճանաչումով Հայաստանի կողմից, ես չգիտեմ ինչու Հայաստանի իշխանութիւնները չէն փորձում այդ ուղղութեան վրայ քայլեր վերցնեն, եթէ այսօր բացւի այդ անհիմն սահմանը առանց կարգին նախապատռաստութիւնների, թուրքական իշխանութիւնը շատ հեշտ կարող է այս մնացած 29,000 էլ քայքայի, ես ուզում եմ այստող նշում անել հենց Արա Պապեանի մայիսի 4-ի յայտարարութիւնը:

    Կրկին Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափական
    և Կարսի պայմանագրի հնարավոր ճանաչման մասին

    Վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցները հետևողականորեն լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Կարսի պայմանագրի ճանաչման կամ նախկին սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածը որպես հայ-թուրքական սահման ճանաչելու վերաբերյալ: Ներկայումս Ախուրյան և Արաքս գետերով անցնող բաժանարար գիծը չունի հայ-թուրքական պետական սահմանի կարգավիճակ, քանի որ չկա դրա վերաբերյալ որևէ օրինականորեն ուժի մեջ մտած և գործող միջազգային պայմանագիր:
    Ենթադրենք, շեշտում եմ ենթադրենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս կամ այն ձևակերպմամբ ներկայումս de faco բաժանարար գծին տալիս են de jure միջպետական սահմանի կարգավիճակ: Ինչքանո±վ այն կլինի օրինական’ միջազգային իրավունքի և սահմանադրական իրավունքի տեսանկյուններից:
    Հայ-թուրքական սահմանը, բնականաբար նկատի ունեմ Հայաստանաի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև գոյություն ունեցող միակ de jure սահմանը’ այսինքն վիլսոնյան սահմանը, չի հաստատվել երկկողմ պայմանագրով, որպեսզի հնարավոր լիներ այն բեկանել կամ փոփոխության ենթարկել միայն երկու կողմերի համաձայնությամբ: Հայ-թուրքական սահմանը կայացել է օրինապես ուժի մեջ մտած իրավարար վճռով (arbitral award), որը պարտադիր իրավական որոշում է ավելի քան մի քանի տասնյակ երկրների համար, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության համար: Այսինքն, վիլսոնյան իրավարար վճիռը, որն անշրջելիորեն ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, ոչ միայն ճանաչում է Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու տիտղոսը որոշակի տարածքի վրա, այլև Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է ստանձնած միաջազգային հանձնառություններին հավատարիմ մնալու անսակարկ պարտավորություն: Տվյալ իրավարար վճռի անբեկանելիության ամենավառ վկայությունը ԱՄՆ Սենատի կողմից 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ-ի և Թուքիայի de facto իշխանության միջև 1923թ. օգոստոսի 6-ին կնքված պայմանագրի մերժումն էր, քանի որ հավանությունը կհակասեր ԱՄՆ-ի արդեն իսկ ստնաձնած պարտավորություններին, որոնք բխում էին իրավարար վճռից:
    Հետևաբար Հայաստանի Հանրապետության իշխանությունները որևէ ձևակերպմամբ չեն կարող օրինապես ճանաչել Կարսի պայմանագրի հետևանքով առաջացած իրավիճակը, քանի որ նման քայլը կհակասի ՀՀ միջազգային պարտավորություններին:

    Կարսի պայմանագրի հետևանքների ճանաչումը, չեմ ասում Կարսի պայմանագրի, քանի որ այն ստորագրման իսկ օրից անօրինական էր, կլինի նաև Հայաստանի Հանրապետության գործող սահմանդրության ոտնահարում: Ըստ ՀՀ սահմանադրության 49-դ հոդվածի ¦Հանրապետության նախագահը Հայաստանի Հանարապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է§: Այսինքն, քեմալա-բոլշևիկյան անօրինական գործարքի ճանաչումը և օրինականացման փորձը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, քանի որ անկախ այն բանից, որ Թուրքիան 1920թ.-ից ի վեր բռնազավթել է de jure Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի մի զգալի մասը, այնուհանդեձ բռնազվթումը չի կարող հիմք լինել որևէ տարածքի օրինական իրավատիրության համար, առավել ևս հանգեցնել տվյալ տարածքի տիտղոսի փոխանցմանը:


    Արա Պապյան,
    Մոդուս վիվենդի հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար,
    4 մայիսի 2009թ.
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  8. #653
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Պատմությունը դեռ մի կողմ... ով կարող ա երաշխավորի, որ սահմանը բացվելուց որոշ ժամանակ հետո չեն հայտարարի թե բա չեք իմացել քրդերը սահմանն անցել են ու Հայաստանի հողում բազաներ են սարքել որ մեր դեմ կռվեն, պտի խփենք: Ու սկսվեեց.. ռուսները իհարկե չեն խառնվի կասեն տղեք հո ձեզ վրա չեն հարձակվել, մի երկու հատ քուրդ կա դրանց են խփում մենք բան չենք կարա անենք... սա դեռ ընդամենը մի օրինակ էր հնարավոր վնասների... ու ամենակատաստրոֆիկներից մեկը:

  9. #654
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմությունը դեռ մի կողմ... ով կարող ա երաշխավորի, որ սահմանը բացվելուց որոշ ժամանակ հետո չեն հայտարարի թե բա չեք իմացել քրդերը սահմանն անցել են ու Հայաստանի հողում բազաներ են սարքել որ մեր դեմ կռվեն, պտի խփենք: Ու սկսվեեց.. ռուսները իհարկե չեն խառնվի կասեն տղեք հո ձեզ վրա չեն հարձակվել, մի երկու հատ քուրդ կա դրանց են խփում մենք բան չենք կարա անենք... սա դեռ ընդամենը մի օրինակ էր հնարավոր վնասների... ու ամենակատաստրոֆիկներից մեկը:
    չեն կարա: Քանի սահմանին ռուսներն են կանգնած, ռիսկ չեն անի:
    էսպես չի մնա

  10. #655
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Ռուսներն ասեցի թե ինչ կասեն կամ կանեն... կասեն եթե Հայաստանին պատերազմ չի հայտարարված, ու կետային հարվածներ են տալիս քրդերին ձեզ հո բան չի եղել...

  11. #656
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    ԹԵՐԵՎՍ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԻՆ

    «Ես գտնում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցն արդեն պատմություն է, որին այլևս անդրադարձ չի լինի։ Այն կասկածներին, որ Թուրքիան կարող է անտեսել Ադրբեջանի շահերը, վարչապետ Էրդողանի հանդիպումից հետո, դրվել է վերջ»: Այդ հայտարարության հեղինակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է, իսկ հեռարձակողը՝ CNNturk հեռուստաալիքը: Ալիեւն այդ հայտարարությունն արել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որ տեղի է ունեցել Էրդողանի Բաքու կատարած այցի ընթացքում:
    Հետաքրքիր է, թե ինչ է ասել Էրդողանն Ալիեւին, որ նա էլ համարում է հայ-թուրքական սահմանի հարցը պատմություն, որին այլեւս անդրադարձ չի լինի: Արդյոք Էրդողանն Ալիեւին խաբել է, թե Ալիեւն է խաբում իր հասարակությանը: Իսկ եթե նրանք ճիշտ են ասում, ապա ստացվում է, որ իր հասարակությանը խաբում է Հայաստանի իշխանությունը: Հավանական է նաեւ ինքնախաբեության տարրը: Այսինքն, կամ Թուրքիան, կամ Ադրբեջանը, կամ էլ Հայաստանը պարզապես զբաղված են ինքնախաբեությամբ: Կամ էլ նրանցից որեւէ մեկը պարզապես չի հասկանում, թե ինչ է կատարվում հայ-թուրքական գործընթաց ասվածի շրջանակում, ինչն ինչի համար է, ինչից առաջ եւ ինչից հետո, ու դրա համար էլ հնչում են իրարամերժ հայտարարություններ:
    Չի բացառվում նաեւ, որ հասկանալու բան էլ չկա, եւ որեւէ մեկի հայտարարությունն էլ փաստացի չի հակասում իրականությանը: Այսինքն, թե Թուրքիան է ճիշտ ասում, որ մինչեւ ադրբեջանական տարածքները չվերադարձվեն՝ չի բացի հայ-թուրքական սահմանը, թե Ալիեւն է ճիշտ ասում, որ սահմանի բացումը պատմություն է, թե Սերժ Սարգսյանն է ճիշտ ասում, որ նախապայմանները բացառվում են: Բանն այն է, որ չկա հայ-թուրքական բանակցության առարկայականության որեւէ երաշխիք, որեւէ հավաստիացում: Կա ապրիլի 22-ի հայտարարություն, որտեղ Հայաստանը, Թուրքիան եւ միջնորդ Շվեյցարիան խոսում են փոխադարձ գոհություն առաջացնող առաջընթացի եւ ճանապարհային քարտեզի մշակման մասին, սակայն այդ քարտեզի մանրամասները բացահայտված չեն, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ քարտեզ, որպես այդպիսին, չկա էլ, իսկ ապրիլի 22-ի հայտարարության նպատակն էլ իսկապես արիլի 24-ն էր, ոչ ավելի:
    Համենայն դեպս հայ-թուրքական հարաբերությունն արդեն դադարում է հետաքրքիր լինելուց: Անկասկած այն հետաքրքիր սկսվեց, քանի որ ուղեկցվում էր ֆուտբոլային խաղով, որը ցավոք մեզ համար ավարտվեց ոչ այնքան հաճելի ընթացքով ու ելքով, սակայն գոնե առաջացրել էր մեծ հետաքրքրություն: Մյուս խաղը հոկտեմբերին է եւ թերեւս միայն այդ ժամանակ է հնարավոր, որ հայ-թուրքական հարաբերությունը կրկին հետաքրքրություն առաջացնի հասարակության մոտ: Լավ է հետաքրքրության պակասը, թե վատ, դժվար է միարժեք ասել: Մի կողմից հասարակությունն իր էներգիան կարող է ուղղել ավելի օգտակար խնդիրների լուծմանը հետամուտ լինելուն, մյուս կողմից էլ հասարակական անտարբերությունն ու անուշադրությունը կարող են բանակցողների մոտ առաջացնել հանրության թիկունքում ինչ որ համաձայնությունների գայթակղություն:
    Թերեւս լավագույն տարբերակը կլիներ այն, որ բուքմեյքերական գրասենյակները սկսեին խաղադրույքներ ընդունել հայ-թուրքական գործընթացի կապակցությամբ, սահմանելով գործակիցներ սահմանի բացման, կամ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Ասենք կարելի է գործակից սահմանել հունիսին, հուլիսին, օգոստոսին, եւ հաջորդ ամիսներին սահմանը բացելու հավանականության վերաբերյալ, կամ ընդհանրապես չբացելու, կամ կեսը բացելու: Հետո կարելի է գործակիցներ սահմանել, թե հատկապես ով է բացելու սահմանը, ով է սահմանով առաջինն անցնելու, ինչքան ժամանակ է սահմանը բաց մնալու: Դա հնարավորություն կտա միաժամանակ թե հասարակության հետաքրքրությունը վառ պահել գործընթացի հանդեպ, թե միեւնույն ժամանակ կարող է ավելի առարկայացնել գործընթացը, կողմերին մղել կոնկրետ քայլերի, կամ առնվազն ավելի կարեւոր դարձնել փաստերը, քան հայտարարությունները, որովհետեւ հասարակության համար փաստը այլեւս փող կլինի:
    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Երեկ Տեր–Պետրոսյանը թերևս մեղմ արտահայտվեց ասելով, թե՝ Հայաստանին ֆուտբոլի գնդակի տեղ դրած տշում են չորս կողմից։ Եկեք չգիտեմ որ երրորդ անգամ փաստենք, որ Սերժն ու կողքի կլոունները բոլորիս ավանագի տեղ դրաձ են։ Չգիտեմ դուք ոնց, բայց ինձ համար վաղուց վիրավորական է սրանց հանդուրժելը։ Ահավասիկ.
    Էրդողանը չի պատրաստվում բացել Հայաստանի սահմանը մինչև...

    Այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է, որ «Թուրքիան իր սահմանները չի բացի Հայաստանի հետ, քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»»: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet–ը։

    Հիշեցնենք, որ Բաքու մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, որ այցը նպատակաուղղված է «վերացնել Թուրքիայի արտաքին քաղաքականության շուրջ առկա բոլոր թյուրիմացությունները և թյուրըմբռնումները»։ Թուրքիայի վարչապետը նաև խոստովանել է, որ Ադրբեջանի շահերը շարունակում են գերակա լինել պաշտոնական Անկարայի համար։…
    Ինձ թվում է, այս թեման կարելի է փակել, քանի որոշ քյալագյոզներ դեռ ղեկավարում են Հայաստանը։
    Si vis pacem, para bellum

  12. #657
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, այս թեման կարելի է փակել, քանի որոշ քյալագյոզներ դեռ ղեկավարում են Հայաստանը։
    Ինձ թվում ա թուրքերը հերթական անգամ հայերին բոռդին թողեցին: Ու մեկ ա մենք էլի չենք խրատվելու: Էլի են խաբելու, էլի ու էլի:
    էսպես չի մնա

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (18.08.2009)

  14. #658
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա թուրքերը հերթական անգամ հայերին բոռդին թողեցին: Ու մեկ ա մենք էլի չենք խրատվելու: Էլի են խաբելու, էլի ու էլի:
    Ապեր, թուրքերը սկզբունքորեն մեղք չունեն, ղումարբազը ձեռին վեցնոցներ ունենալով հանդերձ բլեֆ ա անում, սաղս կուտն ուտում ենք, թուրքերն էլ կառոլ–վալետ քաշած խաղում են։ Թե՞ Թուրքիայի հետ ֆուտբոլ խաղալու մեծ հասարակական պահանջ կար։ Եվրոպան հենց այնպես Թուրքիային չի ստիպելու Հայաստանի հետ հարևան–հարևան խաղալ, Հայաստանից էլ պահանջներ կան, որը ղումարբազը սկզբունքորեն չի կարողանալու բավարարել, քանի որ չի ստացվում Եվրոպային ու Ռուսաստանին միաժամանակ բավարարել այն պարագայում, երբ նրանց ցանկությունները իրար հակասում են։ Արդյունքում բալանսավորված քաղաքական սեքսը վերածվում է արյունլվիկ սադոմազոխիզմի, քանի որ գռգռում ես բոլորին, իսկ տալու հնարավորությունները քիչ են։ Դրա համար արտաքին հարաբերություններում պետք չի պուտանկայի վարք դրսևորել։
    «Ինչքան դուք ինձ քննադատում եք, այնքան Եվրոպայում մեզ գովում են»… Պուտակային էլ տնեցիք քրֆում են, փոխարենը կլիենտները գովում են։
    Si vis pacem, para bellum

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (14.05.2009)

  16. #659
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Հա ավելի լավ թող չբացեն... ընդ որում իրենց իսկ կամքով:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. #660
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ - թուրքական հարաբերություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ավելի լավ թող չբացեն... ընդ որում իրենց իսկ կամքով:
    Իմ կարծիքով մենք էլ պետք ա ի պատասխան դրան ճանաչենք ԼՂՀ անկախությունն ու ավելի ինտենսիվ ցեղասպանության հարցը բարձրացնենք:
    էսպես չի մնա

Էջ 44 82-ից ԱռաջինԱռաջին ... 3440414243444546474854 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  2. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  3. Թուրքական ֆաշիզմը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.09.2008, 11:36
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •