Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ լյավա չէ՞, ահագին ուրախացել ենք, դաժը հայերեն ա ասել: Մենակ ինձ խնդրում եմ ասեք, թե ու՞մ համար է հայերեն ասել, կարող է genocide ասեր չհասկանայինք, մանթրաժից հարձակվեինք Թուրքիայի վրա, հա՞: Այ սենց ա լինում, որ սենց ա լինում: Ինքներս մեզ ապուշի տեղ դրած քարշ ենք գալիս:
Հարգելիներս, հիշեք, որ հրեաների ցեղասպանությանն էլ ոչ ոք ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ չի ասւմ, այլ` ՀՈԼՈՔՈՍՏ, ու ավելի լավ կլինի ետե Հայոց Մեծ Եղեռնն էլ բոլոր լեզուներով լինի նույնը:

Իսկ որ Օբաման չարտաբերեց ցեզասպանություն բառը, մյուս կողմից կարելի է լավ համարել:
իմ դիրքորոշումն այսպիսին է, ավելի արժեքավոր է Թուրքիայի ինքնակամ ընդունումը թեկուզ հարյուր տարի հետո քան հիմա` այլոց ճնշման տակ: Ի վերջո Հոլոքոստն էլ Գերմանիան ինքնակամ ընդունեց, և դրանից հետո չէ՞ որ ոչ մի պետություն չի փորձում հերքել այն.................