Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ռեալիստ ջան, նորից բացատրեմ: Թուրքիայի հետ քո ասած շահավետ բարեկամություն ձեռք բերելը նաև կախում է, որը հիմա մենք չունենք, համաձա՞յն ես: Հիմա ոչինչ չունենք, սահմանն էլ փակ է, այսինքն ներկա դրությամբ մենք Թուրքիայի հետ հարաբերություններում ձեռք բերելու ունենք, բայց կորցնելու ոչինչ չունենք: Այ երբ ձեռք բերեցինք այդ շահավետ բարեկամությունը, ապա Հայաստանի տնտեսական մոդելը կհենվի նաև այդ բարեկամության վրա: Ու այդ ժամանակ Թուրքիայի դեմ որևէ բան դնելը ավելի բարդ կլինի, քանի որ այդ տնտեսական հենասյունը Թուրքիայի համար հաղթաթուղթ կլինի, և այն ևս մեկ անգամ կորցնելը ավելի թանկ կնստի Հայաստանի վրա, քան հիմա, երբ չունենք այդ հենասյունը: Թուրքիան կհասնի այդ կախումը ստեղծելուն, …
Վիշապ, դու ոնց որ Օսկանյանը լինես
հիմա ընդանրապես սեղանին է դրված Հայկական պետության լինել չլինելու հարցը, իսկ դու ինչ որ հեռավոր բաներից ես խոսում: լավ է Տիգրան Մեծի ժառանգությունից չհրաժարվելու ու պարսիկներ ու իտալացիներ հետ պատերազմներ սկսելու հարցը դրված չի:
Հայաստանի սենց գնա, շատ ավելի վատ ճորտատիրական երկրամասիր է դառնալու, համ արտաքին քաղաքական իմաստով /ռսների ռաբ/, համ էլ ներքին իմաստով /օլիգարխների ստրուկ, կամ լավագույն դեպքում ճորտ, ու ազատ, բայց սոված քաղաքային բնակչություն/